Երևան
12 °C
ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված երեք ոստիկանների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի հարազատները չեն ցանկանում հանդիպել «Սասնա ծռերի» անդամներին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասացին ոստիկանների հարազատները՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի՝ երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ իրենք պատրաստ են հանդիպել զոհերի հարազատների հետ, եթե վերջիններս ցանկություն ունենան:
ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը, վրդովված է Հիմնադիր խորհրդարանի անդամների ասուլիսից. «Անհարմար չեն զգու՞մ: Ես անընդհատ ասում եմ, որ էս դաշտը մոլախոտերից պետք է մաքրվի, որպեսզի բույսերն աճեն, իսկ նրանք նորից մոլախոտեր են ուզում մտցնեն, կուսակցություն կազմեն: Դա ճիշտ է՞: Դահիճների կուսակցություն գոյություն ունի՞: Ես շատ վրդովված եմ, ամբողջ գիշեր չեմ քնել՝ նայելով էդ ասուլիսը»,- մեր զրույցում հայտարարեց տիկին Անահիտը:
Մեր հարցին՝ թե ինքը եւ Գագիկ Մկրտչյանի կինը չե՞ն ուզում հանդիպել ու խոսել «Սասնա ծռերի» հետ, տիկին Անահիտը պատասխանեց, որ իրենք ոչ մի դեպքում նման ցանկություն չունեն. «Եւ եթե ոչ մի դատական պատիժ չքննարկեն, ես պատրաստ եմ անգամ եվրոդատարան բողոքել, մինչեւ կյանքիս վերջը: Նրանք պիտի պատժվեն: Ի՞նչ կուսակցություն: Իմ անմեղ երեխուն հանկարծակի մտնեն ու կրակեն, ինչի՞ համար: Իրենք արեւերես ապրեն, իմ երեխեն գնա կորի իրենց ձեռքով, անիմաստ մահո՞վ: Հիվանդ չէր, ուժեղ տղա, լավ, բարեխիղճ ծառայում էր իր հայրենիքին: Ինչի՞ համար պիտի հանդիպենք: Ոչ մի դեպքում: Նրանք նույնիսկ պիտի անհարմար զգան, որ նման բան են մտածում: Համաձայն չեմ, ես բողոքելու եմ մինչեւ վերջ»:
Տիկին Անահիտը անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի այն հայտարարությանը, որ Գագիկ Մկրտչյանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդվարդ Գրիգորյանը: Տիկին Անահիտի խոսքով՝ այդ հայտարարությունը շոու է. «Մի օր էս մարդը, մի օր՝ էն մարդը: Ինչի՞ համար են ուզում մարդ սպանողին ազատել: Ինչի՞ համար: Միշտ էլ հետեւում եմ, նայում եմ, տեղյակ եմ: Նրանք ամեն կերպ ուզում են ազատության մեջ տեսնել սպանողին, ուրիշի վրա են գցում: Բոլորովին չեմ հավատում Պավլիկի խոսքին: Իմ տղան առաջին մի քանի օրը շատ լավ ա զգացել, պատմել ա: Մենք ամեն ինչ էլ գիտենք՝ ոնց ա եղել, ինչ ա եղել: Մտել են, էդ քրջերը կապած իրենց անուղեղ գլխներին, մտել են, սկի մի մետր էլ չի եղել, ասել են՝ ինչի՞ չէիր բացում դուռը ու կրակել են: Թող մեղքն ուրիշի վրա չգցեն: Էնպես չի 100 տարեկան ենք, ոչինչ չենք հասկանում: Ամեն ինչ էլ հասկանում ենք»,- մեր զրույցում վրդովված ասաց Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը:
Այս պահին «Սասնա ծռեր» խմբի 10 անդամից կալանքի տակ են գտնվում են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը:
Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Մասնավորապես՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության, իսկ Սմբատ Բարսեղյանը՝ Արթուր Վանոյանի եւ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ: Առաջադրված մեղադրանքներում նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT