«Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է ազատ արձակվեն. ինչ ընթացակարգ է նախատեսվում

Իշխանափոխությունից հետո ամենասպասվող իրադարձությունը որոշակի շրջանակների համար քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է:

Բանն այն է, որ համաժողովրդական շարժման ընթացքում այժմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քաղբանտարկյալները պետք է օր առաջ ազատ արձակվեն: Իսկ թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ, Փաշինյանը պատասխանել էր, որ այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին: «Ընկալումը, որպեսզի սուբյեկտիվ չլինի, այդ հասարակական կազմակերպությունները քննարկեն, կգան ընդհանուր եզրակացության»,- ասել էր նա:

Սպասվում էր, որ իշխանափոխությունից հետո Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը նախադեպ կլինի նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար: Սակայն օրեր առաջ պաշտպանական կողմի՝ ծռերին ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժեց:

Թե ինչ ընթացակարգով պետք է ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի անդամները, դատապարտված  Սեֆիլյանը, Սաֆարյանը, Շանթ Հարությունյանն ու մյուսները, մեր զրույցում մանրամասնել է հայտնի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը:

- Պարոն Վարոսյան, ՀԿ-ները ինչպե՞ս են որոշելու՝ ովքեր են քաղբանտարկյալներ, ովքեր՝ ոչ:

- Ես, ճիշտն ասած, այդ գործընթացի իրատեսականությունը չեմ պատկերացնում ՝ ասեմ ինչու: Քաղբանտարկյալ տերմինն առհասարակ հստակ օրենսդրական ձեւակերպում չունի: Դա տերմին է եւ այդ տերմինին տարբեր իրավաբաններ, հասարակագետներ մոտենում են տարբեր տեսանկյուններից: Չկա կարծրատիպային որոշված մի մոդել, թե ինչ ասել է քաղբանտարկյալ: Մասնավորապես, կա տեսակետ, որ քաղբանտարկյալ կարող են համարվել միայն այն անձինք, ում գործողություններում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ չկան, սակայն նրանց հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար: Կա տեսակետ, որ կարող են լինել նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրեր՝ գործողություններով, բայց այդ գործողությունները ունեցել են միայն ու միայն քաղաքական նպատակ, եւ հետագայում էլ նրանց պատասխանատվության ենթարկելը քաղաքական հաշվեհարդարի տարրեր է պարունակում: Կամ մի այլ տեսակետ, որ անձը առհասարակ սովորական քրեորեն հետապնդելի արարք է կատարել՝ քաղաքականության հետ չկապված, բայց նրան հետապնդում են այն պատճառով, որ նա ունի որոշակի քաղաքական հայացքներ: Եվ այլ պարագայում նրան չէին հետապնդի, կամ հետապնդումը եւ պատիժը արդյունքում չէր լինի այնքան խիստ, որքան եղել է կապված քաղաքական հայացքների հետ: Հիմա, եթե մենք խորանանք այս տեսական վեճի մեջ, թե ինչ ասել է քաղբանտարկյալ, մենք կարող է այդպես էլ վերջում վերջնական լուծումներ չունենանք: Կարծում եմ, որ պետք է փորձ արվի այդ տերմինից հեռանալով, օրինական ճիշտ իրավական լուծումներ տալ բոլոր այն գործերով, որոնցում առկա է քաղաքական ենթատեքստ:

- «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու համար ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված, ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա:

- Բոլորս քաջ գիտակցում ենք եւ տեղյակ ենք, թե ովքեր են Հայաստանում հետապնդվում քաղաքական ենթատեքստով՝ դա միայն «Սասնա ծռերը» չեն, կան եւ այլ անձինք, որոնց մի մասն արդեն իսկ դատապարտյալ է եւ պատիժ է կրում: Յուրաքանչյուրի պարագայում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, բայց այդ մոտեցումը պետք է լինի իրավական եւ օրենքի տառին համապատասխան: Հենց իրենց պայքարի նպատակն էլ է եղել այն, որ ի վերջո Հայաստանը դառնա իրավական երկիր եւ Հայաստանում գերակշռի միայն օրենքը: Եթե «Սասնա ծռերի» հարցն ենք վերցնում, ապա առաջնահերթն իհարկե խափանման միջոցի հարցն է: Ակնհայտ է, որ օրենքով նախատեսված հիմքեր չկան նրանց նկատմամբ կալանավորումն այս պահին խափանման միջոց ընտրելու: Առաջնահերթը, իհարկե դա կլիներ, որ նրանք գտնվեին ազատության մեջ, դատական պրոցեսը շարունակվեր եւ իրավական ճիշտ գնահատական տրվեր յուրաքանչյուրի գործողություններին:

- Նաեւ սպանության հոդվածով մեղադրվողների խափանման միջո՞ցը պետք է փոխվի:

- Ես չունեմ պաշտպանյալ, որը մեղադրվում է սպանությունների համար, դրա համար այդ գնահատականներից ես զերծ կմնամ... ինչու եմ ասում, որ յուրաքանչյուրը պետք է առանձին քննարկման առարկա դառնա: Եթե խոսք է գնում սպանության մասին, եւ եթե ապացուցվում է սպանությունը, եթե ապացուցվում են սպանության հանգամանքները, ապա պետք է տրվի այն գնահատականը, որը նախատեսում է օրենքը: Եթե անձի գործողություններում չկա հանցակազմ, եթե անձի գործողություններում կան հանցակազմին նմանվող այնպիսի տարրեր, որոնց համար նույն օրենքն ազատում է նրան քրեական պատասխանատվությունից հանձնվելու պարագայում, կամ զենքը հանձնելու պարագայում, կամ պատանդին ազատ արձակելու պարագայում, ապա պետք է այդ խրախուսական նորմերը կիրառվեն այդ անձանց նկատմամբ: Ես չեմ ուզում հիմա անցնենք դատական վիճաբանությունների փուլ եւ ճառերով հանդես գանք, բայց ի վերջո Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ապացուցեց մեկ բան, որ այո՛ Հայաստանում կար վարչախումբ, որն ապօրինի էր եւ վարչախմբին պետք էր հեռացնել: Հիմա վարչախումբ չկա եւ պարզ է՝ նման մոտեցման պարագայում դատարանում կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ ապօրինի իշխանության դեմ ապստամբելու իրավունքի հարցը: Ուզում եմ հստակ նշել, որ դրանք բոլորը դատական պրոցեսում քննարկվելիք հարցեր են, որոնք հետագա փուլերում պետք է դատարանում քննարկվեն: Հիմա առաջնայինը նրանց խափանման միջոցի հարցն է, որի լուծումը, կարծում եմ, քաղաքական առումով էապես կթուլացնի առկա լարվածությունը հասարակության մեջ, եւ մենք ի վերջո հերթական փակված էջը կունենանք եւ հնարավորություն կունենանք նոր էջով գնալ ապագա:

- Այսինքն՝ պետք է սկսել խափանման միջոցները փոփոխելո՞ւ գործընթացից:

- Այո, որը կավարտվի ճիշտ քրեաիրավական գնահատականներով՝ վերջնական դատական ակտով:

- Պարոն Վարոսյան, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում արդար դատական ակտ շատ քիչ է կայացվում կամ չի կայացվում: Հիմա դա ինչպե՞ս է հնարավոր, կլինի՞ արդար դատական համակարգ:

- Քանի որ տեւական ժամանակ է պահանջվելու առհասարակ ՀՀ-ում արդար դատական համակարգ ստեղծելու համար, այն էլ ապահովելու համար նրա անկախությունը, ես կարծում եմ, որ այս փուլում շատ կարեւոր դեր ու նշանակություն ունի նաեւ դատախազության դիրքորոշումն այս հարցում: Լինելով գործադիր իշխանության մի մասը, դատախազությունն ինքը շատ հարցերում պետք է նախահարձակ լինի եւ իրոք ապացուցի, որ Հայաստանում տեղի է ունեցել իրական հեղափոխություն: Դատախազության դերն այս ամենում ես այսօր շատ եմ կարեւորում, նաեւ կարեւորում եմ այն անձանց հարցերի պարագայում, որոնք արդեն իսկ դատապարտյալ են եւ պատիժ են կրում:

- Այն անձինք, ովքեր դատապարտվել են եւ դատական ակտը ուժի մեջ չի մտել (խոսքը՝ Սեֆիլյանի, Սաֆարանի եւ մյուսների մասին է), եւ այն անձինք, որոնց դատական ակտն ուժի մեջ է մտել, (Շանթ Հարությունյան եւ ընկերներ) ինչպե՞ս են ազատ արձակվելու, եթե իրենք համաներումից, ներումից հրաժարվում են ի՞նչ ընթացակարգ կա:

- Բոլոր այն անձինք, ում դատավճիռները օրինական ուժ չեն ստացել, պետք է ազատ արձակվեն խափանման միջոցի փոփոխմամբ եւ հետո ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանանա դատական վերջնական ակտերով: Իսկ այն անձինք, ովքեր դատապարտյալ են, կրում են պատիժը եւ հրաժարվում են ներման խնդրագրով դիմել կամ պայմանական վաղակետ ազատվել՝ այդտեղ, ունենք երկու հնարավորություն՝ մեկը համաներումն է, որը կիրառվում է անկախ անձի ցանկությունից, մյուսը՝ վերանայման վարույթը:

- Վերանայման վարույթ ասելով նկատի ունեք, որ գործը նորից պետք է քննվի՞:

-Այո, դատախազությունը բողոքով դիմում է Վճռաբեկ դատարան՝ (հաշվի առնելով արդարադատության շահը կամ իրենք թող ընտրեն, կարող են ընտրել նաեւ նոր երեւան եկած հանգամանքը, կարող են չընտրել) դիմում են Վճռաբեկ դատարան՝ պահանջով, որպեսզի վերանայվի դատական ակտը: Ես փորձ ունեցել եմ, երբ մեկ օրում Գլխավոր դատախազը բերել է Վճռաբեկ բողոք եւ նույն օրը Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում: Մենք շփվել ենք նաեւ նմանատիպ իրավիճակների հետ եւ չեմ կարծում, որ բարդ մեխանիզմ եմ նախանշում:

- Պարոն Վարոսյան, որպես առաջնային լուծում առաջարկեցիք խափանման միջոցների փոփոխումը, բայց մի քանի օր առաջ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի  անդամներին ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Ըստ ձեզ, հիմա ո՞րն է պատճառը՝ դատարանի նման որոշման:

- Ես չեմ ակնկալում, որ մեկ օրում ունենալու ենք անկախ, ինքնուրույն մտածող, օրենքի տառը կիրառող դատավորներ ու դատական համակարգ, ուտոպիա կլինի դրան հավատալը: Այո, բոլորը սպասում էին, որ խափանման միջոցը պետք է փոխվի: Ինչն էր պատճառը, որ դա չեղավ, միանշանակ ասել չեմ կարող: Մեր դատարանները դեռ անկախ չեն, դեռ կաշկանդված են, կաշկանդված են անգամ իրենք իրենց կողմից նախկինում կայացրած որոշումներով, կաշկանդված են նախկինում իրեն տրված ցուցումներից եւ կաշկանդված են այս պահին ցուցումների բացակայությամբ: Բայց խոսքը չի գնում նրա մասին, որ պետք է ապահովել նոր ցուցումներ, մենք պետք է դրանից խուսափենք, դրա համար ես էապես կարեւորում եմ հենց դատախազության դերը: Իսկ օրեր առաջ «Սասնա ծռերին» ազատ չարձակելու որոշումը ես համոզված եմ, որ կամա թե ակամա, անկախ նրանից, դա արվեց դիտավորյալ, թե՝ ուղղակի, առաջին հերթին քայլ էր ուղղված նաեւ Հայաստանի նոր իշխանությունների դեմ, չեմ կարծում նաեւ քաղաքական առումով Հայաստանի ներկա իշխանություններին այս իրավիճակը կարող է ձեռնտու լինել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13515 դիտում

Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ

Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում

Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով

Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ

Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի

Էն համբալն ու անուղեղ լրտեսները, որ ժողովրդին կոչում են շուն-շանգյալ, ձայն չպետք է ստանան. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ ՀիդրոԿասկադ»-ը կընդունի կապի սարքավորումների ձեռքբերման գնահարցման հետ կապված գնային առաջարկներ

Բարի լույս, լավ օր, և սիրում ենք բոլորիդ. վարչապետ

Քոչարյանն ու դաշնակցականները զրկվելու են իրենց ինքնությունից կոպեկ առ կոպեկ, դոլար առ դոլար. Ռուբինյան

Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան

Փաշինյանը Փարաքարում դատապարտել է Վալոդյա Գրիգորյանի սպանությունը. տեսանյութ

Շաքիի ջրվեժի հոսքը նվազել է՝ գետից մեծ ծավալով ջրի ավել ջրառի հետևանքով. պատճառվել է 27,07 մլն դրամի վնաս

Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է. Փաշինյան

ՀՀ վարչապետը ՔՊ կուսակցականների հետ կլինի Արմավիրում. նա և մարզպետը ներկայացրել են 2018-2026թթ. աշխատանքները

Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը. տեսանյութ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը

Քննարկվել են կրիտիկական հանքանյութերի և մետաղների արդյունահանման ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության հարցեր

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ 2026»-ի եզրափակիչ փուլ. տեսանյութ

Դատապարտում եմ Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը․ հորդորում եմ չտրվել սադրանքներին․ Ավանեսյան

Կստեղծվի Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով

Պատերազմի եռագլուխ կուսակցության ամենաարնախում անդամի նյարդերը տեղի են տվել, անցել է վիրավորանքների․ Ավանեսյան