Ասում են՝ Յուրան ղալմաղալ ա արել ժողովրդին ծեծելու-չծեծելու համար. հայրը պնդում է՝ որդուն ոստիկաններն են սպանել

ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ 2016 թվականի հուլիսի 30-ին սպանված 30-ամյա ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, նախօրեին աղմկոտ հայտարարություն է արել դատարանում՝ նշելով, որ որդուն ոչ թե «Սասնա ծռեր» խմբի անդամներն են սպանել, այլ՝ ոստիկանները:

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, նա մեղադրվում է նաեւ ՊՊԾ գնդի փոխհրաձգության ժամանակ մահացած Արթուր Վանոյանի սպանության մեջ:

Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո մշտապես «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու նրանց հարազատները հայտարարել են, թե Սմբատ Բարսեղյանը չէր կարող սպանել Տեփանոսյանին: Դեպքից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք Յուրի Տեփանոսյանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չի եղել։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: Ոստիկանության հրապարակած տեսանյութն ու լուսանկարը եւս քննարկումների մեծ ալիք բարձրացրեց:

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Յուրի Տեփանոսյանի մահը վրա է հասել ողնուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարումից՝ ողնաշարի պարանոցային հատվածի եւ գանգի դիմային հատվածի համակցված հրազենային, գնդակային, կույր վիրավորում ստանալու հետեւանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ՝ մահվան հետ: Հատկանշական է, որ բացի հրազենային վիրավորումից, Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա հայտնաբերվել է նաեւ սալջարդ, որը եւս պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ սուր եզր ունեցող կույր առարկայով: Այս վնասվածքն առողջության համար թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակել:

Վահրամ Տեփանոսյանը երեկ մեր զրույցում պնդեց իր այն հայտարարությունը, որ որդուն ոստիկաններ են սպանել:

- Պարոն Տեփանոսյան, դուք երեկ հայտարարեցիք, որ ձեր որդուն ոստիկաններ են սպանել, պնդո՞ւմ եք ձեր հայտարարությունը:

- Միանշանակ՝ այո:

- Նախաքննական մարմնին ավելի վաղ հայտնե՞լ եք այս մասին:

-Ո՛չ, դրա հերթն էլ կհասնի, մի անհանգստացեք:

- Ինչո՞ւ չեք հայտնել, ձեզ ստիպե՞լ են լռել:

- Երկու տարի է՝ ղեկավարությունը չէր փոխվել, լրիվ ուրիշ վիճակ էր, հիմա ղեկավարությունը փոխվել է, պետությունն եկել է այն վիճակին... արդեն բոլոր քարտերը ջրի երես են դուրս եկել, «Սասնա ծռերին» բաց են թողել, ո՞ր մի հանցագործին են բաց թողնում:

- Օրինակ, ձեր որդու սպանության մեջ մեղադրվողն ազատ չի արձակվել:

- Ախր իմ տղուն ըտեղ սպանող չկա, իմ տղու հաշվով ոչ մեկ չի նստելու, դա միանշանակ ասում եմ ու կասեմ, որ անմեղ մարդ չդատվի: Էդ Սմբատ Բարսեղյան բան տենց մարդիկ չկան, լրիվ ուրիշ այլ մարդիկ են, որովհետեւ իմ ապացույցները, ժողովրդի ապացույցները ցույց են տալիս, որ դա լրիվ տենց չի: Դատարանը կորոշի, դատարանում ելույթ կունենամ, նոր էքսպերտիզա պիտի բացեն, ինչ թուղթ կա՝ դատավորին պիտի ասենք՝ լրիվ ճղի թափի, բոլորը շինծու է, շինծու, նման բան չկա:

- Այսինքն՝ դուք պնդում եք, որ ձեր որդուն Սմբատ Բարսեղյանը չի՞ սպանել:

- Ոչ, միանշանակ ո՛չ, ես իմ գլխով, կյանքով պատասխան կտամ, տենց բան չկա, դա մտքիցդ հանի: Մնացածը դատը կլինի, դատարանում կիմանաս:

- Պարոն Տեփանոսյան, այսինքն՝ դուք մինչ հեղափոխությունը վստահություն չունեի՞ք, որ ձեր հայտարարությանը ոստիկանների մասով ընթացք կտրվի:

- Այն ժամանակ ուրիշ ոստիկաններ էին, հիմա լրիվ ուրիշ ոստիկաններ:

- Ըստ էության, նույն ոստիկաններն էլ շարունակում են ծառայել:

- Կարող ա՞ ելույթ ունենային ու ասեին, որ մեր ոստիկանները Յուրի Տեփանոսյանին խփել են: Օրը ցերեկով 18 հազար միլիցու մեջ տղուս խփեն գլխից, ոչ մեկ չտեսնի՞, տեսնողներ չի կարող չլինել, երեւի վախեցել են ու հիմա չեն գալիս, խղճի խայթ չունեն, որ գան ասեն՝ հա ախպեր ջան, էս ոստիկանն ա խփել, ուրեմն վախեցրել են, որ նրանք էլ չեն գալիս ելույթ ունենում:

- Ովքե՞ր են, մասնավորապես վախեցրել «վկաներին» ձեզ հայտնի՞ է:

- Ոչ, դե դատարանը կորոշի: ԱԱԾ-ն, նոր ոստիկանապետը լավ կաշխատեն, գործը կբացվի, բոլորս էլ կիմանանք:

- Նոր ոստիկանապետը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդառվել էր:

- Եթե իրենց պետք լիներ զոհ տալու, Յուրոյին չէին խփի, կխփեին պալկովնիկ, կխփեին գեներալ, իմ տղես էլ ավտոյի մեջ, ի՞նչ իմացան Յուրոն ավտոյի մեջ որ մասն ա նստած, պլյոնկեքը մուգ 100 տոկոսանոց: Ավտոն էլ կա, կարող եմ բերեմ ապացուցեն:

- Ձեզ հայտնի է՞, այդ օրը ձեր որդին՝ Յուրի Տեփանոսյանը, մյուս ոստիկանների հետ խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ:

- Ասում են, որ Յուրան ղալմաղալ ա արել ժողովրդին ծեծելու-չծեծելու համար, հետո իրեն ասել են՝ գնա նստի ավտոն, ղալմաղալ մի արա, տենց են ասում, մեղք չեմ առնում: Էդ հեռավորության վրա որ շառ են անում Սմբատ Բարսեղյանի վրա, հենց հիմա ավտոն բերեմ, Սմբատ Բարսեղյանին էլ հանեմ կռիշը, ասեմ՝ քեզ ավտոմատ եմ տալիս, դե խփի մեջը նստած մարդուն: Չի երեւում մեջը, ոչ մի բան չի երեւում, հիմա դու տեսնո՞ւմ ես՝ ես որտեղ եմ կանգնած, որտեղից եմ խոսում: Ի՞նչ իմացան՝ որտեղ էր նստած, հետո տղաս ավտոն չէր քշում, տեղը փոխել էր, ուրիշ տեղ էր նստել, մեծ հարցեր կան, էդ դատարանում կորոշվի: Ես մեղք չեմ առնում, շառ անելը դա աշխարհի ամենավատ բանն ա, ոնց որ եկեղեցի քանդելը:

- Ձեր այս հայտարարությունը համընկավ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի օրեր առաջ հնչեցրած այն հայտարարության հետ, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված Տիգրան Աբգարյանին սպանել են հատուկ ջոկատայինները: Արդյո՞ք սա է ձեզ դրդել ձեր որդու գործով փակագծեր բացել:

- Ես մարտի 1-ի գործերի հետ գործ չունեմ, ես մեղք չեմ առնում իմ կյանքում: Ես ոչ մի բանը ճիշտը չգիտեմ, երբ իմանամ, անպայման կասեմ: Իմ տղու գործը պետք է բացեն, դնեն սեղանին, պիտի բացվի էս գործը, դա անհնար բան է: Անմեղ մարդու տանեն դնեն հողը...Երեխեքին էլ վերցնելու եմ բերեմ, որ նայեք տեսեք արժե՞ր, որ էս երեխեքը անհեր մեծանան... հայը հային խփի, տենց բան ո՞վ ա տեսել:

- Ասացիք՝ ապացույցներ ունեք, հիմա չե՞ք հրապարակում:

- Ոչ, թող մնա դատարանում, արդեն ջղայնացա, այսքանով սահմանափակվենք:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից այսօր հետաքրքրվեցինք՝ սպանված ոստիկանի հոր հայտարարությունը քննվու՞մ է, թե՞ ոչ: Ի պատասխան Աբրահամյանն ասաց. «Նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել են Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքները: Ներկայումս այդ գործով ընթանում է դատական քննություն, որի շրջանակներում ապացույցները դեռեւս չեն հետազոտվել: Վահրամ Տեփանոսյանն այդ քրեական գործով ունի տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ եւ անձամբ կամ ներկայացուցչի միջոցով օգտվում է այդ կարգավիճակից բխող իրավունքներից: Դատավարության ընթացքում, իրացնելով իր իրավունքները, նա հնարավորություն ունի լիարժեք մասնակցելու ողջ գործընթացին: Եթե դատավարության ընթացքում ձեռք կբերվեն Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքների հետ կապված այլ տվյալներ, կոնկրետ տեղեկություններ, դրանցով պայմանավորված՝ կլուծվի նաեւ դատավարական համապատասխան որոշումներ կայացնելու հարցը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13050 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը