Մենք խորհրդարան չունենք. դատավորի այս արտահայտությունից հետո Սասնա ծռերը սկսեցին ծիծաղել

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին մեկ ժամ ընդմիջումից հետո նիստերի դահլիճից հեռացված Վարուժան Ավետիսյանը բերվեց դահլիճ: Հիշեցնենք, որ  դատավոր Արտուշ Գաբրիելյանն արտագնա նիստի ժամանակ որոշում  կայացրեց հեռացնել Ավետիսյանին, այն բանից հետո, երբ վերջինս զինված ապստամբության կոչ արեց ժողովրդին:

Ընդմիջումից հետո Արտուշ Գաբրիելյանն Ավետիսյանին հորդորեց այլեւս անհարգալից վերաբերմունք չդրսեւորել դատարանի հանդեպ: «Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին զգուշացրեց դատավորը:

Խմբի անդամ Պավել Մանուկյանը հայտարարություն արեց դատարանում, որը, սակայն, այդքան էլ լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Սակայն մինչ Պավել Մանուկյանին հայտարարություն անելու թույլտվություն տալը, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ իր ներս մտնելու պահին Պավել Մանուկյանը կարող է ոտքի չկանգնել, քանի որ առողջական խնդիրներ ունի. նշենք, որ Պավել Մանուկյանն այսօր դատարան էր բերվել ձեռնափայտերով:

«Ես ուզում եմ հասկանալ. այս դատարանը Սասնա ծռերիս լցել եք մեկտեղ, մեր հարազատներին թողել եք դրսում...: Արդյո՞ք այս դատական նիստում հնարավոր է երկրիս, ժողովորդիս, պետությանս անվտանգությունն ու արդարադատությունն ավելի բարձր դասել, քան թե մի հատ թրքաբարո չ.... Սերժ Սարգսյանի»,- ասաց Մանուկյանը: Նրա հայտարարությունը, սակայն, ընդհատեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիլեյանը. «Ես ձեզ նախազգուշացնում եմ. եթե կրկին անգամ որեւէ անվայել արտահայտություններ անեք»,- դատավորը սակայն չհասցրեց ավարտել զգուշացումը, երբ Պավել Մանուկյանն արձագանքեց. «Չ...-ը  խորհրդարանում ընդունված բառ ա»: Սրան ի պատասխան՝ Արտուշ Գաբրիելյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Մենք խորհրդարան չունենք, սա դատական նիստերի դահլիճ է»: Նրա այս հայտարարությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները սկսեցին բարձր ծիծաղել եւ ծափահարել: Այս ընթացքում էլ փորձում էր հայտարարություն անել Արայիկ Խանդոյանը, սակայն դատական նիստի կարգը, ըստ դատավորի՝ խախտելու համար, նա 6 ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22557 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը