Երևան
12 °C
Պավել Մանուկյանի որդին՝ Արամը
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը
Մարիտիրոս Հակոբյանը (Դեդ)
Սերգեյ Կյուրեղյանը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով առաջին դատական նիստը:
Այս գործով նիստերը եւս անցան սանկցիաներով եւ մի քանի ժամանոց ընդմիջումներով: Մասնավորապես՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոտքի չկանգնելու, այսինքն՝ ըստ նրա, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար սանկցիա կիրառեց Հովհաննես Հարությունյանի, Արամ Հակոբյանի, Արթուր Մելքոնյանի, Գեւորգ Իրիցյանի, Տիգրան Սարգսյանի, Թաթուլ Թամրազյանի, Արայիկ Հակոբյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Տիգրան Մանուկյանի, Մարտիրոս Հակոբյանի (Դեդ), Թորոս Թորոսյանի, Մանվել Աթոյանի, Վարդան Գերավետյանի նկատմամբ եւ հեռացրեց նրանց նիստերի դահլիճից, ապա 10 րոպե տեւած ընդմիջումից հետո նրանց վերադարձրեց դահլիճ: Խմբի մյուս անդամը՝ Պավել Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, սանկցիայի չենթարկվեց, քանի որ առողջական խնդիրներ ունի:
Իսկ Սերգեյ Կյուրեղյանն էլ փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը փորձում էր ընդհատել, քանի որ հայտարարությունը Կյուրեղյանն անում էր ոչ թե ոտքի կանգնած, այլ՝ նստած: Դատավորնն ասաց, որ եթե դիմում է դատարանին, ապա պետք է ոտքի կանգնի:
- Դատարանին հետաքրքիր չի՞ պատճառը, թե ինչու ես ոտքի չեմ կանգնում:
- Եթե պատճառ չունեք, ոտքի կանգնեք:
- Պատճառ շատ ունեմ, բայց մինչեւ սանկցիա կիրառելն ավելի լավ կլիներ պատճառների մասին հարցնեիք:
- Ես հիմա հարցնում եմ՝ դուք առողջական որեւէ խնդիր ունե՞ք:
- Արդեն կիրառել եք սանկցիան: Այսքան մարդկանց առանց հարցնելու իրենց պատճառները, դուք նախազգուշական սանկցիա եք կիրառում:
Դատավորի եւ Կյուրեղյանի երկխոսությունն ապակիներից այն կողմ այլեւս լսելի չէր:
Հայտարարությունը չդադարեցնելու, նիստի կարգը խախտելու համար դատավորը Սերգեյ Կյուրեղյանին հեռացրեց նիստերի դահլիճից:
Մինչ այդ, սակայն, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե կողմերն արդյո՞ք իրեն ինքնաբացարկի միջնորդություն ունեն, թե՞ ոչ, որին ի պատասխան՝ պաշտպան Դավիթ Գյուրջյանն ասաց, որ այդ միջնորդությունը կներկայացվի, երբ նիստին ներկա կլինեն նաեւ ամբաստանյալների մյուս պաշտպանները:
Դատավորը, ի պատասխան Գյուրջյանի հայտարարության, ասաց, որ այս փուլում պաշտպանների ներկայությունը պարտադիր չէ, մյուս նիստին եթե ներկայանան, կկրկնի իր հայտարարությունը: Փաստաբան Գրիշա Բալասանյանն ասաց, որ ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում մեկ պայմանով. «Հայաստանում ինքնաբացարկի միջնորդություն անելու եւ այդ միջնորդությունը քննելու ինստիտուտը, մեղմ ասած, կայացած չի եւ վարկաբեկված է: Դատարանները մեծամասամբ չեն բավարարում այդ միջնորդությունները եւ շարունակում են գործի քննությունը»:
Նշենք, որ բացակա փաստաբաններից շատերը գտնվում էին դատարանի բակում: Սանկցիաներից զերծ չմնացին նաեւ նրանք։ Մինչ դատական նիստի մեկնարկը փաստաբաններ Մոնիկա Մարգարյանը եւ Ինեսա Պետրոսյանը փորձում էին մուտք գործել շենք, սակայն զննության ընթացքում կարգադրիչների մետաղորսիչները ազդանշան տվեցին փաստաբանների պայուսակներում մետաղյա իրերի առկայության մասին։ Ինեսա Պետրոսյանը հրաժարվեց իր պայուսակը բացել՝ հավաստիացնելով, որ իր պայուսակում կա միայն բանալիներ եւ ակնոց: Նույնն արեց նաեւ Մոնիկա Մարգարյանը, դատական կարգադրիչները խնդրեցին նրանց մետաղյա իրերը թողնել դուրսը՝ որեւէ անձի մոտ կամ էլ դատարանի հատուկ պահպանվող տարածքում, սակայն պաշտպանները դեմ էին, ուստի ներս չմտան։ Ավելի ուշ, դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ պատասխանատվության ենթարկելու համար սանկցիա կիրառեց՝ դիմելով ՀՀ փաստաբանների պալատ։ Ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ պատրաստվում է նիստից բացակայող մյուս փաստաբանների նկատմամբ եւս սանկցիա կիրառել:
Սա զայրացրեց պաշտպանական կողմին: Ավելին՝ քանի որ նիստի ընթացքում նրանք չէին կարողացել առարկություններ, միջնորդություններ եւ հայտարարություններ անել, ուստի փաստաբանները միջնորդությունը դատավորին ներկայացրին գրավոր: Մասնավորապես՝ փաստաբաններ Գրիշա Բալասանյանը, Արա Ղարագյոզյանը, Հրանտ Գեւորգյանը, Հայարփի Սարգսյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Կարեն Մեժլումյանը գրավոր միջնորդություն ներկայացրին նիստը հետաձգելու վերաբերյալ: Միջնորդության հիմքում դրվել էր այն, որ մի խումբ պաշտպաններ նիստին ներկա չեն եւ նիստը շարունակելով՝ խոչընդոտվում է նրանց պաշտպանյալների իրավունքները: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ստիպված է լինելու նորից կրկնել, որ նախապատրաստական փուլում պաշտպանների ներկայությունը պարտադիր չէ. «Մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում, այս պահին արգելք չի գործի քննություն իրականացնել, հաջորդ նիստին մենք նրանց (նկատի ունի բացակա փաստաբաններին) կկրկնենք ինչ գործողություն ենք արել»,- ասաց նա:
Սա զայրացրեց փաստաբան Գրիշա Բալասանյանին՝ վերջինս հետաքրքրվեց, եթե պաշտպանի ներկայությունը պարտադիր չէ, ապա ինչո՞ւ փաստաբաններ Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց: Ի պատասխան՝ Գաբրիելյանն ասաց, որ նրանք առանց դատավորին զգուշացնելու լքել են նիստերի դահլիճը: Գրիշա Բալասանյանն էլ դատավորից հետաքրքրվեց, թե առավոտյան քանի մեղադրող էր ներկայացել եւ հիմա քանիսն են դահլիճում: Նշենք, որ 4 մեղադրող դատախազներից ընդմիջումից հետո մնացել էին երկուսը: Բալասանյանն ասաց՝ ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ:
Պաշտպան Գրիշա Բալասանյանը հարցը կրկնեց` ինչո՞ւ են առանց զգուշացնելու երկու դատախազները հեռացել: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այդ դատախազներն իրեն խնդրել են` հիմնավորելով, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չեն կարող մնալ: Բալասանյանն ասաց, թե ինչպե՞ս կարող են դրանում համոզվել, սակայն հարցը մնաց անպատասխան: Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես՝ ներկա չէին Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Վերջին երեքը սպասում էին դատարանի բակում:
Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը սանկցիա կիրառեց նաեւ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի եւ Դավիթ Գյուրջյանի նկատմամբ. նրանք հեռացել էին նիստերի դահլիճից: Գաբրիելյանը հայտարարեց, թե նշված պաշտպանները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար:
Արտուշ Գաբրիելյանը վեց ժամով հեռացրեց «Սասնա ծռեր» խմբի 18 անդամից 15-ին:
Դատավորը հայտարարեց, որ սանկցիա է կիրառում, քանի որ ամբաստանյալները հրաժարվել են կանգնել: Դատարանը սանկցիա չկիրառեց միայն Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի եւ Արամ Մանուկյանի նկատմամբ` նշելով, որ նրանք առողջական խնդիրներ ունեն եւ կանգնել չեն կարող:
Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տարածքը, որտեղ ընթանում է դատաքննությունը, շրջապատված են ոստիկաններով, իսկ դատարանի շենքի անցագրային կետում ինքնաձիգներով զինված ոստիկաններ են շրջում։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին:
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT