Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը. ոստիկանները փորձեցին Դեդից վերցնել խոսափողը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:

Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես քննվում են Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:

Նիստը սկսվելուն պես «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին անահապաղ ազատ արձակելու վերաբերյալ: Միջնորդությանը միացան նաեւ մյուս պաշտպանները՝ նշելով, որ նմանատիպ միջնորդություն իրենք եւս պետք է ներկայացնեն: Միջնորդության դեմ առարկեցին սակայն մեղադրող դատախազները, ինչից հետո դատավորն առանց ամբաստանյալների կարծիքը լսելու շտապում էր հեռանալ խորհրդակցական սենյակ: «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորին ասաց, որ իր պաշտպանյալը հայտարարություն  ունի անելու:

«Արդարատությունը սուրբ գործ է մաքուր տաճար, այստեղ պետք է մտնել մաքուր խղճով եւ արդար հոգով: Եվ այս զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով մի պահ չորս կողմը նայեցին կարծես մարդ էին փնտրում , սակայն դահլիճում քար լռություն էր տիրում, բոլոր լուռ էին, բայց զրպարտիչները հասկացան, որ այդ լռությունը զսպված ատելություն էր եւ կարող էր անսպասելի պոռթկալ: Եվ արդարությունը ահավոր զրպարտությունից ապշեց քիչ էր մնում պայթի, քանի որ այդ դահճիները որոշել են սեփական ժողովրդին այնպես դատել, ինչպես դատեցին Արթուր Սարգսյանին:

Արդարությունը զայրույթից պոռթկաց: Դուք թշվառական նողկալի հաճոյակատար, դուք ստրուկ կամակատար, չարժե անգամ հիշել ձեր անունները....իմացեք մենք հին ազգ ենք պատմության ընդերքից եկող: Ես եկել եմ դարերից ու գնում եմ դեպի դարերը, ինչպես քայլող պատմություն... ով, ողորմելիներ, այսօր զրպարտությունը ձեզ համար կապիտալ է կուտակում, իսկ վաղը լուսառատ արշալույսին, որի գալստյանը ես երբեք չեմ կասկածում, ձեր զրպարտությունները սեւ օձ կդառնան եւ կփաթաթվեն ձեր վզին, իսկ ես կլինեմ սարի գագաթին, ամենքին ի տես իսկ ձեզ այդ սեւ օձը թոկ դարձած կքաշի կմխրճի պատմության անտակ ճահիճը...

Եվ այսպես փորձում են շղթայված պահել արդարությունը ու ամենազարհուրելին այն է, որ դու լիարժեք արդար ես քո ժողովրդի, քո նոր հայրենիքի առջեւ, խղճի առջեւ, բայց չես կարող համոզել, լսող չկա: Ով զրպարտիչներ, ստոր տականքներ դուք ավելի լեղի եք, քան օձի թույնը: Դուք ավելի դաժան եք քան ժանտախտը, դուք նողկալի եք ինչպես Հուդան ու Յագոն....»- մասնավորապես հայտարարեց Մարտիրոս Հակոբյանը: Նրա հայտարարությունը, սակայն փորձեց ընդհատել նախագահող դատավոր Արթուր Օհանյանը. նա ոտքի էր կանգնել եւ հայտարարության մի մասը լսեց հոտնկայս:

Ապա տեսնելով, որ չի հաջողվում ընդհատել ամբաստանյալին, նա ուղեկցող ոստիկաններին հրամայեց, որպեսզի վերցնեն Դեդի խոսափողը, սակայն ապարդյուն. այնուամենայնիվ նա մինչեւ վերջ ընթերցեց իր հայտարարությունը, ինչից հետո դատավորը շտապեց հեռանալ խորհրդակցական սենյակ: Կես ժամ անց խորհրդակցական սնեյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց Թորոս Թորոսյանին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:

Իր պաշտպանյալներին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեց նաեւ Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալները 2017 թվականին հուլիսի 30-ից ապօրինի են գտնվում կալանաքի տակ։ Նրանց կալանքի տակ պահելու ժամկետը երկարացված չէ։ Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները միացան միջնորդությանը: Մասնավորապես պաշտպան Հարություն Բաղդասարյանը միացավ միջնորդությանը եւ հայտարարեց. «Այսօրվա դրությամբ պաշտպանական կողմը հիմքեր է ստեղծում եվրոպական դատարան դիմելու համար, մի ստեղծեք այդ հիմքրեը»։

Մարտիրոս Հակոբյանը՝ Դեդը հայտարարեց. «Արդարադատություն չկա…համոզված եմ, որ իրանք վախեցած են, թե չէ ոչ մեկը իր հայրենակցի նկատմամբ սխալ քայլ չի անի»։ Դիմելով մեղադողներին Դեդը հայտարարեց.«Դուք ոչ միայն վախեցած եք, այլեւ կտրված եք ձեր ազգային արմատներից»։ Մեղադրող դատախազներից մեկը սակայն հայտարարեց, որ իրենք ոչ մեկից վախեցած չեն:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Լուսինե Սահակյանի միջնորդությունը քննելու։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարան այս միջնորդությունը եւս մերժեց: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17046 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը