Երևան
12 °C
Ազգային Ժողովում այսօր սկսվեց «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդման քննարկումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով, որին պատգամավորները հարցեր ուղղեցին: Այս ամենից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, որի սկզբում նկատեց, որ ՀՀԿ-ական պատգամավորներն անընդհատ հայտարարում են, որ ստացել են ժողովրդի վստահության քվեն:
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հասկանալ, թե ինչ են ստացել ՀՀԿ-ականներն ու ինչպես՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրվան, երբ ահազանգեր են ստացվել, որ ՀՀԿ-ի բոլոր շտաբներում համատարած բաժանվում են ընտրակաշառք: «Առաջին անգամ էր, երբ մեզ հաջողվեց ձեռք բերել կոնկրետ ապացույցներ: Կոմիտաս 56 հասցեում գտնվող ՀՀԿ-ի շտաբ մեկնեց մեր արագ արձագանքման խումբը, դրանից հետո փակվեց այդ շտաբը, որից հետո այնտեղ տեղի ունեցավ լրագրողների կուտակումներ, ուշադրությունը մեծացավ: Շտաբի ներսի մարդիկ, ըստ ամենայնի, խուճապի մատնվելով, արագ ինչ-որ բան տանում են, գցում են աղբը: Մեր դիտորդներն արձանագրում են դա, եւ այնտեղից դուրս են բերում փաստաթղթերի փաթեթ, որը շատ հետաքրքիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու հերթով ներկայացրեց աղբարկղից հանված թղթերի բովանդակությունը:
Առաջին փաստաթուղթը ընտրակաշառք բաժանողի ուղեցույցն է, որի վերնագիրը ամսաթիվ է՝ 12-13.05.2017թ : Պատգամավորի խոսքով՝ գործողությունները պետք է կատարվեին ընտրություններին նախորդող մեկ կամ երկու օրերի ընթացքում: «Ի՞նչ պետք է անի իրեն հարգող ընտրակաշառք բաժանողը՝ 1. Բարեւ ձեզ: Այսինքն՝ մարդը դուռը ծեծելուց ասում է՝ բարեւ ձեզ, դա շատ կարեւոր է: Կոդ կա երեւի, մի պահ Շարմազանովն այստեղ ելույթ ունենալիս ասում է՝ բարեւ ձեզ, հենց ասում է՝ բարեւ ձեզ, էս թուղթն էի հիշում: 2. Քանի հոգի եք, համեմատում է քանակն իր ցուցակի հետ, եթե ցուցակում նշվածից ավելին են, զանգում է շտաբ: 3-րդ. հարցնում է՝ ով է տան ակտիվիստը եւ նրա հետ առանձնանում, ուշադրություն, ննջարան կամ բաղնիք, փակագծերում՝ զապիսից խուսափելու համար: Նախընտրական շրջանում ՀՀԿ-ի ամենաուժեղ հարթակները՝ մարդկանց ննջարաններն ու բաղնիքները, ծայրահեղ դեպքում կարելի է զուգարան մտնեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ շարունակեց թվարկումը:
4-րդ կետում նկարագրված է ընտրակաշառք տալու ձեւը, 5-րդում՝ թե ինչ պատասխանեն, եթե հարցնեն, թե ում համար են աշխատում՝ կաշառք բաժանողը ոչինչ չի պատասխանում եւ մատնանշում է ակտիվիստին՝ առաջարկելով հարցերը ճշտել նրա հետ: 6-րդ կետով սահմանվում է, որ անձնագիր չեն պահանջում, 7-րդ կետով՝ չեն հարցնում, թե ում են ընտրելու, 8-րդ կետով ոչ մի դեպքում փողի անուն չեն տալիս: 9-րդ կետով՝ մինչեւ տուն մտնելը պետք է համոզվեն, որ տվյալ հասցեն առկա է ցուցակում, եթե հասցեն չկա, կապվում են շտաբի հետ, 10-րդ՝ գաղտնաբառը՝ «բազե»: 11-րդ կետը քաջալերող է. «Դուխով, բոլոր հարցերի դեպքում բոլորիդ մեջքին կանգնած ենք»,- ընթերցեց Նիկոլ Փաշինյանը:
«Ոնց են կանգնած, շատ պարզ: Գլխավոր դատախազն էլ գիտի, ԿԸՀ նախագահն էլ գիտի, բոլորը տեղյակ են, ասված է, հարցերը լուծված է, բայց կարող է սա ուրի՞շ կուսակցության է վերաբերվում, օրինակ՝ էդ վատ ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ՝ «Ելք» դաշինքն է ընտրակաշառք բաժանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու նշեց, այդ հարցին պատասխանում է հաջորդ փաստաթուղթը եւ իր ձեռքի տրցակից առանձնացրեց ընտրակաշառքի պայմանագրի ձեւաթուղթը, որտեղ գրած է, որ 700 ձայնից պակաս ապահովելու դեպքում ետ է վերադարձնում գումարը: Նշված է նաեւ «Ա. Ազոյան» ազգանունը, որը պարզվել է, որ ՀՀԿ-ի շտաբի պետերից մեկն է՝ Արմեն Ազոյանը:
Մեկ այլ փաստաթղթից էլ պարզ է դառնում, որ անուն ազգանունների դիմաց գրված է գումարները: «Օրինակ՝ 4/14-ի պատասխանատու Հովհաննես Գալստյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 կողմ ձայն ապահովելու համար: 4/15 տեղամասի պատասխանատու Մինաս Շահինյանը 6 միլիոն 250 հազար դրամ է ստացել 600 ձայն ապահովելու համար: Հովհաննես Մարությանը 6 միլիոն 700 դրամ՝ ապահովելու համար: Այստեղ կարող է մի քիչ իր ջեբից է տվել կամ էլ էժան ձայներ ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը
Պատգամավորը նշեց նաեւ, որ կան նաեւ մարդկանց խմբեր եւ գրված է, թե նրանց ընտրական հովիվներն ովքեր են, որոնք մարդկանց տանում են քվեարկության եւ ապահովում են գունավոր գրիչներով քվեարկությունը:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի ցուցակագրման դեպքին, որը նույն փաստաթղթերի հիման վրա է բացահայտվել, Նիկոլ Փաշինյան անուն առ անուն ընթերցեց ձայներ ապահովող ոստիկանների տվյալները՝ նշելով, որ 60 ոստիկանի անուն ազգանուն ՀՀԿ-ի նույն շտաբ է ուղարկվել ոստիկանությունից ֆաքսի միջոցով: Ավելի կոնկրետ ուղարկվել է «ՍԱՍ» սուպերմարկետի թիկնազորի պետին:
«Ու ասում են՝ պետությունը, պետությունը գիտե՞ք ինչ է, մենք պետության շահերով են առաջնորդվում: Ոստիկանության ծառայողների ցուցակը, որ ասում են՝ հանկարծ թուրքը չիմանա, ուրախանա, ուղարկում են «ՍԱՍ» սուպերմարկետի ախրանայի պետին: Էս է իրականությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու անդրադարձավ ԿԸՀ-ի այն հայտարարությանը, որի համաձայն, եթե ընտրախախտումների դեպքերով նույնիսկ իրենց չեն դիմել, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ է իրականացրել մամուլի հրապարակումների հիման վրա, բայց «զիբիլիքսի» հրապարակումը չի տեսել:
«Սա ընտրության մասին չի կոնկրետ, սա հանցավոր խմբի եւ հանցավոր կազմակերպության գործունեության մասին է եւ այդ հանցավոր կազմակերպության անունը ՀՀԿ է, եւ ես կապացուցեմ դա ցանկացած ատյանի առաջ, եւ այդ կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, էս հանցավոր խմբի ղեկավարը: Հիմա՝ կնկատեք, չեք նկատի՝ դա ուրիշ պրոբլեմ է: Ամենամեծ պրոբլեմն էն է, որ ՀՀ-ի 100-հազարավոր քաղաքացիներ բազմաթիվ ստահակների թողել են մտնել իրենց ննջարաններ եւ իրենց բաղնիքներ: Այ էս է պրոբլեմը, շնորհակալ եմ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT