Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը դատարանի որոշմամբ՝ գրավի դիմաց ազատ կարձակվի:
Նման միջնորդություն այսօր դատարանում ներկայացրել էր նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
«Այսօր ցավով տեղեկացանք, որ մեր հարգելի Արայիկ Խանդոյանը անժամանակ, սրտի կաթվածից մահացել է: Սույն գործով շարունակում են կալանքի տակ մնալ Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Արմեն Բիլյանը: Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը գտնվում են հացադուլի մեջ, երկուսի առողջական վիճակն օր օրի վատանում է, քանի որ մինչ հացադուլը նրանք ունեին բազմաթիվ առողջական խնդիրներ: Պավել Մանուկյանը լուրջ վերականգնողական բուժման կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդում է Մանուկյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրել գրավի կիրառումը եւ առաջարկում 1 միլիոն ՀՀ դրամ գումար»,- միջնորդեց Պետրոսյանը: Դատարանը երեկ ստացել էր նաեւ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն Մանուկյանն ունի մի շարք առողջական խնդիրներ:
Պավել Մանուկյանը հուզված էր եւ դժվարությամբ էր արտաբերում բառերը: Նա նշեց հետեւյալը . «Երկնակամարը մի փայլուն աստղ կորցրեց արդարության մի մարտիկ էլ կորցրեցինք... 49 տարեկանից 30-ը անցկացրեց զենքը ձեռքին՝ սեփական ազգի համար պայքարելով»,- դժվարությամբ արտաբերեց Մանուկյանը: Նա նաեւ նշեց,որ դադարեցնում է հացադուլը եւ նման կոչ արեց նաեւ Արմեն Բիլյանին: Բիլյանն իր հերթին ասաց, որ Խանդոյանի մահն անսպասելի ցավ էր, եւ հայտարարեց, որ ինքը եւս դադարեցնում է մեկ շաբաթ տեւած հացադուլը:
Մեղադրող դատախազ Արամ Արամյանը չառարկեց գրավի միջնորդության դեմ:
Դատարանը վերադառնալով՝ որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը հանկարծամահ է եղել երեկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹեհրանում ՀՅԴ-ականները պսակից պոկել են Հայաստանի Հանրապետություն բառերը. գենում մի բան խախտված է. Սաֆարյան
Հայաստանում ՌԴ դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել
Վլադիմի՛ր, կա՛նգ առ. Թրամփը կոչ է արել դադարեցնել պատերազմը
«ՈԻԱԶ»-ն արգելափակվել է Պաղջուր գետում
Չպետք է ջուր լցնել թշնամու ջրաղացին, որ ասեն՝ հայերը տարաձայնություն ունեն Ցեղասպանության վերաբերյալ. Բաբայան
Թալանել են բժշկական համալսարանի դասախոսի մեքենան. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Առանց պատմության ծանր բեռի հետ առերեսվելու՝ Թուրքիայում հնարավոր չէ երջանիկ ու խաղաղ ապագա. թուրք կուսակցապետ
Իրանում ՀՀ դեսպանն ու դիվանագիտական անձնակազմը ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին
Տորոնտոյի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել
Այս օրը հիշեցնում է՝ ամեն ինչ պետք է անենք կանխելու նման վայրագությունների կրկնությունը. ԵՄ առաքելություն
Ահազանգ է ստացվել, որ կանգառում մահացած քաղաքացի կա. ի՞նչ է պարզվել
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Երևանի անդամակցությունը դադարի փուլում է. Տասմագամբետով
Պետք է դասեր քաղել այս իրողությունից և ապրել հանուն ՀՀ անկախության ու պետականության. Դավիթ Առուշանյան
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկայական քարաբեկոր է ընկել
Ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին
Անդրեասյանը և Նիդերլանդների կրթության նախարարը դիտել են Հայոց ցեղասպանության մասին նոր ցուցադրությունը
Վարչապետն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությունը քննարկել են իրականացվող ծրագրերը
Էրդողանը Ապրիլի 24-ի վերաբերյալ ուղերձ է հղել
Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա ՀԿ-ն ապրիլի 24-ի հայտարարությամբ պահանջում է վերջ տալ ժխտողականությանը
Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղաuպանnւթյnւնը. դեսպան Էնդրյու Թըրներ
Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ողբերգություն, որն արժեցել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանք և չպետք է մոռացվի. Իտալիայի փոխվարչապետ
ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական. Զախարովան՝ 1915-ի իրադարձությունների մասին
Այս nղբերգnւթյունը հիշեցնում է անմեղ մարդկանց տառապանքներ պատճառելու՝ չարդարացված լինելու մասին. ՄԹ դեսպան
Խունկ ու աղօթք ձեր յիշատակին. պոլսահայ երգչուհի Սիբիլի գրառումը
«Մեզ կօգնեն» կործանիչ գաղափարն արդեն զգացել ենք մեր մաշկի վրա, պիտի կառուցենք անվտանգ միջավայր. Դանիելյան
Տեղ համայնքի հերոսների պուրակում ծաղիկներ են խոնարհվել, կատարվել է հիշատակի միջոցառում. տեսանյութ
Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ը հռչակում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Փասադենայի քաղաքապետ
Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը. Հունաստանի պաշտպանության նախարար
Ֆրանսիայի դեսպանն ապրիլի 24-ի տարելիցի մասին հայերեն գրառում է կատարել
Թող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության, անարդարության և ագրեսիայի զոհերն աշխարհում. Լիբանանի նախագահ
Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն
Ոգեկոչման ազգային օրը հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Մակրոնի հայերեն գրառումը
110 տարի անց Թուրքիան շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը. Հունաստանի խորհրդարանի նախագահ
Չմոռանալով պատմությունը՝ հայացքներս ուղղենք դեպի ապագա՝ ամրացնելով պետության և պետականության հիմքերը. Ղազարյան
Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT