Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շուրջ մեկ ամիս տեւած դադարից հետո շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Սույն գործով նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, որից հետո դատարանը գնացել էր արձակուրդ:
Դատարանում այսօր հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին հրազենային վիրավորում ստացած եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի քույրը՝ Մերի Մկրտչյանը: Նա հայտնեց, որ առավոտյան ժամը 8-ին, դեպքի օրը, իրեն է զանգահարել հարսի քույրը եւ ասել, որ ՊՊԾ գնդի վրա հարձակում է տեղի ունեցել եւ Գագիկի վրա կրակել են: «Գնացինք հիվանդանոց, բավականին երկար տեւեց վիրահատությունը, բժիկները սկզբում որ դուրս էին գալիս, ասացին, որ ձեռքի վիրավորում է ստացել, բժիշկը ներկայացրեց, որ ձեռքը վիրավորվել է եւ փամփուշտը մտել է մի կողմից, մյուսից դուրս է եկել եւ ամբողջ աղիքները, լյարդը, ստոծանին, ամբողջը վնասված է, բավական բարդ վիրահատություն էր եւ մոտ 6-5 ժամ տեւեց: Դրանից հետո շատ իրարամերժ ինֆորմացիաներ էր պտտվում համացանցում. գրում էին, որ ներսում եղել են կրակոցներ որ ոստիկաններն են իրար վրա կրակել, իբր Գագիկը վիրավորվել է ոստիկանի փամփուշտից: Բոլորս սպասում էինք հույսով, որ նա կարթնանա եւ կպատմի: Փառք Աստծո, նա արթնացավ, բժիշկը թողեց երկու հոգու մտնել, սկզբում պատմել է Հասմիկին, որից հետո ես եմ ներս մտել, առաջին հարցը, որ եղել է Գագիկին՝ ո՞վ է իրեն խփել, արդյոք ոստիկաներն են խփել: Գագիկը ասաց՝ ոչ, իրեն խփել է Սասնա ծռերի անդամներից մեկը, թե ով՝ չեմ կարող ասել, որովհետեւ ինքը կցկտուր էր խոսում, պատմեց՝ երկու-երեք հոգով մտել են, դուռը կոտրել են, մտել են ներս, ասել են՝ պառկի, պատմեց, որ շատ մոտիկից է կրակոցը եղել: Նա ասաց, որ կրակեց, կպավ թեւիս, թեւս պոկվեց, կախվեց, իրենք վերցրեցին իրանց մայկով թեւս կապեցին, բայց, թույլ չեն տվել, որպեսզի դուրս գա: Գագիկը պատմեց՝ արյունաքամ էի լինում, խնդրում էի, որպեսզի դուրս գամ, ասեցին՝ ոչ, սպասի: Ահագին ժամանակ հետո նոր թողել են, իր ծառայակից ընկերներից մեկին կանչել են օգնել են, որպեսզի դուրս գա»,- պատմեց ոստիկանի քույրը:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ձեր կողմից նկարագրված իրադարձությունները ո՞ր հիվանդանոցում են եղել, Մերի Մկրտչյանը պատասխանեց, որ Առաջին համալսարանական հիվանդանոցում է եղել, այնտեղ մտել, խոսել են դեպքից 2-3 օր հետո: «Բժիշկը ասաց, որ լյարդը շուտ վերականգնվող է, բայց, իհարկե, կրիտիկականը 7-րդ օրն է, քանի որ աղիքներն էլ պետք է կպնեն: 4-րդ օրը շատ ուրախացանք, որովհետեւ լյարդը շուտ վերականգնվեց, հետո շատ չէին թողնում խոսեինք, ուժ էր պետք, վստահ էինք, որ կլավանա, նոր հարցադրումներ կանեինք: Իհարկե, ես ինքս այդ պահին համացանցում ում նկարը որ տեսնում էի «Սասան ծռեր» խմբի անդամներից հարցնում էի Գագիկին՝ սա՞ է խփողը, թե՝ ոչ, ինքը գլխով ասում էր՝ ոչ»,- ասաց Մերի Մկրտչյանը: Դատախազի ճշտող հարցին ի պատասխան վկան ասաց, որ ցույց է տվել Պավել Մանուկյանի, ապա խմբի անդամներից բանդանայով եւ ակնոցով մեկի լուսանկարը:
Վկա Մերի Մկրտչյանի հարցաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը, որն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT