Երևան
12 °C
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Այս օրը ևս մեկ առիթ է արժևորելու մեր պետության Մայր օրենքը, որն արդեն երեք տասնամյակ Հայաստանի պետականության, իրավական համակարգի և հանրային կյանքի կազմակերպման անկյունաքարն է։
Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև սահմանում այն հիմնարար արժեքներն ու նպատակները, որոնց շուրջ ձևավորվում է մեր հանրային համակեցությունը։
Այն արտահայտում է մեր պետության ինքնությունը, սահմանում է մարդու իրավունքների և ազատությունների երաշխիքները, ինչպես նաև յուրաքանչյուրիս պատասխանատվությունը պետության և հասարակության հանդեպ։
Այս տարիների ընթացքում մեր երկիրն անցել է բարդ ու պատասխանատու ճանապարհ՝ հաղթահարելով քաղաքական, անվտանգային և հասարակական բազմաթիվ մարտահրավերներ։ Այդ ընթացքում առավել ակնհայտ է դարձել, որ Սահմանադրության կենսունակությունը պայմանավորված է ոչ միայն դրա տառով, այլև դրա ոգու հանդեպ ձևավորված հանրային ու պետական վերաբերմունքով։
Սահմանադրությունը լիարժեք ուժ է ստանում այնտեղ, որտեղ այն ընկալվում է որպես համակեցության անբեկանելի կանոն: Այս հարցում առաջնային ու բացառիկ է պետական իշխանության մարմինների պատասխանատվությունը. ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին:
Միաժամանակ Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ։ Այն պետք է ունենա ներքին կենսունակություն՝ արձագանքելու հասարակական հարաբերությունների զարգացմանը, պետական կառավարման կատարելագործման անհրաժեշտությանը և մեր երկրում ու աշխարհում փոփոխվող իրողություններին։
Այդպիսի զարգացումը երբեք չի նշանակում հրաժարում հիմնարար սկզբունքներից ու պետության հիմնադիր արժեքներից, ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս պահպանել Սահմանադրության արժեքային հիմքերը՝ դրանք ներդաշնակեցնելով ժամանակի պահանջներին և հանրային կյանքի բնականոն փոփոխություններին։
Իրավունքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու արժանապատվության անխախտելիությունը, իշխանությունների հավասարակշռությունն ու փոխզսպումը շարունակում են մնալ այն անփոփոխ հենասյուները, որոնց վրա կառուցվում է մեր պետականությունը։ Հենց այդ արժեքների շարունակական ամրապնդումն է ապահովում պետության կայունությունը, հանրային վստահությունը և զարգացման հեռանկարը։
Մեր ընդհանուր առաքելությունն է, որ Սահմանադրությունը լինի ոչ միայն իրավական փաստաթուղթ, այլև հանրային կյանքի իրական ուղենիշ՝ արտացոլելով հասարակության հասունությունը, պետության զարգացման ընթացքը և ապագայի հանդեպ մեր հավաքական տեսլականը։
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, համերաշխություն, իրավունքի նկատմամբ բացարձակ հարգանք և շարունակական առաջընթաց՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հանուն մեր վաղվա օրվա»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT