Արմեն Բիլյանին գլխի պարտադիր հետազոտություն է հարկավոր. նա չի դադարեցնում հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն արդեն 7 օր է հացադուլի մեջ է գտնվում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Բիլյանի՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն առողջական խնդիրներ են, որոնք պատճաշ ուշադրության չեն արժանանում:

Նրա պաշտպան Արմինե Ֆանյանը, որն ուրբաթ է տեսակցել Բիլյանին, ասաց, որ նա բավականին թույլ է:

- Իմ պաշտպանյալը շատ վճռական է տրամադրված, չի պատրաստվում հացադուլը դադարեցնել այնքան ժամանակ, մինչեւ պատշաճ բժշկական ստուգումներ ու համապատասխան բուժումներ չնշանակվեն: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ինչ-որ հանձնաժողով է եկել նրա մոտ, ձեւական երկու հարց են տվել, ոչ մի ախտորոշում, ոչ մի բուժում չեն նշանակել: Այս ընթացքում երկու անգամ ընդամենը ՔԿՀ-ի բժիշկը ճնշումն է ստուգել, այսինքն՝ գործուն որեւէ քայլ չի արվել, ձեւական ընթացակարգային բաներ են արվել:

- Կկոնկրետացնե՞ք իր պահանջը, ինչո՞ւ է դիմել նման ծայրահեղ քայլի:

- Իր պահանջը կոնկրետ վերաբերում է իր առողջական խնդիրների լուծմանը, որպեսզի պատշաճ բժշկական ստուգումներ եւ բուժումներ նշանակվեն՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ քաղաքացիական հիվանդանոցում: Ինքը վաղուց գանգատներ ունի, մենք էլ բազմիցս քրեակատարողական հիմնարկի պետին, Արդարադատության նախարարին տարբեր ժամանակահատվածում դիմումներով խնդրել ենք, որպեսզի ապահովեն բժշկական ստուգումները եւ անհրաժեշտության դեպքում ստացիոնար պայմաններում նրա բուժումը կազմակերպեն, բայց որեւէ էական քայլ չի ձեռնարկվել: Մի բժիշկ ունեն, ամեն ինչի համար, գալիս շրջում է ու որեւէ բան չի կարողանում անել: Ոչ սարքավորումներ ունեն, ոչ մի բան, գոնե նվազագույն շեմն ապահովելու համար: Դեռեւս հինգշաբթի քրեկատաղորական վարչության պետին դիմում եմ հասցեագրել՝ խնդրանքով, որպեսզի իմ պաշտպանյալը տեղափոխվի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ խուցը գերբնակցված է եւ իր առողջության հետ անհամատեղելի պայմաններ են այդ խցում: Այժմ փորձում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կարողանանք Բիլյանին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Այնտեղ մի փոքր ավելի բարվոք են պայմանները եւ այնտեղ ավելի լավ իրեն կզգա:

- Այսինքն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խցային պայմանները նորմալ չե՞ն:

- Ոչ, ոչ, 7 հոգու համար նախատեսված խցում, 13 հոգի է բնակվում:

- Հիմա հացադո՞ւլն էլ է այդ խցում շարունակում:

- Ոչ, տեղափոխվել է հացադուլավորների համար նախատեսված խուց: Այդ խուցը մեծ է սարսափելի ցուրտ է:

- Այսինքն՝ խուցը չի՞ ջեռուցվում:

- Ընդամենը այդ խցում ջեռուցման երկու խողովակ է, սենյակն էլ շատ մեծ է, ինքն էլ միայնակ է, ասում է, որ շատ-շատ ցուրտ է:

- Տիկին Ֆանյան, առողջական խնդիրները ե՞րբ են նրա մոտ ի հայտ եկել, մինչ ՊՊԾ գնդի գրավո՞ւմը, թե՝ դրանից հետո:

- ՔԿՀ-ում հայտնվելուց հետո նրա մոտ խնդիրներ են առաջացել, որեւէ խնդիր մինչ այդ չի ունեցել:

- Մասնավորապես՝ ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

- Նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի, գլխում, բերանի մեջ այրոցներ, նյարդային վիճակ, ուշադրության կենտրոնացման պակաս, բավականին լուրջ սինդրոմներ են, շատ կարեւոր հետազոտություններ են իրեն անհրաժեշտ, այդ թվում՝ նաեւ գլխի: Կոնսուլտացիա են արել, ասել են, որ պարտադիր գլխի հետազոտություն է անհրաժեշտ: Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու հետ կապված բազմիցս միջնորդել ենք, առաջին դեպքը չի, որ բժշկական օգնության խնդրանքով դիմում ենք, սակայն ապարդյուն: Հենց այս պատճառով էլ Արմեն Բիլյանը դիմել է նման ծայրահեղ քայլի, այլապես անձն ինչու պիտի միանգամից նման ծայրահեղ քայլի գնար: Այնպիսի տպավորություն է, կարծես, դիտավորյալ բուժօգնություն չեն ցուցաբերում, որովհետեւ նույնիսկ մենք ասել ենք, որ պատրաստ ենք վճարել: Նրա գլխի կատեի (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության համար դիմել եմ դեռեւս ամիսներ առաջ՝ նշելով, որ մենք պատրաստ ենք վճարել, նույնիսկ այդ պայմաններում չեն ապահովում ընդամենն իր տեղափոխումը, որպեսզի կարողանան հետազոտությունը կազմակերպել:

- Այսինքն՝ դիտավորությո՞ւն եք տեսնում:

- Չեմ կարող ասել, բայց այն, որ հացադուլի սենյակում կյանքի հետ անհամատեղելի պայմաններ են, դրա հետ կապված միանշանակ միտում տեսնում եմ, որպեսզի ցրտի պայմաններում չդիմանա, շուտ հացադուլից դուրս գա: Մտածում եմ, որ դիտավորություն կա: Պատկերացնում եք, մարդու օրգանիզմն այս պահին որքան է հյուծված ու այդ ցուրտ պայմաններում է պահվում:

- Այս օրերին ԱՆ-ից, ՄԻՊ-ից այցելե՞լ են իրեն, փորձե՞լ են հորդրորել դադարեցնել հացադուլը:

- Այս օրերի ընթացքում որեւէ մեկը չի այցելել, բացառությամբ իմ նշած բժշկական հանձնաժողովի: Որեւէ մեկն իրեն չի այցելել, որպեսզի հորդորի դադարեցնել հացադուլը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի աշխատակից Տիգրան Տոնոյանը մեր զրույցում պնդեց, թե այն խցում որտեղ այժմ պահվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը ջեռուցման խնդիր չկա. «Ջեռուցումը նորմալ է»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է բժշկական սպասարկումներին, ապա Տոնոյանն ասաց, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատանքային հանձնաժողովը զննել է Բիլյանին, նրա մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել. «Այնպիսի խնդիրներ չկան, որպեսզի ստացիոնար բուժման անհրաժեշտություն լինի, լրացուցիչ հետազոտության կարիք չի արձանագրվել»,- ասաց Տիգրան Տոնոյանը:

Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի ոստիկանության հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության, կազմակերպված խմբի կողմից զենք-զինամթերքի շորթելու, պատանդ վերցնելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու համար: Առաջադրված մեղադրանքներում նա իրեն մեղավոր չի ճանաչում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՄԻՊ աշխատակիցներն ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին այցելել են Արմեն Բիլյանին, նրա հետ առանձնազրույց ունեցել: Այցի արդյունքում պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ սեփական նախաձեռնությամբ: Հովսեփյանի խոսքով՝ գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն Արմեն Բիլյանի համար անհրաժեշտ բժշկական հետազոտություն կազմակերպելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4927 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը