Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը րոպեներ առաջ դուրս եկավ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի շենքից: Նրա աջակիցները նրան դիմավորեցին դհոլ-զուռնայով, ծափահարություններով:
«Հետո էլ ասում են` հրաշքներ չեն լինում... Այս օրերին գրեթե ամեն օր քաղբանտարկյալներ են ազատ արձակվում: Ուշ լինի, նուշ լինի»,- ազատության մեջ հայտնվելուն պես հայտարարեց Սեֆիլյանը եւ ավելացրեց, որ «Սասնա ծռերը» եւ մյուս քաղբանտարկյալներն անխտիր ազատության մեջ են լինելու: «Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է հայտնվեն ազատության մեջ: Մենք այս օրերին պետք է լինենք, խոսենք, գործենք հնարավորինս զգույշ, մենք մեր գործին չենք վնասելու, ընդամենը հաշված օրերի ընթացքում անխտիր բոլորը կլինեն ազատության մեջ»: Սեֆիլյանը, ի դեպ, երկու տարվա մեջ առաջին անգամ ցավակցություն հայտնեց 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանների հարազատներին: «Մինչ օրս ո’չ ես, ո’չ «Սասնա ծռերը» հնարավորություն չենք ունեցել անմիջական մեր խոսքն ուղղելու զոհվածների հարազատներին: Բոլորը պետք է հասկանան, որ այդ ցավը բոլորիս ցավն է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա ծռեր»-ին չի համարում հանցագործ, առավել եւս՝ ոճրագործ, համոզված եմ, որ ոչ ոք չունի այն եզրակացությունը, որ տղաները գնացել էին այդ քայլին մարդասպանության համար: Մենք ամենաշահագրգիռ կողմն եք, որ օր առաջ բացահայտվի, թե այդ սպանությունները ինչպես տեղի ունեցան»,- ասաց Սեֆիլյանը:
Վերջիս հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում անկախ դատարան կունենանք, որտեղ մանրակրկիտ ձեւով կքննվի, թե ինչ էր տեղի ունեցել 2016թ. հուլիսին: Նա միաժամանակ զսպվածության կոչ արեց բոլոր կողմերին: «Ամեն ինչ չէ, որ պետք է պահանջենք գործող իշխանություններից, մենք բոլորս անելիք ունենք»,- ասաց Սեֆիլյանը: Սեֆիլյանը նշեց, որ հիմա Հայաստանում դժվարին ժամանակներ են եւ պետք է զսպվածություն պահպանել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Արտերկրում բնակվողներին էլ կոչ արեց վերադառնալ Հայաստան։ «Շատ ենք երազել հայրենադարձության մասին...իմ կոչն ուղղված է արտերկրի նոր եւ հին սփյուռքին, երիտասարդներին ու մասնագետներին։ Օր առաջ վազելով եկեք Հայաստան` միասին շարունակելու պայքարը, կառուցելու մեր երազած ինքնիշխան, հզոր Հայաստանը»,– հայտարարեց նա։
Սեֆիլյանը ասաց, որ շատ ասելիքներ կան, եւ առաջիկա օրերին լրագրողների միջոցով կխոսի ժողովրդի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT