«Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում». ըստ Դեդի որդու՝ Օսիպյանին ասել է Պավել Մանուկյանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվեց հրապարակել «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով ապացույցները:

Մեղադրող դատախազներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը, մասնավորապես, հրապարակեցին ՊՊԾ գնդի գրավումից հետո արված քննչական գործողությունների արձանագրությունները: Ըստ փաստաթղթերից մեկի՝ գործով կասկածյալ Վահե Պետրոսյանի (Վահե Պետրոսյանի նկատմամբ հետագայում քրեական հետապնդումը դադարեցվել է: Նա Սպիտակ քաղաքացի է,-Տ.Խ.) մասնակցությամբ քննչական փորձարարություն է տեղի ունեցել գնդի ետնամասի ավտոտնակների եւ «Վարդանանք» կրթահամալիրի միջեւ ընկած տարածքում: Այդտեղից հայտնաբերվել են երկու «Մակարով» տեսակի ատրճանակ եւ արցունքաբեր նռնակի նմանվող առարկա:

Այսպես՝ ըստ արձանագրության՝ Վահե Պետրոսյանը քննիչներին հայտնել է, որ գործով մեկ այլ կասկածյալ Կարեն Հակոբյանի (Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի որդին): Նա ձերբակալվել է, սակայն հետագայում նրա նկատմամբ նույնպես քրեական հետապնդումը դադարեցվել է, հեղ.) հետ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը հանդիպել են Նորքում գտնվող ինչ-որ բնակարանում, որտեղ եղել են նաեւ Կարեն Հակոբյանի քեռին՝ Արայիկ Հակոբյանը եւ Կարենի հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը: Այդ բնակարանում մնացել են մինչեւ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, որից հետո ոտքով քայլել են դեպի զբոսայգի, որտեղ Վահե Պետրոսյանը իրավապահներին մատնացույց է արել այգու միջնամասում գտնվող նստարանը՝ հայտարարել, որ 17.07.2016 թվականին՝ ժամը 2:13-ի սահմաններում, ինքը Արայիկ, Մարտիրոս եւ Կարեն Հակոբյանների հետ միասին բնակարանից դուրս գալով քայելելով եկել եւ նստել են նշված նստարանին, որից հետո 30 րոպե անց կայանել են «ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ են եղել եւս 4 հոգի, նստել են այդ մեքենան եւ շարժվել: Վահե Պետրոսյանի մատնանաշած երթուղիով ուղեւորվել են ՊՊԾ գունդ, որտեղ Պետրոսյանը մատանցույց է արել գնդի դարպասները եւ հայտարարել, որ «ֆորդ» մակնիշի ավտոմեքենան նստելուց հետո եկել են գունդ:

«Մեքենայում նստած անձինք՝ այդ թվում Մարտիրոս, Կարեն եւ Արայիկ Հակոբյանները իջել են մեքենայից նեւ վազելով մտել ՊՊԾ գնդի տարածք, որտեղից հնչել են կրակոցներ: Վահե Պետրոսյանը եւս մտել է նշված գնդի տարածք եւ կրակոցները դադարելուց հետո իմացել է, որ մեքենայում եղած անձինք զինված հարձակում են կատարել մի խումբ անձնանց հետ միասին եւ գրավել ՊՊԾ գունդը: Վահե Պետրոսյանը մատնացույց է արել ՊՊԾ գնդի հատվածներից մեկը՝ հայտարարելով, որ նշված վայրում նկատել է աջ ձեռքից վիրավոր ոստիկանի, մոտեցել է եւ կտորով վիրակապել է վիրավոր ձեռքը: Այդ պահին իրեն եւ ոստիկանին է մոտեցել ինքնաձիգով զինված Արմեն Բիլյանը, ում դիմելով ոստիկանը հարցրել է, թե ինչո՞ւ կրակեցիր: Արմեն Բիլյանը պատասխանել է, որ զգուշացրել էր, որ չշարժվի, չի լսել, որի պատճառով էլ կրակել է եւ ավելացրել, որ ոչինչ կանցնի: Վահե Պետրոսյանը մատնացույց է արել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ավտոտնակը, որի կտուրը բացակայում էր, եւ հայտարարել, որ Կարեն Հակոբյանի հետ մտել են նշված ավտոտնակ, որտեղ մեքենա չի եղել կայանված: Կարեն Հակոբյանը սյան մոտ թողել է իր զրահաբաճկոնը եւ վինչեստրի նման զենքը եւ միասին բոլորից գաղտնի դիմել են փախուստի»,- նշվում է արձանագրությունում:

Կարեն Հակոբյանի մասնկացությամբ նույնպես քննչական գործողություն է իրականացվել: Նա նշել է, որ հուլիսի 17-ի լուսադեմին «ֆորդ» բեռնատար ավտոմեքենայով եղել են ՊՊԾ գնդի դարպասների մոտ, մեքենայի մեջ է եղել, երբ ձայն է լսել: «Մեքենայի մեջ եղել է սպիտակ պարկեր, ոտքը կպել է, բացվել է, եւ իր ենթադրությամբ՝ դրանցում եղել է հրազեն՝ ավտոմատ: Իջել են մեքենայից եւ տեսել «Կռազ» բեռնատարը, որի եւ պատի արանքով Կարեն Հակոբյանը մտել է ներս եւ տեսել մարդկանց»,- ասված է քննչական գործողության արձանագրության մեջ: Կարեն Հակոբյանը նաեւ նշել է, որ զինված խմբի անդամներից Արմեն Լամբարյանին տեսել է ավտոմատով. «Դիտակետի հանգստի սենյակում տեսել է գետնին ընկած կապված մարդու, ապա մանրամասնել է, որ Լամբարյանն ասել է իրեն, որ կապի, որ վնաս չտան մինչեւ տեսնեն ինչ է լինում, սակայն հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը , ասել է, որ արձակի նրան, նա ոչ մի բան չի արել:

Դիտակետի միջանցքը մատնացույց անելով, Կարեն Հակոբյանը նշել է, որ այնտեղ եղել է վիրավոր մի ոստիկան (խոսքը Գագիկ Մկրտչյանի մասին է, նա հիվանդանոցում մահացել է, -հեղ.), առաջացել է եւ տեսել նաեւ Արմեն Լամբարյանին: Այդ ժամանակ Հակոբյանը հետեւյալ խոսակցությունն է լսել՝ խի՞ ախպեր, ի՞նչ էի քեզ արել, երբ Լամբարյանը պատասխանել է դե քեզ ասել էի՝ «կանգնի», ասեցինք չենք սպանելու, բախտդ բերել է ձեռքից ես վիրավորվել, ձեռքից մարդ չի մահանա: Կարեն Հակոբյանը նշել է, որ երբ դուրս է եկել ՊՊԾ գնդի դարպասից տեսել է Պավել Մանուկյանին, նրա կողքին՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Նա հիշել է, որ Պավել Մանուկյանը Օսիպյանին ասել է՝ տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:

Կասկածյալներ Կարեն Հակոբյանը եւ Վահե Պետրոսյանը, իրենց պատմելով, ետնամասով հեռացել են ՊՊԾ գնդի տարածքից: Նշենք, որ Կարեն Հակոբյանը ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել: Նրա նկատմամբ նույնպես քրեական հետապնդումը դադարեցվել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7975 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը