Երևան
12 °C
Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության ցեղասպանությունն ապացույցն էր այն բանի, որ անցյալի ցեղասպանությունների ոչ պատշաճ դատապարտումը հանգեցնում է դրանց շարունակական կրկնման։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանը։
Պարո՛ն Գաբրիելյան, 110 տարի է անցել Հայոց ցեղասպանության իրողությունից։ Անցած 110 տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Հայոց ցեղասպանության դատապարտումները, սակայն թվում է, թե ցեղասպանությունները՝ որպես կոնվենցիոն առումով դատապարտելի երևույթներ, շարունակում են մնալ անպատիժ։
Հարցին Գաբրիելյանը պատասխանել է.
«Հայոց Ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում մարդկության նորագույն ժամանակների պատմության ամենաամոթալի երևույթներից է, որի թե՛ պլանավորումը, թե՛ իրագործումը որևէ կերպ չխոչընդոտվեց աշխարհում պատերազմական իրավիճակի և առհասարակ քաղաքական կամքի բացակայության պատճառով։
Ավելին Օսմանյան կայսրությունում հայության լայնամասշտաբ կոտորածների նախադեպեր արդեն իսկ տեղի էին ունեցել՝ ի դեմս 1894-1896 թթ․ համիդյան ջարդերի, 1911 թ․ Ադանայի կոտորածի, որոնք ևս չկանխվեցին և չդատապարտվեցին։ Արդյունքը 1914-1916 թթ․ ընթացքում գրեթե անխոչընդոտ կերպով 1,5 միլիոն հայության ոչնչացումն էր՝ զինակոչված տղամարդկանց խմբակային գնդակահարությունների, մտավորականության ձերբակալման և ոչնչացման, բնակչության մնացյալ՝ անպաշտպան հատվածի աքսորի, սովահարության, բռնությունների միջոցով։ Անցած 110 տարիների ընթացքում, իհարկե, զարգացել է մարդակենտրոն իրավական միջազգային համակարգը, որը մարդու բնական իրավունքների պաշտպանությունը հռչակել է որպես առաջնահերթություն։
Ասվածի վկայությունն է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումը, որը պետք է կանխարգելիչ իրավական ակտ հանդիսանար ապագայում ցեղասպանությունները կանխելու համար, սակայն մենք հստակորեն կարող ենք արձանագրել աշխարհում ցեղասպանությունների շարունակական կրկնման փաստը, ինչը վկայում է առկա իրավական կանխարգելիչ համակարգի անկատարության մասին։ Ասվածի ապացույցն է 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության հանդեպ ադրբեջանական իշխանությունների իրականացրած ցեղասպանությունը»։
Մերօրյա իրականության մեջ ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկվեն ցեղասպանությունների հետագա կանխման համար։
Պատասխանելով այս հարցին՝ Գաբրիելյանը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ ապագայում ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության, հրապարակայնության ապահովման և արժանի պատժի ու պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ու այդ սահմանումների անշեղ կատարման։
«Անցյալի հանցագործությունների միջազգային «արխիվացումը» միայն մեծացնում է ապագայում դրանց ժամանակակից դրսևորումների հնարավորությունը։ Միջազգային իրավունքը պետք է աներկբա արտահայտվի բոլոր այն հանցագործությունների վերաբերմամբ, որոնք առնչվում են մարդու բնական իրավունքների ապահովմանը, իսկ ցեղասպանությունը մարդկային մեկ միասնական օրգանական հանրույթի հավաքական գոյության իրավունքի արմատական խախտումն է, ինչը սպառնալիք է աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար՝ անկախ թվական և տարածքային հանգամանքներից։
Ասվածը վերաբերում է նաև 1988-1992 թ․ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության իրավունքների խնդրին ևս, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանը, որի քաղաքական արձանագրումը և հայության իրավունքների ամբողջական վերականգնումը միայն կարող է երաշխիք և հիմք լինել մեր տարածաշրջանում ապագայի ցեղասպանությունների կանխման համար։
Այլապես ադրբեջանական հայատյաց վարչակարգերի շարունակական և անխոչընդոտ վերարտադրությունը վերածվել է ցեղասպանածին ակունքի՝ որպես սպառնալիք ինչպես միջազգային իրավունքի տեղական իմպլեմենտացիային, այնպես էլ երկրամասի խաղաղ և բնականոն զարգացմանը»,- ասել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Վանաձորի կենտրոնում. մի քանիսը դիմել են փախուստի
Խաչատուրյանի հրամանագրերով դեսպաններ են նշանակվել
Ջերմուկ համայնքին է վերադարձվել ավելի քան 271 միլիոն դրամ արժեքով հողամաս. Փաշինյան
Ալեն Սիմոնյանը դիմավորել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին. լուսանկարներ
Վալենտինա Մատվիենկոն ժամանել է Երևան
Տաշիրում ընտանիքի անդամները իրենց «Հասկի» շանը հայտնաբերել են դաշտում՝ փոսի մեջ թելով կապված և սատկած վիճակում
Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, էսկալացիայի վտանգ անընդհատ էլ կա. Արարատ Միրզոյան
Հրանտ Մաթևոսյանի՝ Ահնիձորում գտնվող տունը ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ
Ադրբեջանական կողմի հետ սահմանային միջադեպերի մասին որոշակի ըմբռնում կա, բայց չկա վերջնական մեխանիզմ. Միրզոյան
Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցով Բաքվի հետ կառուցողական խոսակցություն չի ստացվում. ԱԳ նախարար
Կաթողիկոսը ի՞նչ պետք է անի, որ չհեռանա. կուսակցություն բացի, երեխաներ ունենա, թոռներ մեծացնի. Սիմոնյան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կարկտապաշտպան ցանցերի և ապահովագրության գործիքների կիրառման աշխատանքները
ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ քաղաքացիներին տրվող վիզաների գործընթացն իսկապես մտահոգիչ է. ԱԳ նախարար
Մենք և ԱՄՆ վարչակազմը համարում ենք՝ պատմական հնարավորություն կա Հվ․ Կովկասում ունենալու խաղաղություն․ նախարար
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 205 մլն դրամը
Սոցիալական հարթակներում ձայնը նմանակելով՝ գումար են խնդրում. ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
Չունենալով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ ունենք ակտիվ երկխոսություն. Միրզոյան
Եկեղեցականների ձեռքը համբուրում են, այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ր համբուրել, թե՞ չէ. Սիմոնյան
Երբեք հայ մարդն այնքան շատ իրավունքներ չի ունեցել, որքան այսօր, այնքան ազատ չի եղել, որքան այսօր. Կոնջորյան
Ստուգվում են շուկայում առկա պաղպաղակները. որոշներում եղել են աղիքային ցուպիկներ, մանրէներ. հայտնի է 2 արդյունք
Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ձերբակալվել են. մեղադրանքը հայտնի է
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
Կալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին
Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը
«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան
Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան
Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը
«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան
Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ
Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին
Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ
Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ
Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված
Այգեպար գյուղի գետում «ՈՒԱԶ» է արգելափակվել
Կամավորական մշակույթի զարգացումը՝ առաջնային․ հերթական հենակետը բացվել է Մեղրաձորում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT