Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

03/07/2026 schedule11:18

«Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվի»:

Այս մասին ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ամփոփելով Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2026 թվականի հուլիսի 1-ին Երևանում մեկնարկած բարձրաստիճան միջազգային երկօրյա համաժողովի արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է շարունակական կրթության անհրաժեշտությունը և այս առումով կարգապահ վարքագիծը: «Նոր բան սովորելը սեփական կամքի նկատմամբ բռնության մասին չէ: Կարգապահությունն ազատ ժամանակը գրագետ և հաճելի նորություններով լցնելու հնարավորության մասին է»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և Եվրոպայից Հայաստան ժամանած դատախազներին առաջարկել է մտածել Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում 2027 թվականին նախատեսվող համաժողովի համար՝ հիմք ընդունելով տուժողների իրավունքների պաշտպանության հիմնահարցը՝ քննարկման ենթակա հարցերի շրջանակի մասին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության դատախազության հետ վստահելի, արդյունավետ և շարունակական համագործակցության համար, որն արդեն վերաճել է հիմնական գործընկերության։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Գլխավոր դատախազության հետ համագործակցության արդյունքը և ընդգծել, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը փոխգործակցությունը շարունակելու ամուր հիմք է հանդիսանում:

Հիշեցնենք, որ երկօրյա համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են ֆինանսական հանցագործությունների քննության և քրեական հետապնդման, ապօրինի ծագում ունեցող գույքի հայտնաբերման, սառեցման, կառավարման և բռնագանձման, ինչպես նաև տուժողակենտրոն արդարադատությանն առնչվող արդիական հարցեր։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական հանցագործությունների նոր դրսևորումներին, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառմամբ կատարվող խարդախություններին, կրիպտոակտիվների օգտագործմամբ հանցավոր սխեմաներին, փողերի լվացման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ու քննության արդյունավետ մեխանիզմներին։

Քննարկվել են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի կառավարման արդյունավետ մոդելները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումը ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի (ակտիվների) վերաբերյալ, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման միջազգային լավագույն փորձը։

Թեմատիկ քննարկումները վարել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության տնտեսական հանցագործությունների և համագործակցության վարչության ղեկավար Եվգենի Եվգենիևը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Վերոնշյալ թեմաներին առնչվող զեկույցներով են հանդես եկել՝

  • Մաուրիզիո Վարանեզը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Հռոմի քննչական վարչության գլխավոր տեսուչ,
  • Վիկտորյա Բուտիջեյջը՝ Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ (առցանց),
  • Միկոլայ Տիբուրչին՝ Լեհաստանի ազգային դատախազության դատախազ,
  • Ծովակ Մնացականյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
  • Ֆիլիփե Սեզար Վիլարինյո Մարկեշը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Պորտուգալիայի Հաշվեքննիչ դատարանի դատավորի օգնական,
  • Էդգար Արսենյանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Դեսպինա Կիպրիանուն՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (CCPE) փոխնախագահ,
  • Ջեյմս Շոուն՝ Միավորված ազգերի կազմակերպության Միջտարածաշրջանային հանցավորության և արդարադատության հետազոտական ինստիտուտի ապօրինի ֆինանսական հոսքերի և ակտիվների վերականգնման թիմի ավագ իրավաբանական մասնագետ (առցանց),
  • Սիլվիա Մարտինես Կանտոնը՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Վերաքննիչ դատարանի դատավոր, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ համագործակցության կապերի դատախազ,
  • Գևորգ Գյոզալյանը՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր,
  • Ֆուլվիո Բալդին՝ Իտալիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ,
  • Ալեքսանդրա Լանկրանջանը՝ Ռումինիայի Հանրային դատախազության միջազգային դատական համագործակցության ծառայության դատախազ,
  • Ինգա Սավչենկոն՝ Լատվիայի գլխավոր դատախազության պետական անվտանգության պաշտպանության վարչության դատախազի պաշտոնակատար,
  • Անկա Յուրման՝ Եվրոպայի խորհրդի փորձագետ, Ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազի նախկին խորհրդական, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի՝ Ստամբուլի գործողությունների ծրագրի փոխնախագահ,
  • Միխայել Լայտները՝ Ավստրիայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:

Միջոցառման ավարտին Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը ներկայացրել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 2026 թվականի № 21 եզրակացության նախագծի հիմնական դրույթները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
267 դիտում

Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի

Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին

Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ

Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ

Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը

Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է

Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ

Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ

ՀՀ վարչապետը ժամանել է Իրան

Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը

Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան

Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են

Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված

Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան

Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում

Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ

ՔՊԿ վարչության նիստ է կայացել. տեղի է ունեցել խմբակցության ղեկավարի ընտրություն․ տեսանյութ

Անհամբերությամբ սպասում եմ Ձեր երկրի հետ սերտ համագործակցությանը․ Եգիպտոսի նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Ալեն Սիմոնյանի մասով դեռ պետք է մտածենք, ես նախապես չեմ պլանավորել, որ նա չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր

Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. հայտարարություն

Չի բացառվում, որ շենքեր գրավեն, զենք կիրառեն. ՌԴ-ն մտածում է՝ ՍԴ-ի որոշումից հետո մարդկանց հանի փողոց

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու

Վաղը մեկնելու եմ Իրան, շփումներ ղեկավարության հետ նախատեսված են․ Փաշինյան

Երկրաշարժ Հայաստանում

Ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին ԱԺ նախագահը Ձեզ շնորհակալություն հայտնի․ Սիմոնյանը՝ նախագահին

Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են, պետք է ծառայեն ՀՀ շահերին․ ՀԿԵ-ն տեղյակ է գործընթացներից․ վարչապետ

Արտյոմ և Արամ Խաչատրյանները կկալանավորվեն․ կիրառված 200 մլն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ

Վաղուց նախապատրաստվել ենք՝ մոնոպոլիաները վերացնելով. Փաշինյանը՝ ՌԴ-ից ներկրվող վառելիքից կախվածության մասին

Վերահաստատում եմ համագործակցելու իմ պատրաստակամությունը․ Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետին

Նյու Յորքում շարունակվում է Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիան․ մասնակցում է Աննա Հակոբյանը

Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին, եթե նա չվախենա և գա ԱԺ․ սպասում եմ․ Ռուբինյան

Քաղաքական մակարդակում ԵՄ արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է՝ ակտիվ աշխատենք

ՊՆ-ն ամառային զորակոչի համար «1991 ստորաբաժանման» մրցույթ է հայտարարել․ ինչպես դիմել