Երևան
12 °C
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող է, այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստին պատմեց, որ խմբի անդամները իրենց ես «կանդալել են»:
«Ինձ ու պարոն Եղիազարյանին էլ կանդալեցին: Մենք չէինք դադարում բանակցել, ինձ հաջողվեց համոզել մեր, ոստիկանների ձեռքերը ազատել: Հետո ինձ տարան դուրս։ Գնդից, երբ որ դուրս ես գալիս, ձախի վրա կանգնեցինք, Սեդրակ Նազարյանն էր կանգնած, Պավլիկի տղան էր մեքենայի մոտ ձեռքին թուղթ ու գրիչ ինչ-որ գրում ջնջում էր, ներկա-բացակա էր անում, բարձրախոս բերեցին տվեցին ձեռքս ու ինքնաձիգը պահեցին իմ ուղղությամբ, ասեցին՝ հիմա ստեղ քեզ պատի տակ գյուլում ենք, դիմի ոստիկաններին, թող զենքերը ցած դնեն ու գան միանան մեզ, դա տեւեց 3-5 րոպե, սպառնալիքը սպառնալիքի հետեւից, որ անպայման բարձրախոսով հայտարարվի, որ ոստիկանները գան միանան, ես բնական է, չհրամայեցի, դիմեցի կոչով, ասացի՝ հարգելի ոստիկաններ, խոսում է ձեր գործընկեր գնդապետ Վալերի Օսիպյանը, խնդրում եմ այս ուղղությամբ չկրակեք, իրենք էլ ձեր ուղղությամբ չեն կրակի, բա՝ մենք դա չէինք ուզում, ասի՝ ես սրանից ավել չեմ ասի»,- նկարագրեց Օսիպյանը: Նա ասաց, որ խմբի անդամները ինչ-որ փոքր կապի միջոցներով էին խոսում, անկանոն վազում տարբեր ուղղություններով, մոլոտովի կոկտեյլներ էին պատրաստում:
Օսիպյանի խոսքով՝ իրեն հաջողվել էր համոզել հեռախոսն իր մոտ թողնել, քանի որ ինքը դրսի իրավապահների հետ կապող օղակն էր.
«Ինձ դրսից զանգեցին, հարցրեցին՝ Վանոյան Արթուրին տեսե՞լ եմ գնդի տարածքում, ասեցի՝ չեմ տեսել։ Ես սկսեցի հետաքրքվել, թե որտեղ է Վանոյան Արթուրը, բա Վանոյան Արթուրը էստեղ չի, ինքը ովա, ասացի՝ պետք է, որ գնդում լինի, քանի որ ինքն այդ օրը գնդի պատասխանատուն էր: Ինձ հետ Պավլիկ Մանուկյանը բարձրացավ այն կորպուսը, որտեղ Վանոյանի աշխատասենյակն է գտնվում, հասնելով այդ մասնաշենքը հենց անմիջապես մուտքից պատկերացրեցի՝ ինչ է կատարվել այդտեղ, նկատեցի պատի վրայի գնդակի տեղեր, ինքնաձիգի պարկուճներ: Երբ միջանցքից թեքվեցի դեպի աշխատասենյակ, նկատեցի արյան հետքեր, ինչքան ես քայլ էի անում, աշխատասենյակի դռան մոտ արյան հետքերը ավելի շատ էին, պատերի վրա նույնպես արյան հետքեր էին: Արդեն հասկանալի էր, որ այստեղ վիրավոր է եղել: Մոտենալով մուտքին՝ չկարողացա անմիջապես մտնել, քանի որ ամբողջը արյուն էր, ես հետագայում, հաշվի առնելով դեպքի վայրը եւ այլն, հնարավորինս փորձում էի դեպքի վայրը պահպանել: Հաջողվեց մուտք գործել աշխատասենյակ, տեսա ամենը թափթփված, աթոռ, համակարգիչներ, սեղան՝ շուռ տված: Ես գնացի դեպի հանգստյան սենյակ եւ փորձում էի Արթուրին հայտնաբերել, չտեսա իրեն էնտեղ, երբ որ առաջացա, նկատեցի, որ կապույտ վերմակը քցած էր ինչ-որ մի բանի վրա.. չէի ուզում հավատալ, բայց երբ որ բարձրացրի, տեսա՝ Արթուրը անգիտակից, բնական է, արդեն մահացած վիճակում: Անկեղծ ասած, այդտեղ ես զայրացա, մի փոքր անկառավարելի դարձա, սկսեցի հրահրել Պավլիկին, այնուհետեւ բղավում էի՝ էս ինչ եք արել, Պավլիկին ասում էր՝ ո՞վ ա ստեղ բերել էս դիակը, ո՞վ ա Վանոյան Արթուրը, ո՞վ ա սպանել, երբ զայրացա, սկսեցի քաշքել, ինքը փորձում էր ինձ համոզել, որ հանգստանամ, որեւէ մեկին առայժմ չասեմ: Ես էլ ասացի՝ գյուլող տղա եք, ինձ էլ ստեղ գյուլեք, հանգստացեք: Այնուհետեւ դուրս եկանք, զանգեցի դուրս, ասացի, որ Վանոյան Արթուրը չկա, ասացին՝ դե լավա, որ չկա: Անջատեցի հեռախոսը, ես հասկացա, որ իրենք չհասկացան, որ ես ասում եմ՝ Վանոյան Արթուրը չկա, նորից հետ զանգեցի, ասացի՝ երեւի ինձ ճիշտ չհասկացաք, Վանոյան Արթուրը մահացած է»,- մանրամասներ ներկայացրեց ոստիկանապետը:
Նրա խոսքով՝ մեկ շաբաթ պատանդառության ժամանակ իրեն, Վարդան Եղիազարյանին ու մյուս ոստիկաններին հսկել են Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը. «Յոթ օր մնացինք պատանդավորված, մեզ հսկում էին Արեգ Կյուրեղյանը, Սերգեյ Կյուրեղյանը»:
«Ես կարծիք հայտնեցի, որ մենք ստեղ մնալով՝ իրենց չենք օգնում, ասացի՝ առաջարկեք թող լրագրողներ գան։ Առավոտյան տեղեկացանք, որ որոշել են մեզ լրագրողների հետ փոխարինեն»,-եզրափակեց նա։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան Օսպիյանն ասաց, որ խմբի անդամները պահանջում էին, որ նախագահից սկսած բոլորը հրաժարական տան, ազատ արձակեն իրենց այն ընկերներին, ովքեր բանտարկված են, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը: Նա ասաց, որ շատերի մոտ է զենք-զինամթերք տեսել, մասնավորապես կալաշնիկով տիպի ինքնաձիգ, բացի դրանից նաեւ ատրճանակներ Մակարով եւ ՏՏ տեսակի:
Օսիպյանին հարց ուղղեց նաեւ պաշտպանական կողմը: Մասնավորապես «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե առաջին կրակոցը «БТР»-ի կողմից եղավ, թե՞ խմբի, Օսիպյանը պատասխանեց. «Ձեր կողմից»: Կյուրեղյանը հարցրեց՝ դուք տեղյա՞կ էիք, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, Օսիպյանը, սակայն, այդ հարցին չպատասխանեց, քանի որ դատարանը հարցը հանեց մեղադրանքի հետ կապ չունենալու պատճառով: «Մեր գործողությունների պատճառն է եղել, սահմանադրական կարգը տապալված է եղել»,- արձագանքեց Արեգ Կյուրեղյանը:
Գագիկ Եղիազարյանի հարցին, թե ո՞վ է ձեզ ասել՝ կգյուլենք, Օսիպյանը պատասխանեց, որ այդ բառը 7 օրերի ընթացքում շատ-շատերից է լսել:
Պավել Մանուկյանը հետաքրքվեց Օսիպյանից. «Երբ Արթուր Վանոյանի հիշատակի համար մենք համազարկ տվեցինք, լիցքավորված ատրճանակները ես, որպես սպայի, հանձնեցի ձեզ, եւ տվեցինք համազարկ, եթե մենք իրոք պետական դավաճաններ էինք, ձեզ տրված էր հնարավորություն, ինչի՞ համար մեզ տեղում չգնդակահարեցիք»: Ի պատասխան Օսիպյանն ասաց. «Որ չարտահայտվեմ չի լինի, պիտի արտահայտվեմ... դուք սպային վայել ձեւով կարգով կազմակերպեցիք հուղարկավորումը, բայց դա շոու էր ընդամենը, որովհետեւ ես տեսա հետեւից նկարահանում էին, խնդրեցի, պահանջեցի, որ չնկարահանեին: Ես, որպես մարդ, որպես սպա, խնդրեցի, ասացի՝ իմ 19 տարվա ընկերն ա, գնամ մասնակցեմ հուղարկավորությանը եւ տղամադրու պես ասում եմ՝ կվերադառնամ, դուք ինձ թույլ չտվեցիք: Դուք էիք մեր դիմաց, բայց մյուսները դարանակալված էին շենքում...»: Օսիպյանն ասաց, որ Պավել Մանուկյանի կողմից իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններ չեն հնչել, ըստ նրա՝ վիրավորական արտահայտություններ եղել են, բայց ոչ բոլոր տղաների կողմից. «Բայց այնպես չի, որ ես էլ եմ թույլ տվել վիրավորել»,- հավելեց նա: «Սաշիկը քցել էր ախպորդ, որ դուք դուրս եկաք գնդից, քցածը հետ վերադարձրե՞ց, թե՝ ոչ»,- շարունակեց Պավել Մանուկյանը: Դատարանը, սակայն, Մանուկյանի հարցը հանեց եւ Օսիպյանը այդ հարցին չպատասխանեց:
Արմեն Բիլյանի հարցին՝ եղե՞լ է նման դեպք, որ ասել եմ՝ երբ ուզում եք, հեռախոսը սեղանին է, վերցրեք, զանգեք ձեր բալիկին, հարցրեք՝ ինչպես է, Օսիպյանը դրական պատասխան տվեց՝ նշելով. «Սկզբնական օրերին՝ այո, օրեր անց այդ հեռախոսը միայն ու միայն Արեգ Կյուրեղյանն էր տնօրինում եւ որեւէ մեկը բացի իր թույլտվությամբ, մեզ հեռախոս չէր տրամադրում»: Բիլյանի մյուս հարցին՝ եղե՞լ է դեպք, որ ասեմ՝ ողջ եւ առողջ դուրս եք գալու, ձեր բալիկին տեսնեք, ոստիկանապետը պատասխանեց՝ առաջին օրերին՝ այո:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, հարցաքննության ավարտից հետո ի պատասխան Արթուր Վանոյանի վերաբերյալ մեր հարցին, ասաց միայն հետեւյալը. «Արթուր Վանոյանը հերոս է»:
Վալերի Օսիպյանի ցուցմունքի շարունակությունը այս հղումով
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT