Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետարանը զերծ է մնում Հաց բերող Արթուր Սարգսյանի արձանը Երեւանի կենտրոնում տեղադրելու արվեստագետների եւ ճարտարապետների առաջարկի վերաբերյալ վերաբերմունք հայտնելուց: Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց, որ մշակույթի գործիչների առաջարկի վերաբերյալ վերաբերմունքը կարող է լինել անձնական եւ ոչ երբեւէ գերատեսչական:
«Նախ նշենք, որ կա մայրաքաղաքում արձաններ տեղադրելու համապատասխան ընթացակարգ: Թող բերեն առաջարկը, պետք է դա քննարկվի համապատասխան հանձնաժողովում, համապատասխան հանձնաժողովը թող իր եզրակացությունը տա, որի վերաբերյալ կտեղեկացնենք»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Նշենք, որ այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ դերասան Թամար Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո սնունդ տարավ գրաված անձանց: «Իր արարքը միայն հայերին ու հայկականությանը բնորոշ չի: Դա բնորոշ է մարդ արարածին, եթե նա շարունակում է մնալ մարդ, եթե նա շարունակում է ձգտել կատարյալին որպես մարդ»,- նշեց Թամար Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Արթուր Սարգսյանը մի գիշերում դարձավ համայն հայության համար սիրելի մարդ:
Ասուլիսում ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկայացրեց Արթուր Սարգսյանին նվիրված հուշարձանի նախագիծը, որը ցանկանում են, որ տեղադրվի Երեւանի Բեյրութի եւ Իտալիայի փողոցների միջնամասի այգում՝ Իտալիայի դեսպանատան դիմաց:
Արձանը բազալտի քարերով սյուների համաձուլվածք է: Քառակուսու նմանվող ջրավազանի միջից վեր են խոյանում սյուները, որոնց վերին հատվածն ապակուց է: Սյուներն իրարից առանձին են: Քառակուսու նմանվող սյունախմբի մի պատին լինելու է Արթուր Սարգսյանի նկարը, որը արձանի շուրջը պտտվող մարդը միայն մի կետից կարող է տեսնել, իսկ երբ հեռանա դիտողը արձանից, Արթուր Սարգսյանի նկարն այլեւս չի երեւա: Արձանին հարող հրապարակում տեղադրվող քարի վրա գրվելու է Արթուր Արգսյանի հայտնի խոսքերից մեկը, որը դեռեւս չեն ընտրել:
«Հուշարձանի արժեքի մասին դեռ շատ վաղ է խոսել, որովհետեւ դա դեռ էսքիզ է եւ երեւի թե մեկ տարուց կամ կես տարուց ոչ շուտ մենք հնարավորություն ունենանք հստակ արժեքը որոշել, բայց դա էլ կախված է քաղաքապետարանից: Մենք դիմելու ենք ճարտարապետանախագծային առաջադրանք ստանալու համար: Ինչքան էլ լինի հուշարձանի արժեքը հայ ժողովուրդը կգտնի անհրաժեշտ գումարները, որպեսզի կանգնեցնի այդ հուշարձանը»,- ասաց Անահիտ Թարխանյանը:


Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT