Փաստաբանը «Սասնա ծռեր»-ի դատավարությունը մասամբ դռնփակ անցկացնելու միտում է տեսնում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի համար անհասկանալի էր, թե ինչու այսօրվա անդրանիկ նիստը դեռ չբացած՝ դատավորը հետաձգեց այն:

Շուշանյանը նույնպես ներկա էր նիստին, սակայն այդպես էլ հետաձգման պատճառը չի լսել: Մեր զրույցում փաստաբանը նկատեց, որ այն դահլիճը, որտեղ անցկացվում էր նիստը, չի ապահովում համապատասխան պայմաններ: Նրա խոսքով՝ դահլիճը շատ փոքր է նման քանակի մեղադրյալներով (նրանք 14-ն են) դատավարություն անցկացնելու համար. «Մեղադրյալները եւ նրանց պաշտպանները հազիվ էին տեղավորվել, էն դեպքում, երբ մի քանի պաշտպաններ ուշացումով ներկայացան, այսինքն, եթե նրանք ժամանակին  ներկայացած լինեին, դահլիճը ակնհայտորեն բոլորին տեղավորելու հնարավորություն չէր ունենա»,- ասաց Շուշանյանը:

Փաստաբանն այստեղ միտում է տեսնում՝ արհեստական լարվածություն առաջացնելով փորձել ինչ-ինչ սահմանափակումներ մտցնել. «Չեմ բացառում, որ փորձ կարվի դատավարության մի մասը դռփնակ ռեժիմով անցկանելու»,- ասաց Շուշանյանը: Վերջինս դատարանից որեւէ ակնկալիք չունի. «Դատարանները մի տեղ են, որտեղ ծաղրի է ենթարկվում արդարադատությունը, նման տխուր համբավի Հայաստանի դատարանները հասել են երկարամյա ջանքերի արդյունքում՝ նրա արդյունքում, որ չեն նկատել ակնհայտ կեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները:

Մարտի 1-ի խայտառակ դատավարությունը, Վարդգես Գասպարիին երկու ոստիկանների ակնհայտ կեղծ ցուցմունքների վրա դատում էր Հայաստանի դատարանը, այն դեպքում, երբ կար ապացույց, որը հիմնավորում էր, որ ոստիկանների ցուցմունքները ակնհայտ կեղծ են: Ու այդ հանգամանքներում Հայաստանի դատարանը Գասպարիին դատապարտեց: Եվ ի վերջո սա այն դատարանն է, որը մահվան դատապարտեց Հաց բերող Արթուր Սարգսյանին, այսինքն՝ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող անձին իրենք մահվան դատապարտեցին: Բնականաբար, արդարադատություն ակնկալել նման դատարանից՝ աբսուրդ է:

Հայաստանում դատարանի վիճակը սա է, ու այս դատարանը  բարեփոխման ենթակա չի, վերջին իրադարձությունները, երբ դատավորներ ձերբակալեցին, քննարկում գնաց, որ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել եւ  սա ուղղակի ծիծաղ առաջացնող մեկնաբանություններ են, իրականում հակառակն է՝ դատավորներին էլ ավելի են ստրկացնում, որպեսզի նրանք իրենց տեղը իմանան: Ապագա Հայաստանում էս դատական, դատավորական կազմը ամբողջությամբ լյուստրացիայի է ենթակա»,- մանրամասնեց Շուշանյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի 14 անդամները մի քանի րոպեով բերվեցին դատարան, սակայն նիստը երկար չտեւեց: Ամբաստանյալների հարազատներից շատերն այդպես էլ տեւական դադարից հետո չկարողացան գոնե դատարանում տեսնել նրանց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6650 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը