Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդում հերթապահություն իրականցնող բուժքույրերից Անահիտ Ենգիբարյանը:
Վերջինս դատարանում, ըստ էության, մանրամասն ցուցմունք չտվեց՝ որպես պատճառաբանություն նշելով, որ շատ ժամանակ է անցել եւ չի հիշում: Ենգիբարյանը նույնիսկ չէր հիշում դեպքի տարեթիվն ու ամսաթիվը: «Միայն հիշում եմ, որ ամսի 17-ն էր»,- այսպես սկսեց իր ցուցմունքը տուժողը:
Դատաքննության ընթացքում տված ցուցմունքից այդպես էլ հասկանալի չէր, թե ինչ վնաս է կրել Ենգիբարյանը, ինչպես է տուժել:
Նա ասաց, որ գնդի տարածք կանչով գնացել են ժամը 10:00-ի սահմաններում եւ այնտեղից դուրս եկել երեկոյան ժամը 23:00-ին:
Ըստ բուժքրոջ ցուցմունքի՝ այդ ընթացքում ինքն աշխատանքի մեջ է եղել, որն ավարտվում էր առավոտյան ժամը 09:00-ին:
Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան բուժքույրն ասաց, որ ՊՊԾ գնդում եղած ժամանակ խմբի անդամների մոտ զենք չի տեսել, այնինչ նախաքննության ընթացքում բուժքույրն այլ տեղեկություն էր հայտնել: Այս եւ այլ հակասություններով պայմանավորված՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց հրապարակել տուժողի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Նախաքննական ցուցմունքում Անահիտ Ենգիբարյանը պատմել է, որ այդ ողջ ընթացքում ինքը շտապօգնության մեքենայի մեջ է եղել եւ բժշկական օգնություն ցուցաբերել խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին, ինչպես նաեւ պատանդ ոստիկաններից երեքին: Ըստ ցուցմունքի՝ նա գնդի տարածքում տեսել է Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ Երեւանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Վալերի Օսիպյանին, ՀՀ այժմ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին: Նա նշել է, որ Օսիպյանն էր բանակցում զինված խմբի անդամների հետ, որի ժամանակ Օսիպյանը հայտնել է, որ «սրանով ոչնչի չեք հասնելու»:
«Երբ գնդի ներսում էինք, խմբի անդամներից մի քանիսն էին զինված, այնուհետեւ, երբ նրանք կոտրել են ՊՊԾ գնդի պահեստարանը, այնտեղից վերցրել են տարբեր տեսակի զենքեր եւ զինվել, երբ ես գտնվում էի գնդի ներսում, հաշվեցի զինված խմբի անդամներին, որոնք մոտավորապես 30 հոգի կլինեին: Մեր հերթապահության ժամանակ զինյալների կողմից կրակոցներ չի եղել, մեքենաներ չի հրդեհվել, մեր նկատմամբ, ինչպես նաեւ պատանդների նկատմամբ բռնություն չի գործադրվել, սպառնալիքներ չեն հնչեցվել: Նշեմ նաեւ, որ զինված խմբի անդամների մոտ ես նկատել եմ հեռախոսներ, կապի հատուկ միջոցներ, որոնցով նրանք խոսում էին, նռնակներ, զենքեր: Երբ բուժօգնություն էի ցույց տալիս պատանդ ոստիկաններից մեկին, նա իր հագից հանեց բռոնե ժիլետը, բուժօգնություն ցույց տալու համար, այդ ժամանակ զինված խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը ում դեմքը հիշում եմ մամուլից, մոտեցավ մեզ եւ հրամայական տոնով ասաց, որ բռոնի ժիլետը մի հանի ինչպես նաեւ մյուս պատանդներին հրահանգեց, որպեսզի բոլորը հագնեն, որ եթե փոխհրաձգություն լինի, ավելորդ զոհեր չունենանք: Մեզ ոչ մի պահանջ չէին ներկայացնում, սակայն խոսակցության ընթացքում ասում էին, որ իրենց ուզածն այն է, որպեսզի Սեֆիլյանն ազատ արձակվի»,- իր ցուցմունքում նշել է բուժքույրը:
Նախաքննական ցուցմունքում նա պատմել է, որ վիրավոր ոստիկաններից մեկի մոտ, որի անունը չգիտի, կյանքի համար վտանգավոր այտուց է եղել, եւ իրենք առաջարկել են նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն զինված խմբի անդամներն արգելել են՝ հրահանգելով տեղում ցույց տալ բուժօգնություն. «Նաեւ իմացանք, որ հարձակման ժամանակ սպանվել է Արթուր Վանոյանը: Խմբի անդամներն ասում էին, որ ոչ ոքի չէին ուզում սպանել, պարզապես գնդապետը կրակել է իրենց վրա, իրենք էլ պատասխանել են: Իսկ Տեփանոսյանի մահվան մասին իմացել եմ մամուլից»:
Քննիչի հարցին ի պատասխան տուժողն ասել է՝ հետո, երբ գնդի տարածքից դուրս են եկել, բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ իրենց արգելել էին դուրս գալ, մինչեւ փոխարինող բրիգադի գալը:
«Եթե աշխատաժամիցս դուրս աշխատեի, ինձ թույլ չտային դուրս գալ, ես ինձ տուժող կհամարեի, բայց ես իմ աշխատանքն եմ կատարել իմ աշխատաժամին»,- դատարանում ասաց Ենգիբարյանը՝ նշելով, որ իրենք երբեմն ժամանակից ավել են աշխատում, մինչեւ իրենց փոխարինող խումբ է գալիս: «Մինչեւ մեզ փոխարինող չի տալիս, մենք իրավունք չունենք լքելու»,- հավելեց Ենգիբարյանը: Հարցին՝ դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, բուժքույրն արձագանքեց. «Եթե ես վնաս կրած լինեի, մեր կառավարությունը մի 10 օրով ինձ սանատորիա կուղարկեին»,- հայտարարեց նա: Այս պատասխանից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել բուժքրոջը:
Վերջինս այսօր դատարանում պնդեց, որ որեւէ պարտք պահանջ չունի եւ չի առարկում, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Բուժքույր Անահիտ Ենգիբարյանը նիստերի դահլիճը լքեց ծափողջույնների ներքո:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին, որի ժամանակ նախատեսվում է գործով տուժողների հարցաքննությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT