«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանին յուղաներկ չեն տրամադրի. այն արգելված իր է

09/11/2017 schedule14:33

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով արտգնա դատական նիստը:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ ամբաստանյալներից Կարող Եղնուկյանը վատառողջ է եւ չի կարող գալ նիստերի դահլիճ: «Նիստի մեկնարկից առաջ մոտ քսան րոպե նրա հետ զրուցել եմ միջանցքում: Ճնշումը բարձրացել է, գուցե կրկին կարիք լինի բուժօգնություն ստանալու: 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանները ներկա չեն նիստին, նա հայտարարում է, որ կարող է մտնել նիստերի դահլիճ, հայտարել, որ համաձայն է գործի քննությունը շարունակել իր եւ իր պաշտպանների բացակայությամբ: Բայց այդպես չի կարող տեղի ունենալ, որովհետեւ առանց ամբաստանյալի մենք չենք կարող գործի քննությունը շարունակել»,- ասաց դատավորը:

Նշենք, որ նախորդ նիստին եւս Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: Նա մշտապես հայտարարել է, որ  իր՝ նիստի ներկայանալ՝ նշանակում է ինքնազգացողության կտրուկ անկումներ ունենալ: Ուստի հայտարարել էր, որ նիստերի դահլիճ կգա միայն այն դեպքում, երբ դատավարական գործողություններն իրեն կառնչվեն:  

Մինչ նիստը հետաձգելը Գաբրիելյանն անդրադարձավ ամբաստանյալների կողմից իրեն ուղղված գրություններին, որոնցով վերջիններս մի շարք խնդիրներ են մատնանշել: Ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը, որը գեղանկարիչ է, մասնավորապես նշել է՝ ՔԿՀ-ում իրեն արգելում են տրամադրել անհրաժեշտ նկարչական պարագաներ, այդ թվում՝ յուղաներկեր: Արտուշ Գաբրիելյանը պարզաբանեց. «Իմ տեղեկություններով՝ Ձեզ տրամադրել են վրձիններ ու մատիտներ, իսկ յուղաներկն արգելված իր է համարվում, քանի որ այրվող նյութ է, ուստի այն չի կարող խուց տարվել»,- դիմելով ամբաստանյալին ասաց դատավորը: Աշոտ Պետրոսյանը պնդեց՝ դատավորին ստել են, իրեն մատիտներ չեն տրամադրել. «Գունավոր՝ տոնային թղթեր կան, որոնք եւս արգելում են: Մոմամատիտներ կան, որոնք եւս չեն թույլատրում, գունավոր գիչները բա ինչո՞ւ են արգելել»: Ամբաստանյալը հավելեց, որ ստիպված միայն սեւ մատիտով է ստեղծագործում, բացի այդ, ՔԿՀ-ն արգելել է նրան տրամադրել նաեւ տախտակ, որի վրա դրվում է թուղթը: Երբ դատավորն ասաց, որ իրեն ՔԿՀ ղեկավարությունն ասել է, որ գունային մատիտներ եւ գրիչներ տրամադրվել են, Աշոտ Պետրոսյանն ասաց. «Ստել են ձեզ»: Արտուշ Գաբրիելյանը խոստացավ դիմել ՔԿՀ-ի ղեկավարությանը եւ կրկին հետաքրքրվել խնդրով: 

Քանի որ Եղնուկյանի պաշտպաններ Նինա Կարապետյանցը եւ Տիգրան Հայրապետյանը չէին ներկայացել այսօրվա նիստին, հետեւաբար այն հետաձգվեց: Սույն ոգրծով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3273 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը