#ՊՊԾ

Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ՊՊԾ կանոնադրությունն ու կառուցվածքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 29-ին որոշում է ստորագրել, որով հաստատվել է Պետական պահպանության ծառայության կանոնադրությունն ու կառուցվածքը։

Վարչապետին ներկայացվել է Պետական պահպանության ծառայության 2022 թվականի կատարողականը

Վարչապետին զեկուցվել է Պետական պահպանության ծառայության կողմից 2022 թվականին կատարված աշխատանքների և համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

Խախտումներ են հայտնաբերվել «Ակադեմիկոս Գաբրիելյանի անվ․ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ում․ ՊՎԾ

ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել և 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են։

Պաշտոնավարելուց հետո նախագահին՝ 7, վարչապետին՝ 10 տարի ՊՊԾ. Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ-ից

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին հայտնեց, որ ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը կառանձնացվի:

28 գրամ մարիխուանայի նմանվող զանգված. Էջմիածնում ձերբակալված երիտասարդի անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնաբերվել է փաթեթ` լցված մոտ 28 գրամ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով:

Բարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. Նիկոլ Փաշինյան

Պետական պահպանության ծառայությունը մտնում է ինստիտուցիոնալ զարգացման նոր փուլ:

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի անցկացման մասին

Ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և ՊՊԾ ղեկավարներին

Հանրապետության նախագահն ընդգծել է նաև օրենքի իրավաչափ կիրառման, երկրում օրինականության ու իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել 2016-ին ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)

Ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ է խոնարհել 2016 թվականին ՊՊԾ գնդում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժանցնող հուշարձանին:

Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջադեպի գործով ՊՊԾ գնդի ջոկի հրամանատարը ճանաչվել է տուժող

Իրականացվել են տուժողի և ոստիկանության՝ մեկ տասնյակից ավելի ծառայողների հարցաքննություններ:

Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ (տեսանյութ)

Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը աշխատանքային այց է կատարել ՊՊԾ գունդ (տեսանյութ)

Արման Սարգսյանը հանդիպեց օրեր առաջ «Հաղթանակ» կամուրջի վրա քաղաքացուն օգնության շտապելիս վրաերթի ենթարկված ոստիկանին և շնորհակալություն հայտնեց սրտացավ ծառայության համար։

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Հայրապետովն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի առաջարկությամբ 2018 թ. հունիսի 11-ին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի

Մխիթար Ավետիսյանը ունի առողջական խնդիրներ, նա վիրահատվել է եւ այժմ ըստ դատարան ստացված տեղեկանքի՝ նրա բուժումը կտեւի մոտ երկու ամիս:

Ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը դեմ չէ արտաշիրինմանը. հայրը ասաց, որ որդուն սպանել են Սերժ Սարգսյանի հրամանով

Մի լավ ոստիկան՝ ավագ լեյտենանտ էր, թե՝ կապիտան, մոտեցավ, ասաց՝ հարգելիս, մի հայհոյի՝ քո տղուն իրենք չեն խփել, ասեցի՝ ոնց թե, ասաց՝ Սերժի հրամանն են կատարել, ասացի՝ ոնց թե, Սերժն այստեղ ի՞նչ կապ ունի:

Կրակեց, կպավ թեւիս, թեւս պոկվեց, կախվեց, արյունաքամ էի լինում. ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը մանրամասնում է

Գագիկը պատմեց՝ արյունաքամ էի լինում, խնդրում էի, որպեսզի դուրս գամ, ասեցին՝ ոչ, սպասի: Ահագին ժամանակ հետո նոր թողել են, իր ծառայակից ընկերներից մեկին կանչել են, օգնել են, որպեսզի դուրս գա:

Ասաց՝ երկու քայլ հետ գնաց, ավտոմատը պահեց վրաս ցելով ու խփեց. Գագիկ Մկրտչյանի այրին ասաց, թե ինչ է պատմել ամուսինը

«Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը դրանց մասին, երբ էս մարդկանց բանտից բաց թողեցիք։ Դրանից հետո մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ»:

Արեգն ամենաագրեսիվն է եղել. նա բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է. տուժող կարմիրբերետավորի ցուցմունքը

Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- այսպիսի ցուցմունք է տվել տուժող ոստիկանը:

Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ. տուժող ոստիկանը՝ «Սասնա ծռերին»

Ինչ վերաբերում է Գագիկ Մկրտչյանին, ապա նա վիրավոր է եղել, տեսել եմ արյունահոսությունը:

ՊՊԾ գնդի գրավումից հետո աշխատասենյակից անհետացել է 336 հազար դրամ, որը նախատեսված էր 02 շաբաթաթերթի համար. տուժող

Բանալիով բացել եմ ներքևի դուռը, այնտեղից հայտնաբերել մուգ գույնի կտորից պայուսակ, նոթատետր եւ սկոչով փաթեթավորված ինչ-որ զանգված կողքը՝ 1 միլիոն 116 հազար դրամ, երկու հատ մեկ դոլար, 50 ռուսական ռուբլի

Ի՞նչ ապստամբություն, թուրքի նման գիշերով հարձակվեցիք. ՊՊԾ գնդի հրամանատարի հարցաքննությունն անցավ լարված մթնոլորտում

Պավլիկ Մանուկյան, վիրավորում եք բարձաստիճան սպայի ու թողում եք վիրավոր մնա ներսը ու դուք էսքանից հետո հարցնում եք՝ ո՞նց եք դուք ձեզ համարում...եթե ձեր հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք»:

Արմեն Բիլյանը փորձել է կրակել վրաս, Պավել Մանուկյանը թույլ չի տվել. տուժող կարմիրբերետավորի ցուցմունքը

Ես փորձեցի պաշտպանվել, Արայիկ Խանդոյանը ասաց՝ չենք եկել սպանենք, ավելի լավա հանձնվես, թե չէ անմեղ զոհ կլինես, կսպանեն:

Շենգավիթի նախկին ոստիկանապետն առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի

Նախորդ նիստին նրա հարցաքննության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել նիստերի դահլիճում եւ ապակիներից այն կողմ՝ կողմերի համար նախատեսված հատվածում:

«Սասնա ծռերի» գործով դատարանը սանկցիա կիրառեց Շենգավիթի նախկին ոստիկանապետի եւ խմբի անդամներից երկուսի նկատմամբ

Բանն այն է, որ նախորդ նիստին տուժող Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ թե՛ նիստերի դահլիճում եւ թե՛ ապակիներից այն կողմ գտնվող կողմերի համար նախատեսված հատվածում:

Մարտիրոսը քայլում էր դեպի մեզ ու կրակոցներ արձակում՝ սպառնալով զենքը ցած դնել եւ միանալ. Շենգավիթի նախկին ոստիկանապետ

Կրակոցներից ցավ զգացի ու տեսա, որ արյունահոսում եմ, կրակոցներից քունքի հատվածում վնասվածք էր ստացել նաեւ ինձնից մեկ մետր հեռավորության վրա գտնվող Հրաչյա Խոստեղյանը:

Շենգավիթի ոստիկանապետը գնդի գրավման ժամանակ բեկորային վնասվածք է ստացել. նա առարկեց համաներում կիրառելուն

Հարցին, թե կրակոց արձակողին տեսե՞լ եք, ինչ գործողություններ են կատարել, Խոստեղյանը պատասխանեց, որ մի քանի անգամ կրակոցներ են հնչել եւ ՊՊԾ գնդի կողմից տարբեր արձագանքեր էին հնչում՝ «միացեք մեզ»:

Հիմար, հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահի. ծռերի գործը դարձյալ դռնփակ քննելու որոշում կայացվեց

«Դրան ի պատասխան դատական նիստերի՝ քաղաքացիների համար նախատեսված հատվածի աջ կողմում նստած մի քաղաքացի արձագանքեց՝ բղավելով. «Հիմարը դու ես, քեզ կոռեկտ պահի»:

Միջադեպ դատարանում՝ Շենգավիթի նախկին ոստիկանապետի հարազատների ու ծռերի համակիրների միջեւ (տեսանյութ)

Ապակիներից այն կողմ նույնպես լարված իրավիճակ էր՝ Արամ Հովհաննիսյանի եւ խմբի անդամների մասնակցությամբ:

Գագիկ Մկրտչյանը արյունաքամ էր լինում, ասում էր՝ մի բան արեք, օգնեք, կարող ա մահանամ. նախկին ոստիկանի ցուցմունքը

Շատ ուժեղ արյուն էր գնում, ձեռքն էր բռնել: Ես զգում էի, որ մարդը արնաքամ ա լինում, ասաց՝ մի բան արեք, ինձ դիմեց, ասաց՝ Վալոդ, մի բան արա, ասում էր՝ օգնեք ինձ, ես կարող ա մահանամ:

Գնդում իմ գտնվելու ընթացքում հրաձգություն տեղի ունեցավ. տուժող ոստիկանի պնդմամբ՝ հոգեբանական ճնշման է ենթարկվել

Տուժող ոստիկանը չառարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ, հետո Ալեք Ենգիոմշյանի հետ մտանք գունդ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

Սկզբից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն՝ միլպետի մոտ, ազգանունը Հակոբյան էր, այնտեղ նկարներ ցույց տվեցին, հարցրին՝ հո իրենց չեն նեղել, ասացի՝ չէ, հետո՝ բա լավ սպասի:

Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի. նախկին փոխոստիկանապետն առարկեց համաներման կիրառման դեմ

«Առարկում եմ, բացառությամբ Արայիկ Խանդոյանի՝ հայտնի պատճառով»,- ասաց նախկին փոխոստիկանապետը:

Դատարանը վերանայեց որոշումը. «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը կքննվի դռնբաց

Նախորդ դատական նիստին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել նիստերի դահլիճում:

Դատարանի բակում ուժեղացված հսկողություն է. Սասնա ծռերի գործով նիստը քննվում է դռնփակ

Նշենք, որ դատարանի որոշմամբ նիստը անցկացվում է դռնփակ, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Շատ կարեւոր խնդիրներ կան մեր երկրում, բայց չկա կոնկրետ այն մեկը, որից հետո նոր կարող ենք անդրադառնալ օրհներգին․ Սիմոնյան

Օրենսդրական նախաձեռնություն ունեմ նաեւ Մարտի մեկի զոհերի ծնողներին եւ ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին փոխհատուցում տալու վերաբերյալ։

Ուզեցել են գան, ինձ տանից տանեն. Վալերի Օսիպյանի խոսքով՝ մինչ գնդի գրավումը նախապատրաստական աշխատանքներ են արվել

Նախապատրաստական աշխատանքները նաեւ կայացել են նրանում, որ ուզեցել են ինձ գան, տանից տանեն, իմ հասցեն ճշտել էին, գիտեին, տուն, դուռ, լուսամուտ, հարեւան, ում հետ եմ բնակվում եւ այլն:

Արթուր Վանոյանը հերոս է. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան

Փորձում էի Արթուրին հայտնաբերել, չտեսա իրեն էնտեղ, երբ որ առաջացա նկատեցի, որ կապույտ վերմակը քցած էր ինչ-որ մի բանի վրա.. չէի ուզում հավատալ, բայց երբ որ բարձրացրի տեսա Արթուրը անգիտակից է:

Զարմանալի է, երբ այստեղ խոսում են սպանությունների մասին, դահլիճից ծափահարություններ են հնչում. նախկին փոխոստիկանապետ

Նախկին փոխոստիկանապետը պատասխանեց, որ իրենց այսպես ասած կալանապետը պարոն Կյուրեղյանն էր, ինքն էր ղեկավարում այդ ամբողջ գործընթացը, նրան մեկ-մեկ փոխարինում էր եղբայրը:

Լարված իրավիճակ դատարանում. դատարանը որոշեց ծռերի գործը քննել դռնփակ. նիստին ներկա կգտնվեն միայն լրատվամիջոցները

Նրա հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Երբ պաշտպանական կողմը հարց էր հնչեցնում Վարդան Եղիազարյանին, խմբի անդամներից Սմբատ Բարսեղյանը ինչ-որ բան ասաց, որը կրկին լսելի չէր:

Ես կորցրել եմ ընկերներ. Վալերի Օսիպյանը առարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի

Օսիպյանի այս խոսքերը զայրույթ առաջացրեցին դահլիճում ներկա գտնվողների մոտ. «Ամոթ, սա է՞ ձեր հեղափոխությունը»,- բղավեցին նրանք:

Լարված իրավիճակ ոստիկանապետի հարցաքննության ժամանակ. Գեւորգ Սաֆարյանը Օսիպյանին լակոտ անվանեց

Դահլիճում ներկա գտնվողներից Գեւորգ Սաֆարյանը, դիմելով ոստիկանապետին, վիրավորեց նրան. «Դու չպիտի ասես՝ ինչ խոսեն, լակոտ»: Ինչից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը կարգի հրավիրեց ներկաներին:

Ինքնաձիգի խզակոթով հարվածներ էի ստանում գլխիս հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին. Վալերի Օսիպյանը ցուցմունք է տալիս

«Անցանք մյուս սենյակ, մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ մեկանգամյա օգտագործվող պլաստմասե շղթաներով: Մեզ էլ կանդալեցին՝ ինձ, պարոն Եղիազարյանին»,- պատմեց ՀՀ ոստիկաապետը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատարանում է

Հիշեցնենք՝ Վալերի Օսիպյանը մի քանի օր շարունակ պահվում էր ՊՊԾ գնդում՝ պատանդի կարգավիճակով։

Արայիկ Խանդոյանը պատանդներին հրահանգեց բռոնե ժիլետները չհանել, որ փոխհրաձգության դեպքում ավելորդ զոհեր չլինեն. տուժող

«Եթե ես վնաս կրած լինեի, մեր կառավարությունը մի 10 օրով ինձ սանատորիա կուղարկեին»:

ՊՊԾ գնդի գործով տուժող բժիշկը չառարկեց, որպեսզի խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի

Նա դատարանում այսօր ասաց, որ իրեն տուժող չի ճանաչել եւ չի ճանաչում: Ես ինձ տուժող չեմ ճանաչել եւ չեմ ճանաչում:

Դատարանը որոշեց. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող բժշկին ոստիկանները բերման կենթարկեն

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նախատեսվում էր հարցաքննել գործով անցնող տուժողներին:

ՊՊԾ գնդում ոստիկանական մեքենայի վրա «ՄԱՀ» գրողը եղել է Հովոն. մեղադրյալ Սողոմոնյանը նկարագրեց գործողությունները

Լամբարյանն ասաց, որ գնալու ենք Երեւան ցույցի, Սեֆիլյանին ազատելու, ես մտածում էի, որ ժողովուրդը հավաքվելու է ցույց անի, Ժիրայր կամ Հայաստան ճվա:

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

«Սասնա ծռեր» խմբի 9 անդամները դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան ասացին, որ թեեւ ընդունում են համաներումը՝ բայց կարծում են, որ պետք է արդարցվեն, քանի որ իրենք ապստամբություն են արել:

Մեր արածի պատասխանատվությունը կրելու ենք արժանապատվորեն. Պավել Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել էր 1 միլիոն ՀՀ դրամը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց, արդարության մի մարտիկ էլ կորցրեցինք... 49 տարեկանից 30-ը անցկացրեց զենքը ձեռքին՝ սեփական ազգի համար պայքարելով»,- դժվարությամբ արտաբերեց Մանուկյանը:

Դատավորը ցավակցեց Արայիկ Խանդոյանի հարազատներին. նիստը մի քանի ժամով հետաձգվեց

Այս գործով խմբի անդամներից մեկը՝ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը, երեկ ուշ գիշեր հանկարծամահ է եղել:

Գագիկ Մկրտչյանը մտավ հանգստի սենյակ ու չոքեց գետնին, արդեն արնահոսում էր. ՊՊԾ գնդի ոստիկանը մանրամասներ է պատմում

Խմբի անդամների հետ մտանք հերթապահ մաս, մեզ էլ մտցրին ներս, այդ պահին տեսա հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանին՝ զինանանոցի դռան մոտ կանգնած, արդեն վիրավոր էր թեւից:

Պավել Մանուկյանը եւ Արմեն Բիլյանը հացադուլ են սկսում. Մանուկյանը հրաժարվեց նաեւ բժշկական օգնությունից

Հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպքում Դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին ոչ մի բան չառաջարկել եւ չառաջադրել:

Ասում են՝ Յուրան ղալմաղալ ա արել ժողովրդին ծեծելու-չծեծելու համար. հայրը պնդում է՝ որդուն ոստիկաններն են սպանել

Երկու տարի է՝ ղեկավարությունը չէր փոխվել, լրիվ ուրիշ վիճակ էր, հիմա ղեկավարությունը փոխվել է, պետությունն եկել է այն վիճակին...

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանված ոստիկանների հարազատները չեն ուզում հանդիպել Սասնա ծռերին

Տիկին Անահիտն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Մկրտչյանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը:

Նոր զարգացում Հաց բերողի մահվան գործով. դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են

Պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում առանձին բուժաշխատողների կողմից նրան պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել:

6-ի տղաներն ասեցին՝ Էդոյի գլխին սարքեցին. Սարի թաղի գործով մեղադրյալը կրկին կալանավորվել է

ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանների հետ տեղի ունեցած բախումների գործով մեղադրյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորվել է:

Ոստիկանի վրա պատահական կրակել է ոչ թե Բիլյանը, այլ՝ Գրիգորյանը. Պավել Մանուկյան

Պավել Մանուկյանը եւս մեկ անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Արմեն Բիլյանին առաջադրված մեկ այլ հոդվածով մեղադրանքը, որն առնչվում է ՊՊԾ-ում տեղադրված բանկոմատը բացելուն:

ՊՊԾ գնդի գրավմանը զոհվածների հարազատները կասկած ունեին արդար դատաքննության մասին. վարչապետ

Նշենք, «Սասնա ծռերի» հնչեղ գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է ու նրանք արդեն ազատության մեջ են:

Սարի թաղի բախումների գործով մեղադրանք առաջադրվեց ՊՊԾ գնդի ոստիկանին

Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի և գլխուղեղի ցնցման ձևով:

500 հազար դրամի դիմաց. ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ վճռեց փոխել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արմեն Լամբարյանի խափանման միջոցը:

Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը՝ «Սասնա ծռերի» գործով նիստին

Սեֆիլյանին ու Բաբայանին դահլիճում ներկա գտնվողները դիմավորեցին բարձր ծափողջույններով:

«Սասնա ծռերի» խմբի անդամ Արթուր Մելքոնյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել

«Սասնա ծռերի» խմբի անդամ Արթուր Մելքոնյանն այսօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:

Երկու տարի անց Սեֆիլյանը ցավակցեց գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների հարազատներին

Վերջիս հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում անկախ դատարան կունենանք, որտեղ մանրակրկիտ ձեւով կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ. հուլիսին:

Ոստիկանության հրամանատարին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար. ՀՔԾ

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Ա. Ղ.-ին:

«Սասնա ծռերի» գործով առաջին անգամ դատարան են ներկայացել սպանված ոստիկանների հարազատները

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

«Սասնա ծուռ» Արամ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

«Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Ըստ այդ եզրակացության՝ Արամ Հակոբյանն ունի մի շարք ծանր հիվանդություններ, սակայն դրանք չեն դասվում Կառավարության 2006 թվականի որոշմամբ հավելվածում ընդգրկված ծանր հիվանդությունների շարքին:

Սարի թաղի գործով ամբաստանյալներից մեկն այսօր դատարանի դահլիճից ազատ է արձակվել

Սարի թաղում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

«Սասնա ծուռ» Տիգրան Սարգսյանն ու Հովհաննես Վարդանյանն ազատ են արձակվել դատարանի դահլիճից

«Սասնա ծռեր» խմբի գործով Տիգրան Սարիգսյանն այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

Քաղաքացին անօթեւան է. ինչ կապ ունեն Մ. Պողոսյանն ու Ա. Մկրտումյանը. բաց նամակ՝ Փաշինյանին

Վճռաբեկի որոշում կայացնելուց մի երեք օր հետո «Դվին կոնցեռն»-ի տնօրենի տղան պայմանագիր է կնքել ՊՊԾ-ի նախկին պետ Մկրտումյան Ռոմիկի տղայի հետ, իբրև վերջինս 150 հազար դոլար պարտք է «Դվին կոնցեռն»-ին:

Ամեն քայլ ուղղված է լինելու քաղբատարկյալների ազատ արձակմանը. Արեգ Կյուրեղյան (լուսանկար)

Քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը մեր զրույցում ասաց, որ իր համար անպասելի էր դատարանի այս որոշումը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Հրաչյա Հակոբյանի երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ:

«Սասնա ծռերին» օժանդակելու գործով Մանվել Աթոյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Մանվել Աթոյանը մեկ միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Սասնա ծռերի» գործով Խաչատուր Գիշչյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ արձակվեց

Խաչատուր Գիչյանը այն բեռնատարի սեփականատերն է, որով «Սասնա ծռերը» մուտք էին գործել ՊՊԾ գունդ: Գիշչյանը բազմաթիվ առոջղական խնդիրներ ունի, նրա համար պարբերաբար շատպօգնություն էր հրավիրվում դատարան:

10 միլիոն դրամի գրավը վճարվեց. Կարո Եղնուկյանն ազատ արձակվեց

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով շուրջ երկու տարի կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանը քիչ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Դատարանը որոշեց՝ Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ գրավի չափ սահմանելով 10 միլիոն դրամ:

Տեսակետները, թե գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, հակասում են ապստամության իրավունքին

Ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են եւ եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամը ազատ չարձակվեց. ծռերը լքեցին նիստերի դահլիճը

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց 10 անդամին անհապաղ ազատ արձակելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը: «Սասնա ծռերի» խմբի անդամները եւ նրանց պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը:

Դատավոր, դուխով քա՛յլ արա. Սասնա ծռեր խմբի 10 անդամներն ազատ կարձակվե՞ն

ժողովրդին կոչ եմ անում փակել փողոցները եւ ճնշում գործադրել, որպեսզի Մակյանը կատարի արդար որոշում:

«Սասնա ծռեր»-ի աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան. դատարանը հեռացավ որոշում կայացնելու

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց ծռերին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ:

«Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է ազատ արձակվեն. ինչ ընթացակարգ է նախատեսվում

Լինելով գործադիր իշխանության մի մասը, դատախազությունն ինքը շատ հարցերում պետք է նախահարձակ լինի եւ իրոք ապացուցի, որ Հայաստանում տեղի է ունեցել իրական հեղափոխություն:

«Սասնա ծռերի» աջակիցները բացել են Արշակունյաց պողոտան

Նրանց միացավ այսօր ազատ արձակված «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը, որը պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Արարատ Միրզոյանի երաշխավորությամբ այսօր ազատ է արձակվել:

Դատախազները պետք է այսօր միջնորդեին ազատ արձակել «Սասնա ծռերին». պաշտպան

Երկարատեւ դադարից հետո այսօր վերսկսվեց «Սասա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատական նիստը:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամները ազատ չարձակվեցին. աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան

«Սասնա ծռերի» աջակիցներն ու հարազատները, ի նշան բողոքի, այս պահին փակել են Արշակունյաց պողոտան:

Գրտնակով, լոմով, թավով սրանց լխկել ա պետք, դե զենքով ապստամբություն թույլ մի տվեք. Բիլյան

Պավել Մանուկյանը ռադիոկապով կրկին կապվում է Գեւորգի հետ եւ ասում. «Ուրեմն լսի, մի անգամ Ժիրոն ա քեզ զինանթափել, մի հատ էլ ես եմ զինաթափելու եթե մի հատ առանց ասելու քայլ արիր հասկացա՞ր չէ

ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների վրա նաեւ բութ առարկայից ստացած վնասվածքներ են եղել

Եզրակացության հրապարկումից պարզ դարձավ, որ ոստիկաններից երկուսի՝ Յուրի Տեփանոսյանի եւ Արթուր Վանոյանի մարմնի վրա, բացի հարզենային վնասվածքներից, առկա են եղել նաեւ առարկայով հասցված վնասվածքներ:

Ո՞վ է այդ երկրորդը, որ ունի Ս. Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, հեղինակությունը, չկա

«Դե ասեք՝ ո՞վ է այդ երկորդը, որ ունի Սերժ Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացներում հմտությունը: Մեկ հոգու անուն, եթե կա՝ տվեք, քննարկենք: Չկա»:

ՀՀ փոխոստիկանապետն առաջիկայում խոսելու է ՊՊԾ գնդում իր եւ Օսիպյանի պատանդառության մասին

Փոխոստիկանապետը չի ցանկացել ոչ այս տեղեկությունները մանրամասնել, ոչ էլ այն, թե ինչպես են իր հետ վարվել այդ օրերին:

Փոքր սենյակի՞ց էի փախնելու, որտեղ 8 պատանդ կար եւ բոլորս՝ ձեռնաշղթաներով. Վալերի Օսիպյան

Երեւանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ» -ի հետ զրույցում անդրադառնում է «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին՝ կապված իր անձի հետ:

Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, ծեծել եմ, չափալախել, պագոնները պոկել եմ. գաղտնալսում

Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի

ՊՊԾ գնդի գրավման օրերին ԳԱԼԱ-ն է լիցքավորել ծռերի հեռախոսահամարները. գաղտնալսման վերծանում

Ընդհանուր առմամբ՝ գաղտնալսումներից պարզ դարձավ, որ գնդից «սալյուտներ են» խփել ինչ-որ անձի կամ անձանց պատվին:

Ստեղ էդ առթիվ հրթիռակոծություն կանենք. Խանդոյանը մերժել է բժշկին ազատելու խնդրանքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստում հրապարակվեց նաեւ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառված բժիշկների՝ Սալվադորի եւ մյուսների հեռախոսային խոսակցության գաղտնալսումները:

Օսիպյանը մեր ձեռքում ա. Նիկոլին գցեք զիբիլի վեդրոն, եթե չեք կարում՝ քար-մար շպրտեք վրեն

Ժողովրդի մոբիլիզացիայի կարիքը ունենք, հանե'ք ոտի... Օսիպյանն էլ մեր ձեռքում ա, արխային ինչքան ծանոթ ունեք, տեղեկացրեք, թող դուրս գան փողոց, հեղափոխությունը սկսված է:

Ծռերին ուղեկցող ոստիկանների թիվը կրկնապատկվել է. նրանց չթողեցին հայտարարություն անել

Երեկ նույն դատարանում դատապարտվեցին Սեֆիլյանը, Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը եւ մյուսները: Ոստիկանների այսօրվա ուժեղացված հսկողությունը, ըստ ամենայնի, հենց այս հանգամանքով է պայմանավորված:

Նոր նշանակում ՊՊԾ գնդում. ոստիկանապետի հրամանով 5-րդ գումարտակի հրամանատար է նշանակվել

Հիշեցնենք, որ 5-րդ գումարտակի հրամանատարի պաշտոնն Արթուր Խուդինյանի ՊՊԾ գնդի հրամանատար նշանակվելուց հետո տեւական ժամանակ թափուր էր մնացել:

Ինչ կապ ունեն Մոցարտն ու կասկաները Սեֆիլյանի գործի հետ

Չէ որ գոնե կիսագրագետ անձի համար պարզ է, որ փայտյա մահակով չի կարելի կրակել

Արթուրն ազատ մարդ էր՝ ի տարբերություն շատերի, ապրի Արթուրը. Սեֆիլյանը՝ Հաց բերողի մասին

Արթուր ազատ մարդ էր, ի տարբերություն, շատերի: Ապրի Արթուրը:

Վիճաբանություն դատարանում՝ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ փաստաբանի միջեւ

Վրեժ Խաչիկյանն այսօր դատարան մտնելիս զննվել է, որի ժամանակ սարքը ազդանշան է տվել, կարգադրիչը փաստաբանին տեղեկացրել է այդ մասին, սակայն դա դուր չի եկել Խաչիկյանին

Պարոնայք ոստիկանե՛ր, դուք մեր եղբայրներն եք, վայր դրեք զենքերը. ծռերի կոչը ՊՊԾ գնդում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ վերհսկողության տակ է պահել «Սասնա ծռեր» խմբի անդամներին, տեսանկարահանել նրանց բոլորի շարժը, գործողությունները:

«Սասնա ծռերի» գործ քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել են:

Սերժ Սարգսյան, ծնվել է Տեղ գյուղում, ազգովի ողբացինք, որ տեղում չի մեռել. Պավել Մանուկյան

Մարտի 1-ը մեր իշխանությունների ապրիլի 24-ն է, եթե մենք պահանջում ենք, որ ցեղասպանությունը դատապարտվի այս ցեղասպան իշխանությունն առաջին հերթին պետք է դատապարտվի:

Ձեր վարչափեդը, ձեր դատաղազը... ընձի մի հատ կարգին աղջիկ ա պետք խցումս, ազիզ. Խանդոյան

«Եթե դուք պարտադրում եք տենց, մենք դրանց կարիքը չեն զգում, մեզ պետք ա ընդամենը կարգին աշխատող աղջիկ խցում»:

Վթարի են ենթարկվել «Սասնա ծռերի» գործով հանրային պաշտպանները

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով ներգրավված հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը եւ Լիանա Գասպարյանը վթարի են ենթարկվել:

Արա՛, հանգստացի հլը՝ դատախազը հունից դուրս եկավ. լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով

«Ես ձեր դիրքորոշման, ձեր հայտարարության վրա թքած ունեմ»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Մեկ ամսից կլրանա որպես «Հաց բերող» հայտնի Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին: Նա մահացել է 2017 թվականի մարտի 16-ին:

Լրանում է Հաց բերողի մահվան տարին. ինչ է պարզվել դատաբժշկական փորձաքննությամբ

Նրա մահվան պատճառները պարզելու համար դեռեւս 2017 թվականի մարտի 17-ին նշանակվել էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են. Պավել Մանուկյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

Կեցցե՛ այդ հերոսուհի հայուհին: Այն ինչի մենք ականատես եղանք դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս իշխանությունը ոչ մի օրենքի սահմաններում չի գործում,

Չնայած ոստիկանների խոչընդոտներին Սեֆիլյանն ու Ավետիսյանը ողջագուրվեցին

Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության:

Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք՝ ես չունեմ. դատավորը՝ Արայիկ Խանդոյանին

Ընկեր Մակյան, մի քանի դատ առաջ, երբ դուք չկայիք, Արտուշն էր... կտրվես դու Արտուշիկ: Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք, եւ էսօր տեսնում ենք, որ, իրոք, չունենք:

Ծռերի գործով դատավորը հանրային պաշտպաններին «պատանդ» է պահում եւ վատնում պետության փողերը

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի որոշմամբ այսուհետ ծռերի շահերը կպաշտպանեն թե՛ հանրային պաշտպանները, թե՛ նրանց ընտրած մասնավոր փաստաբանները:

«Սասնա ծռերի» գործով դատավորը վատնում է պետության փողերը. 3 հանրային պաշտպան՝ 11-ի համար

Թե արդյոք ձեւական չէ 11 անդամների պաշտպանությունը թողնել 3 հանրային պաշտպանների «ուսերին»՝ այլ հարց է: Խնդիրն այն է, որ դատարանը նրանց ներգրավելուց հետո կամ առաջ չհարցրեց այդ 11 անձանց դիրքորոշումը:

Դուք անկոռեկտ, ստախոս մարդ եք. Դեդն ասաց դատավորին, ապա 5 ժամով հեռացվեց դահլիճից

Դեդը բարկացավ. «Ախպեր ջան, ի՞նչ ուզում ես արա, իմ համար արդեն միեւնույն է»:

Ես կառավարությունում չեմ աշխատում․ Եղիշե Պետրոսյան

Ես իմ ընկերության պայմանագրային պարտավորություններն եմ իրականացրել, դա կապ չունի կառավարության հետ։

Քաշքշել են իրեն, բռունցքով հարվածել. ՊՊԾ գնդի ծառայողները խոշտանգել են երկու քաղաքացու

Քրեական գործեր` ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ:

«Սասնա ծուռ» Սմբատ Բարսեղյանը 26 օր հացադուլի մեջ է. ըստ ՔԿՎ-ի, նրա վիճակը բավարար է

Մեր հարցին, թե Սմբատ Բարսեղյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա՞, Ղլեչյանն ասաց, որ եթե լինի կտեղափոխեն:

Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը վատացավ. ճակատի անդամները ի նշան բողոքի շարժվեցին ՔԿՎ

«Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։

Խոզանոց են այդ հացադուլի սենյակները. «Սասնա ծռերը» բոյկոտեցին նիստը եւ լքեցին դահլիճը

Տորք-անգեղին են տանո՞ւմ, վախենում են, որ մեքենան շուռ կգա՞: Տեսե՞լ եք այդ փոքր խցերը, որոնցում ուսերս անգամ չեն տեղավորվում:

«Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանը դեռ պատժախցում է. նա շարունակում է հացադուլը

Կա իր, որը, ըստ վարկածի՝ արգելված է, ասում է, որ դա իր իրն է եղել, իսկ մյուսի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ պարզ չէ, դա արգելված իր է, թե՝ ոչ:

Փաշինյանը ծանոթացել է հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամների պահման պայմաններին

Արայիկ Խանդոյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 29-ից։ Հացադուլ է անում ի նշան բողոքի՝ Հայաստանում հաստատված անարդարությունների։

Սմբատ Բարսեղյանը 7 օր է հացադուլ է հայտարարել. պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը 7 օր է, հացադուլի է հայտարարել:

Կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից. Արմեն Բիլյանը պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր»

Բիլյանն արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է ու պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:

Արմեն Բիլյանին գլխի պարտադիր հետազոտություն է հարկավոր. նա չի դադարեցնում հացադուլը

Մտածում եմ, որ դիտավորություն կա: Պատկերացնում եք մարդու օրգանիզմն այս պահին որքան է հյուծված ու այդ ցուրտ պայմաններում է պահվում:

«Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում». ըստ Դեդի որդու՝ Օսիպյանին ասել է Պավել Մանուկյանը

Խի՞ ախպեր, ի՞նչ էի քեզ արել, երբ Լամբարյանը պատասխանել է՝դե քեզ ասել էի՝ «կանգնի», ասեցինք չենք սպանելու, բախտդ բերել է ձեռքից ես վիրավորվել, ձեռքից մարդ չի մահանա:

«Թուրքը դու ես», «այ դուդուկ, էդքան աճել ե՞ս». լարված իրավիճակ «Սասնա ծռերի» գործով նիստին

«Լսի՛ այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը:

Հաց բերողի արձանի տեղադրման հարցը ձգձգվում է. հանրային քննարկում կանցկացվի

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, որն աշխատել է արձանի նախագծման վրա armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարան դիմելու հարցը տեղափոխվել է հաջորդ տարի:

Ազատագրելով ՊՊԾ տարածքը՝ ստեղծել ենք 4-րդ Հանրապետություն. թեժ նիստ՝ ծռերի գործով նիստին

Մի վայրկյան, մի վայրկյան, ձեր նկատմամբ սանկցիա եմ կիրառում, մի օգտվեք նրանից, որ կին եք ձեզ բան չենք ասում»,- բղավեց դատավորը:

ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալը դանակահարությունից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նաեւ ասացին, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ոստիկանության մայոր Արթուր Օսիպյանը:

Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին Ցռան մոզի անվանելու գործը՝ դատարանում

Պավլիկ Մանուկյանը դատական նիստի ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել դատարանի նկատմամբ, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Մենք այս ֆարսին չենք մասնակցի. թեժ իրավիճակ. «Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին դահլիճը

Այստեղ կա միայն մեկ դատավոր, դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Մենք բոլորս լսել ենք էս վերջերս ձեր նախագահի, ձեր գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական 7 շրջաններ զիջել:

Ձմռան մեկնարկին՝ ամառային նկար. Նիկոլ Փաշինյան

Լուսանկարը Երեւանի ՊՊԾ գնդի տարածքից է:

Դատարանին սանկցիա՝ հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար. Սասնա ծուռ

Մեղադրական եզրակացության ընթերցանության ընթացքում Պավել Մանուկյանը նստած էր շրջված:

Մենք դասից փախնում ենք. Արայիկ Խանդոյանը դատավորին խնդրեց իրեն հեռացնել դահլիճից

«էս բարբաջանքները չեմ ուզում լսե,լ գնում եմ, ուզում եք սանկցիա կիրառեք»:

Ամբաստանյալը դո՛ւ ես. Դեդը բարկացավ եւ փորձեց լքել նիստերի դահլիճը. Տեսանյութ

Ինձ չի հետաքրքրում, ես գնում եմ, խփի…չե՛մ նստելու, այ քեզ բան: Մենք խաղաղ մեր համար նստած էինք:

Եթե դատարանին դիմենք խռբշ, ղզլբաշ, ցռան վերգո, կկարծեք՝ խելագար ենք կամ տգետ. Դեդ

Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին:

Արա դու ձենդ կտրի. մեղադրող դատախազը՝ Արամ Մանուկյանին.լարված իրավիճակ ծռերի գործով նիստին

Վիրավորում է դատավարության կողմին, սակայն դուք ոչինչ չեք ձեռնարկում, ավելին՝ ասում եք մեղադրողը ոչինչ չի արել:

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստում այս կապիկությունը տեսնելով՝ կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում, եւ դուք դատարան կոչվելու իրավունք չունեք:

Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք. երեք ինքնաբացարկ՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին

Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է, որովհետեւ փաստաբանները հարցազրույցներ են տալիս

Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի. Վարուժան Ավետիսյան

Պավել Մանուկյանն էլ ասաց, որ դատախազը ոչ թե պետական մեղադրող է, այլ՝ պետական դավաճան

«Սասնա ծուռ» Արայիկ Խանդոյանը գլխացավեր ունի, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան

Այն սակայն դեռ չսկսած ընդմիջվեց, քանի որ նախագահողը տեղեկացրեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար շտապօգնություն է հրավիրվել դատարան:

Սասնա ծուռ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատացավ.շտապօգնությունը ժամանեց կես ժամ անց

«Ձեզ ընդառաջում ենք, շտապօգնություն ենք կանչում»:

Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը. ոստիկանները փորձեցին Դեդից վերցնել խոսափողը

Նրա հայտարարությունը, սակայն փորձեց նախագահող դատավոր Արթուր Օհանյանը, նա ոտքի էր կանգնել եւ հայտարարության մի մասը լսեց հոտնկայս:

«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանին յուղաներկ չեն տրամադրի. այն արգելված իր է

Իմ տեղեկություններով՝ Ձեզ տրամադրել են վրձիններ ու մատիտներ, իսկ յուղաներկն արգելված իր է համարվում, քանի որ այրվող նյութ է, ուստի այն չի կարող խուց տարվել

Բեյրութում «Հաց բերողին» նվիրված երգ է հնչել եւ քննադատություն Սերժ Սարգսյանի հասցեին

Երեկոյի ընթացքում Մովսիսյանը երաժշտասերներին ներկայացրել է իր երգացանկի մի շարք հայտնի, ինչպես նաեւ նոր երգեր: Դրանց շարքում են եղել «Մանչս», «Վեր կաց եղբայր իմ» ստեղծագործություններ:

Քաղաքապետարանը զերծ է մնում Հաց բերողի արձանը տեղադրելու մասին վերաբերմունք հայտնելուց

Երեւանի քաղաքապետարանը զերծ է մնում Հաց բերող Արթուր Սարգսյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու արվեստագետների եւ ճարտարապետների առաջարկի վերաբերյալ կարծիք հայտնելուց:

«Սասնա ծռերի» դատական գործի մասնատումը պարալիզացրել է ողջ դատական համակարգը. պաշտպան

Դատավարություններն ընթանում են երեք տարբեր տեղերում, այդ դատարաններում մյուս դատական նիստերը տեղի չեն ունենում, իրենք՝ որպես պաշտպաններ, չեն կարողանում իրենց մյուս դատավարություններին մասնակցել:

«Հիմա ես կարո՞ղ եմ իրեն ասել՝ աղջի Պետրոս». Կարո Եղնուկյանը՝ մեղադրող դատախազի մասին

Իսկ կարելի՞ է հիմա Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկ հայտնել»,- դատավորից հետաքրքվեց Եղնուկյանը, ապա բացասական պատասխան ստանալուց հետո հայտարարեց. «Պետրոս Պետրոսյանը ամբաստանյալներին «արա»-ով է դիմում

Չեբուրաշկայի մասին հիշատակելուց հետո Սերգեյ Կյուրեղյանին 5 օրով պատժախուց են տեղափոխել

Հետո հրապարակել են պատժախուց տեղափոխելու մասին որոշում, որում նշված է եղել, որ Սերգեյ Կյուրեղյանի հագուստը չի եղել պատշաճ տեսքի, ինչպես նաեւ ինքը չի ենթարկվել ՔԿՀ աշխատակցի օրինական պահանջին:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործը կքննվի Ավանի դատարանում. նիստի օրը հայտնի է

Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը:

Ձեր մոտ պիտի Չեբուրաշկայի նկարը կախվեր, եռագույնը պատկանում է մեզ. Կյուրեղյանը՝ դատավորին

«Եռագույնը, զինանշանը, որը ձեր հետեւում կախված ա, այդտեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ»:

«Սասնա ծռեր» 2-ի գործը կքննվի Շենգավիթի դատարանում. նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռերի» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստի օրը հայտնի է:

Անսպասելի զարգացում` «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով. քրեական գործից մաս անջատվեց

Մեր տեղեկություններով, անջատված մասով գործը կքննի օրեր առաջ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված Մեսրոպ Մակյանը:

Մեղադրող դատախազը նկարել, ապա Սասնա ծռերի դատավորի պատկերով շապիկ է խնդրել պաշտպանից

«Սասնա ծռեր» խմբի գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախապես տեղյակ է եղել փաստաբանների փոքրիկ ակցիայի մասին եւ արագ հետաձգել դատական նիստը:

Դատարանը սանկցիա կիրառեց գործադուլ հայտարարած փաստաբանների նկատմամբ

Սանկցիա կիրառեց պաշտպաններ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանին, Արա Զաքարյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի, Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Հարություն Բաղդասարյանի նկատմամբ:

Արայիկ Խանդոյանը հեռացվեց նիստերի դահլիճից. ըստ պաշտպանի՝ նա պարզապես ջուր էր ցանկանում

Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացրին ոստիկանները: Արա Ղարագյոզյանը նշեց, որ ամբաստանյալին կարող են հեռացնել միայն դատական կարգադրիչները, ինչը դատավորն անարձագանք թողեց:

Դատավորը Նաստրադամուսի բարեկամն ա՞, ինչն ա. Կյուրեղյանը՝ ինքնաբացարկ հայտնեց դատավորին

Դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ մասին, խոսել մեր արարքների դրդապատճառների մասին: Չի ցանկանում լսել մեզ:

Երեք ամիս պարտաճանաչ նիստերը հետաձգում եք, սպասում եք մի պաշտպան չգա, գնաք տուն. դատավոր

Ձեր ուզածն էլ նա է, որ եթե մեկ պաշտպան չի ներկայանում հետաձգենք, գնանք տուն:

Պաշտպանն առաջարկում է ոտքի չկանգնելու համար ոչ թե ծռերին հեռացնել, այլ նախազգուշացում տալ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հերթական սանկցիան կիրառեց «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպան Լուսինե Սահակյանի, Հայարփի Սարգսյանի նկատմամբ:

Մենք Արտուշ Գաբրիելյանի գերիները չենք. Սասնա ծռերի պաշտպանը հարգալից վերաբերմունք պահանջեց

«Դուք հիմա առաջարկում եք, որ ես թույլատրեմ ջրի շշեր բերեք դնեք սեղաններին: Պատկերացնո՞ւմ եք՝ նիստերի դահլիճը կդառնա ընդմիջման վայր՝ բուֆետ»:

Դատարանը որոշեց հանրային պաշտպաններ ներգրավել «Սասնա ծռերի» գործով

Խմբի 18 անդամից այսօր նիստերի դահլիճ է ներկայացվել միայն Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Մյուսները նախորդ նիստերից ժամերով հեռացվել են նիստերի դալիճից:

Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր» խմբի 9 փաստաբանի նկատմամբ հերթական սանկցիան կիրառեց

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը «Սասնա ծռեր» խմբի գործով այսօրվա արտագնա նիստում արդեն երրորդ անգամ սանկցիա կիրառեց:

Բոյկոտ. «Սասնա ծռերի» պաշտպանները ծափահարությունների ներքո լքեցին նիստերի դահլիճը

Փաստաբանները ծափահարությունների ներքո լքեցին նիստերի դահլիճը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու:

Պարոն Ինեսսա, նստե՛ք. «Սասնա ծռերի» գործով դատավորը սանկցիա կիրառեց պաշտպանների նկատմամբ

Լարված մթնոլորտ սկսվեց այն պահից հետո, երբ Արտուշ Գաբրիելյանը հերթական ընդմիջումից հետո սանկիցա կիրառեց սույն գործով պաշտպաններից երկուսի՝ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Չէինք ուզում, որ այդպիսի բան լինի. Սասնա ծուռ Հակոբյանի մայրը՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ վատ ընդունեցինք այդ լուրը, չէինք ուզում, որ այդպիսի բան լինի, մենք տեղյակ չէիք, որ Արամը գնացել է Երեւան այդ նպատակով: Ինքը հաճախ էր գնում: Այդ անգամ էլ ասաց`ես Երեւան եմ գնում:

Սասնա ծռերին աջակցողների երթն ավարտվեց Ազատության հրապարակում. թարմացված

Երեւանի Ազատության հրապարակից քիչ անց կմեկնարկի ի աջակցություն «Սասնա ծռեր» խմբավորման անդամների քայլերթը:

«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան

Մեր թղթակցի այն դիտարկմանը, որ ահաբեկչության հոդվածով մեղադրանք չի առաջադրվել խմբի անդամներին, Շահնազարյանն այսպես արձագանքեց. «Դա արդեն դատախազության սխալն է»:

ՊՊԾ գնդի դիմաց հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին (տեսանյութ)

Գնդի պարիսպների մոտ փակցված է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի լուսանկարները:

5 փաստաբանի գրությունը թերի ընթերցելուց հետո դատավորը նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց.ՖՈՏՈ

Այնինչ armtimes.com-ը հրապարակել էր փաստաբանների՝ դատարանին հասցեագրված դիմումը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ասում եմ` չշարունակեք». դատավորը՝ փաստաբանին

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. դատարանի դահլիճում գտնվող նրա համակիրները Մանուկյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «շնորհավոր» վանկարկումներով:

Զիբիլիկսի գործ. ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվեց

Ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են եւ գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն առ այսօր հետազոտության չի ենթարկվել. պաշտպան

Այսօր՝ ժամը 11.30-ին, առանձնատեսակցություն եմ ունեցել իմ պաշտպանյալ Գագիկ Եղիազարյանի հետ:

Ոստիկանության ծառայողների ցուցակը ուղարկում են «ՍԱՍ»-ի ախրանայի պետին. Նիկոլ Փաշինյան

Այդ հանցավոր կազմակերպության անունը ՀՀԿ է, եւ ես կապացուցեմ դա ցանկացած ատյանի առաջ, եւ այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, էս հանցավոր խմբի ղեկավարը:

Արյուն են թափել ժողովրդի համար, բայց դատարանում ծեծում եք. Հարությունյանը՝ դատավորին

Էս դատավարությունը խաղ ու պար է, դուք պետք է կատարեք այն, ինչ ձեզ ասել են: Լիքը հիվանդ տղերք կան, որ հիմա էս շոգին դատարանի պադվալում կանգնած են, իմաստը ո՞րն է, որ բերել եք այստեղ:

Արայիկ Խանդոյանը գլխացավեր, գլխապտույտ ունի. պաշտպանը տեսակցել է նրան

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում տեսակցել եմ իմ պաշտպանյալ Արայիկ Խանդոյանին, ունեն ահավոր գլխացավեր, գլխապտույտ, եւ ընդհանուր զգացողության վատացում:

Դատավորը 6 ժամով հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի 15 անդամին. Լուսանկարներ

«Դատարանին հետաքրքիր չի՞ պատճառը, թե ինչու ես ոտքի չեմ կանգնում»,- Սերգեյ Կյուրեղյանը՝ դատավորին:

Սասնա ծռերի գործով բացակա պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառվեց

Բալասանյանն ասաց, ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ:

Դա գաղտնիք է, այս լսարանում չեմ կարող ասել. ԱԱԾ պետի տեղակալը՝ Նիկոլ Փաշինյանին

«Այս փաստերի համադրությունն ինչի՞ մասին է վկայում, ծառայողական քննություն իրականացրե՞լ եք, ինչ-որ արդյունքների հանգե՞լ եք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

50 հոգով ծեծի են ենթարկել Մխիթար Ավետիսյանին, հարվածել են հիմնականում նրա գլխին. պաշտպան

Փոխգնդապետը հրել է, բրթել-գցել Ավետիսյանին, մյուսները քարշ տալով հանել են նրան դահլիճից եւ հենց այդտեղ 50 հոգով սկսել են ծեծել. առաջին հարվածողը եղել է հենց փոխգնդապետը:

«Սասնա ծռերին» ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է ուղեկցող գումարտակի հրամանատարը

Գագիկ Եղիազարյանն այդ փոխգնդապետին նույնականացրել է Շենգավիթի դատարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Սեֆիլյանին քաշելով դահլիճից հեռացնող փոխգնդապետի հետ:

Ոստիկանները 100-ից ավելի հարված են հասցրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին

Նպատակն է եղել հոգեպես կքել, կոտրել, Արեգին, բայց երբ տեւական ժամանակ բռնություն գործադրելուց հետո հասկացել են, որ այդ մարդը կոտրվող չէ, հասկացել են, որ իրենց նպատակին չեն հասնիլ:

15 հոգով՝ հերթ կանգնելով, ծեծել են Արայիկ Խանդոյանին. խցում արյան հետքեր են եղել. պաշտպան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն (Միայնակ գայլ) իսկապես բռնության է ենթարկվել եւ խոշտանգվել է ամենադաժան ու անմարդկային ձեւով:

«Սասնա ծռերի» համար արգելված է նույնիսկ աչքերով կոնտակտի դուրս գալ հարազատների հետ. ֆոտո

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամը դատարանում նույնիսկ իրենց հարազատներին հեռվից տեսնելու հնարավորություն չունեն:

Արայիկ Խանդոյանը եւ Գագիկ Եղիազարյանն այսօր դատարան չբերվեցին. լուսանկարներ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լարված իրավիճակ էր. շարունակվում էր «Սասան ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը:

Արայիկ Խանդոյանին այսօր պատժախցից կտեղափոխեն հիմնական խուց

Միայնակ գայլին պատժախցում պահելու հնգօրյա ժամկետը լրանում է այսօր երեկոյան:

Եթե վարչախմբին թվում է, թե նոր քրգործով Ավետիսյանին կարող է լռեցնել, ապա սխալվում է

Բնականաբար, ես չեմ համարում, որ Վարուժան Ավետիսյանի զինված ապստամբության կոչը դա անօրիանական կոչ է, կամ առավել եւս քրեական օրենսգրքով արգելված կոչ:

Դատարանում Վարուժան Ավետիսյանի հնչեցրած ապստամբության կոչով նոր քրեական գործ է հարուցվել

Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, հնչեցրել է իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր:

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին նիստի օրը հայտնի է. այն նույնպես կքննվի արտագնա

«Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործը եւս կքննվի արտագնա: Այն նույնպես կանցկանցվի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

«Սասնա ծռերի» նիստն անցավ խախտումներով. նորամուծություններ՝ դատավորի կողմից. լուսանկարներ

Ընդհանուր առմամբ այս նիստը լի էր դատավոր Արտուշ Գաբրիելյանի կիրառած բազմաթիվ նորամուծություններով: Նա մոտ 6 ժամ նիստ արեց գործով մի քանի ամբաստանյալների պաշտպանների բացակայության պայմաններում:

Մենք խորհրդարան չունենք. դատավորի այս արտահայտությունից հետո Սասնա ծռերը սկսեցին ծիծաղել

«Արդյո՞ք այս դատական նիստում հնարավոր է երկրիս, ժողովորդիս, պետությանս անվտանգությունն ու արդարադատությունն ավելի բարձր դասել, քան թե մի հատ թրքաբարո չ.... Սերժ Սարգսյանի»:

Ինչո՞ւ իմ էրեխու սպանությունից հետո հանձնվեցիք. Տեփանոսյանի հարազատները կգա՞ն դատարան

2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:

Փաստաբանը «Սասնա ծռեր»-ի դատավարությունը մասամբ դռնփակ անցկացնելու միտում է տեսնում

Եվ ի վերջո սա այն դատարանն է, որը մահվան դատապարտեց Հաց բերող Արթուր Սարգսյանին, այսինքն՝ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող անձին իրենք մահվան դատապարտեցին:

Դատավորը, որ տեղավորվեց, էլի բան է. Սասնա ծռերի փաստաբաններին նիստերի դահլիճ չեն թողել

Երբ սկսեցի պահանջել, որ ներս թողնեն նիստը, ցավոք սրտի, հենց այդ պահին հետաձգվեց:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով անդրանիկ դատական նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների մասով գործը կքննվի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ՄԻԵԴ-ը «Սասնա ծռեր»-ի անդամի համար Կառավարությունից պատշաճ բուժօգնություն է պարտադրում

ՄԻԵԴ-ը նաեւ որոշել էր առաջնահերթություն շնորհել Արամ Հակոբյանի դիմումին:

Հայտնի է, թե որ դատավորը կքննի «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործը

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի մասով գործն ուղարկվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Չեմ պատասխանում. ՊՊԾ գնդում պատանդ պահված փոխոստիկանապետը «Սասնա ծռերի» գործի մասին

«Սասնա ծռեր» խմբի կողմից պարեկապահակային ծառայության գնդում 6 օր որպես պատանդ պահված ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը առայժմ այս գործով չի ցանկանում փակագծեր բացել:

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին