Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

05/07/2026 schedule10:44

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հուլիսի 5-ն է՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Այն մեր պետական տոնացույցում սոսկ հերթական հիշարժան ամսաթիվ չէ, այլ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու մեր անցյալը, վերարժևորելու ներկան և վերահաստատելու մեր ժողովրդի, հասարակության և հատկապես գալիք սերունդների առջև ստանձնած ժողովրդավարական պետականության կերտման հանձնառությունը։

Սահմանադրությունը յուրաքանչյուր ժողովրդի՝ իր սեփական ապագայի նկատմամբ հավաքական իրավաքաղաքական պատկերացումների, նպատակների, իղձերի իրավական մարմնավորումն է: Այն մեր ժողովրդի և պետության միջև կնքված հասարակական պայմանագիր է, որը քարտեզագրում է հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի կամ պաշտոնատար անձի իրավաչափ վարքագծի շրջանակները և դրանով իսկ երաշխավորում մեզանից յուրաքանչյուրի ազատությունն իրագործելու սահմանադրական շրջանակները:

Սահմանադրության ուժը պայմանավորված է նաև նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով։ Բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրությունը դառնում է վարքագծի, հանրային որոշումների և դատական պաշտպանության իրական չափանիշ, այն վերածվում է պետության կայունության, իրավական կանխատեսելիության և հանրային համերաշխության ամուր հենասյան։

Սահմանադրական մշակույթը ոչ միայն ձևավորվում է դատարանների որոշումներով կամ պետական մարմինների գործունեությամբ, այլև դառնում է ապրող իրողություն նաև քաղաքացիների իրավագիտակցությամբ, իրավաբանների մասնագիտական բարեխղճությամբ, կրթական հաստատությունների աշխատանքով և հանրային երկխոսության որակով։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները մեր պետականության ամենախոսուն և ամենավառ դրսևորումներն են: ՀՀ դրոշի, օրհներգի և զինանշանի միջոցով են մեր պետությունն ու պետականությունը դառնում առավել տեսանելի, լսելի և ընկալելի ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, այնպես էլ երկրի սահմաններից դուրս՝ միջազգային հանրության առջև։ Դրանց նկատմամբ հարգանքի և հոգատարության աստիճանն ուղիղ համեմատական է պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։ Որքան բարձր է այդ հարգանքը, այնքան ավելի ամուր է պետականության արժեքի գիտակցումը։

Հուլիսի 5-ը հրաշալի առիթ է՝ գնահատելու մեր անցած ճանապարհը և փաստելու, որ սահմանադրական պետության կառուցման ճանապարհը բարդ է և անվերջանալի, քանզի չկա այն կետը, որին հասնելուց հետո այլևս անելիքներ չլինեն։ Այն մշտական և շարունակական գործընթաց է, որը պահանջում է հաստատուն նվիրվածություն արդարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և հանրային վստահության ամրապնդմանը։

Վերստին շնորհավորելով այս տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անվտանգություն, համերաշխություն և կայուն զարգացում։ Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան և ապագայի նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվության խորհրդանիշ։

Շնորհավո՜ր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը: Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1414 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել