Երևան
12 °C
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Այս մասով մեղադրյալներն են՝ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:
Նիստը սկսվելուն պես ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին ՊՊԾ գնդի գրավման երեք վարույթով գործերը մեկ վարույթով միացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարանին: Այս միջնորդությունը պաշտպանը ներկայացրել էր նախորդ նիստին, սակայն այն չէր քննարկվել պաշտպանների բացակայության պատճառով: Ալումյանը նշեց, որ երեք գործով նույն տուժողներն ու վկաներն են անցնում, ամբաստանյալներից յուրաքանչյուրն իր վերաբերյալ քննվող քրեական գործից զատ նաեւ մյուս գործերով պետք է ցուցմունքներ տա, որոնք էական են լինելու այս գործերով ելքի համար:
Փաստաբանը նշեց, որ եթե քննվող երեք գործերի շրջանակներում նույն անձինք միմյանցից տարբերվող ցուցմունքներ տան, ապա յուրաքանչյուր գործով կարիք է առաջանալու գնահատել ոչ միայն տվյալ դատավորի վարույթում գտնվող, այլ նաեւ մյուս երկու գործերով տված ցուցմունքները: Բացի այդ՝ մի գործով ամբաստանյալները հնարավորություն չեն ունենալու նույն դեպքի առնչությամբ այլ դատավարության ժամանակ վկայի տված ցուցմունքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացնել:
Ալումյանը նշեց, որ եթե այդ երեք դատավարությունների ընթացքի և արդյունքների մասին երեք դատավորների միջև չկա պայմանավորվածություն, ապա ենթադրվում է, որ դրանք տարբեր ժամանակահատվածում են ավարտվելու:
Ըստ Ալումյանի՝ գործով դատավճիռ հրապարակելու համար որոշ հանգամանքների գնահատական տալու անհրաժեշտություն է առաջանալու, որոշ հանգամանքներ հաստատված են համարվելու, որոնք լինելու են Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված համարված հանգամանքներ:
Այսինքն՝ ստեղծվելու է իրավիճակ, երբ նույն հանգամանքները մեկ դատական ակտով Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված են համարվելու, իսկ այլ դատական գործերով, որոնք դեռեւս ավարտված չեն լինի, վիճարկվելու են այդ նույն հանգամանքները:
Ալումյանին միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս, իսկ երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդության դեմ, ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը տեղից բացականչեց. «արդեն բնավորություն ա»: Մեղադրողը խնդրեց դատական սանկցիա կիրառել ամբաստանյալի նկատմամբ: Դատավորը, սակայն, կարծեց, թե տեղից խոսողը Արայիկ Խանդոյանն էր (նրանք կողք կողքի էին նստած,-հեղ.) եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով. «Խանդոյա՛ն, նախազգուշացում եմ հայտարարում դատական նիստի կարգը խանգարելու համար: Ես ծով համբերություն ունեմ, բայց իմ համբերությունը, խնդրում եմ, չչարաշահեք: Պարո՛ն Ղարագյոզյան, ես հորդորում եմ՝ ձեր պաշտպանյալին կարգի հրավիրեք, որպեսզի դատարանը ծայրահեղ քայլերի չդիմի իր իրավասության սահմաններում»,- ասաց Մակյանը:
Դատավորն ասաց, որ վերջին անգամ է զգուշացնում, որ եթե տեղից բացականչություններ լինեն առանց իր թույլտվության, բարձրախոսները կհավաքի. «Բարձրախոսները կկարգադրեմ հավաքել, չեմ արել, բայց կանեմ, աշխատեք խնդիր չլինի, որպեսզի փորձենք լսել իրար, ոչ թե մեկը խոսի, մյուսն ընդմիջի»:
Արայիկ Խանդոյանը կրկին տեղից արձագանքեց. «Ձեզ թվում է վախենո՞ւմ ենք, հարգանք ենք պահանջում»: Դատավորը նկատեց, որ ինքը հարգալից վերաբերմունք է դրսեւորում յուրաքանչյուրի նկատմամբ. «Գոնե դա պիտի զգաք»,- ասաց Մակյանը: Պավել Մանուկյանն էլ ասաց, որ դատախազը ոչ թե պետական մեղադրող է, այլ՝ պետական դավաճան: Պավլիկ Մանուկյանը ասաց, որ դատավորը պաշտպանական կողմի միջնորդությունները չի բավարարում եւ կանխակալ վերաբերմունք է դրսեւորում. «Մենք էդ մարդուն չենք ուզում տեսնենք, իր մեջ ավելի շատ պետական դավաճան ենք տեսնում, քան պետական մեղադրող։ Մենք չենք ուզում էս մարդուն դատախազ տեսնենք, տեսնում ենք կանխակալ մոտեցում։ Պարոն դատավոր, դուք ասում եք՝ դատարանում մի վիրավորեք, ես դրան կողմնակից եմ, բայց, որ դուք վիրավորում եք մեզ, ո՞ւր է ձեր արժանապատվությունը, ինքնասիրությունը։ Կես ժամվա մեջ ես մեն-մենակ ձեր քրեական օրենսգրքով Սերժին լվացնեմ, դնեմ իրա տեղը»,- հայտարարեց Մանուկյանը: Դատավորը հորդորեց Մանուկյանին խոսել ըստ էության:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Վարուժան Ավետիսյանը: Դիմելով դատավորին՝ նա ասաց. «Եթե քննեիք ապստամբության գործը, սա մասամբ նման կլիներ դատարանի, իսկ հիմա սա հաշվեհարդար է… Գաղութարար վարչակազմը գործերը անջատելով իր հանցավոր նկրտումներն է իրականացնում, այն է՝ ժխտում են, որ մենք կայուն կազմակերպություն ենք, ունենք ներքին հիերարխիա, կառավարման մարմին, որպես ապստամբության ուժ ենք հանդես եկել, որպես հակամարտության կողմ ենք հանդես եկել, իսկ վարչակազմը փորձում է մասնատել, գործը քննել որպես հանցագործություն, որը կատարել են առանձին անձինք»:
Ալումյանի միջնորդության վերաբերյալ քննարկումը տեւեց մի քանի ժամ, որի ընթացքում կրկին նույն դիրքորոշումներն էին հնչում, նույն առարկությունները: Այնուամենայնիվ դատարանը որոշեց մերժել Ալումյանի միջնորդությունը՝ չհամաձայնելով պաշտպանական կողմի փաստարկների հետ: Դատարանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածը, ըստ որի՝ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ եւ միայն այն մեղադրանքի սահմաններում, որը նրան առաջադրվել է: Դատարանը նշեց, որ համաձայն չէ, որ առաջին դատավճիռը կանխորոշելու է մյուս երկու գործերով դատավճիռները. եթե հաստատված համարվի մեղադրանքը, պետք է հաստատվի նաեւ այս կամ այն անձը որեւէ առնչություն ունի՞ դրա հետ, թե՞ ոչ:
Մակյանն ասաց, որ գործը միավորելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հավելելով, որ ինքն իրավունք ունի միավորելու իր վարույթում գտնվող գործերը միայն՝ տվյալ դեպքում մյուս երկու գործերը գտնվում են այլ դատավորների վարույթում:
Միջնորդության մերժումից հետո պաշտպաններն այս անգամ էլ այլ հարց բարձրացրին՝ մասնավորապես Ալումյանը նշեց, որ այս գործը նոր գործ է, որի նյութերը մինչեւ օրս չեն տրամադրվել: Այն նյութերը, որ տրամադրվել են իրեն, 14 հոգու մասով գործի նյութերն են, ներկայումս քննվում է նրանցից տասի մասով գործը, ուստի իրեն անհրաժեշտ են նոր գործի նյութերը, որպեսզի ինքը կարողանա համադրել հին գործի հետ: Պաշտպանը խնդրեց իրեն տրամադրել գործի նյութերի էլեկտրոնային, իր պաշտպանյալին՝ թղթային տարբերակը:
Պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց նաեւ տրամադրել մեղադրական եզրակացությունը՝ 10-ը եւ ոչ թե 14 հոգու մասով: Գործով նախագահող դատավորը հայտնեց, որ իր տրամադրության տակ է ընդամենը 75 հատոր, որից վերջինը՝ 75-րդը միայն մեղադրական եզրակացությունն է: Պաշտպանների հարցերից եւ դատավորի պատասխանից պարզ դարձավ, որ տեսագրություններով լազերային սկավառակները, որոնք առնչվում են նաեւ այս գործով ամբաստանյալներին, նախագահող դատավորի տրամադրության տակ չեն, դրանք, ըստ Մակյանի՝ գտնվում են դատավոր Արտուշ Գաբրիելյանի տրամադրության տակ: Հիշեցնենք, որ այս գործն ի սկզբանե քննել է հենց Արտուշ Գաբրիելյանը, ապա որոշում կայացրել գործերից մաս անջատել:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 22-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT