Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախապես տեղյակ է եղել փաստաբանների փոքրիկ ակցիայի մասին եւ արագ հետաձգել դատական նիստը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին նաեւ բողոքի ակցիա անող փաստաբանները:
Հիշեցնենք, որ այսօր Սասնա ծռերի 14 անդամների գործով պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Հայրապետյանը, Նինա Կարապետյանցը, Արա Ղարագյոզյանը, Դավիթ Գյուրջյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսա Պետրոսյանը, Մուշեղ Շուշանյանը փոքրիկ ակցիա սկսեցին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաեւ գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք իրավունքը»։
Մինչ այդ նշանակված նիստին, նրանցից ոմանց դարձյալ չթույլատրվեց մտնել դատարան. մասնավորապես Լուսինե Սահակյանին, Տիգրան Հայրապետյանին, Մուշեղ Շուշանյանին, որից հետո գործով մասնավոր պաշտպանները դուրս եկան դատարանի տարածքից ու քիչ անց վերադարձան վերը նշված սպիտակ վերնաշապիկներով եւ առանց պայուսակների: Կարգադրիչների կողմից զննվելուց հետո նրանք կարողացան մտնել նիստերի դահլիճ:
Մինչ նրանց մտնելը, սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաձգեց դատական նիստը: Նշենք, որ այն ժամանակ, երբ փաստաբանները դատարանի տարածքից դուրս հագնում էին իրենց շապիկները, նրանց նկատեցին դատարանի եւ դեպարտամենտի աշխատակիցներն ու, ամենայն հավանականությամբ, այդ մասին տեղյակ պահեցին դատավորին: Վերջինս, փաստաբաններից առաջ դահլիճ մտնելով, արագ հետաձգեց նիստը փաստաբանների բացակայության հիմքով: Նման պայմաններում դատավոր Արտուշ Գաբրիելյանը կամ հեռանում էր սանկցիա կիրառելու, կամ կարգադրիչների համապատասխան արձանագրություններն ընթերցելուց հետո հեռանում խորհրդակցական սենյակ՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու:
Նիստերի դահլիճում գտնվող մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին հետաքրքրեց փաստաբանների շապիկները եւ իր հեռախոսով սկսեց տեսանկարահանումներ կատարել, ապա փաստաբան Լուսինե Սահակյանից շապիկ խնդրել: Վերջինս նրան տրամադրեց շապիկը:
Փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ակցիայով փորձում են որեւէ կերպ ընկալելի դարձնել իրավիճակը պատասխանատու անձանց. «Ի վերջո, հասկանան՝ այն, ինչ անում են փաստաբանների հանդեպ դատարան մտնելուց, անելու բան չէ, իրավունքից չի բխում ու հակաօրինական է: Տարբեր ձեւով փորձել ենք հարցը բարձրացնել դատարանում, դատարանից դուրս, փաստը մնում է, որ պատասխանատու անձինք չեն գիտակցում՝ ինչու դա չպետք է անել, ինչու է դա արհեստական խոչընդոտ: Հուսով ենք, որ կընկալվի, որ սա իրավիճակ չէ, որ ստեղծվել է»:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ պարզաբանեց, թե ինչու է իրենց շապիկների վրա գրված՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին»: «Որովհետեւ մեզ համար ակնհայտ է, որ ինքն այս գործում պատանդ է ու պետք է ազատվի: Նա՝ որպես դատավոր, չկարողացավ այս գործերը վարել, չկարողացավ իր դիրքում լինել, ցանկանում ենք, որ նա ազատվի այս գործից, որովհետեւ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց»:
Փաստաբան Արա Զաքարյանն էլ ասաց, որ ակցիան կշարունակվի այնքան մինչեւ իրենց իրավունքները չսկսեն հարգել:
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT