Երևան
12 °C
«Սասնա ծռերե խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանին այսօր հերթական ինքնաբացարկի միջնրոդությունները ներկայացվեցին:
Նշենք, որ այս մասով ամբաստանյալներն են՝Արմեն Լամբարյանը, Արթուր Մելքոնյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովհաննես Վարդանյանը, Վարդգես Գեւորգյանը, Մանվել Աթոյանը, Աշոտ Պետրոսյանը, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանը:
Մինչ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը «Սասան ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դիմելով դատավորին ասաց, որ ինքը կամովին հրաժարվում է դատական նիստերին ներկա գտնվելուց, քանի որ դատարանի դահլիճում ճնշումը բարձրանում է մինչեւ 220-ից 150. «Ես առողջ մարդ եմ, չեմ ուզում, որ դեղերով ինձ դանդաղ մահվան դատապարտեմ, այդ պատճառով չեմ ցանկանում ներկա գտնվել դատական նիստերին»,- ասաց նա:
Կարո Եղնուկյանը նշեց, որ չի ցանկանում իր պաշտպանները ներկա գտնվեն, քանի որ այս գործին իր վերաբերյալ առնչվում է մեկ հեռախոսազանգ: Այդ զանգի հարցը քննելու ժամանակ կարող են փաստաբանները ներկա գտնվել: Դատարանը որոշեց, որ Եղնուկյանը կարող է բացակայել դատարանի դահլիճից, քանի որ դատարանում ներկա է նրա պաշտպանը՝ Տիգրան Հայրապետյանը, շտապօգնություն հրավիրվեց դատարան:
Այնուհետեւ ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին: Ինքնաբացարկի հիմքը՝ օրեր առաջ՝ նոյեմբերի 4-ին «Հրապարակ»-ին Արտուշ Գաբրիելյանի տված հարցազրույցն էր, որում դատավորը ոչ միայն դիրքորոշումներ էր հայտնել, այլ նաեւ մեղադրանքներ հնչեցրել պաշտպանների հասցեին: Մասնավորապես Գաբրիելյանն իր հարցազրույցում անդրադարձել էր կարգադրիչների կողմից փաստաբաններին «զննելու, նրանց վարքագծի եւ այլ գործողություններին:
Բալասանյանն ասաց, որ դատավոր Գաբրիելյանն առանց տեսնելու կարգադրիչների վարքագիծն առանց ականատես լինելու նրանց գործողություններին, հարազրույցում նշել է, որ կարգադրիչներն իրենց լիազորությունները կատարել են, որ նրանք զննություն են իրականացրել: Այնինչ ամիսներ շարունակ գործում ներգրավված փաստաբանները պնդել են, որ իրենց նկատմամբ զննություն չի իրականացվել, այլ խուզարկության պահանջ է նարկայացվել: «Մինչդեռ դատավորը գործուն քայլեր չի ձեռնարկել, ապա հրապարկաված հոդվածում արդարացնելով դատական կարգադրիչներին հանրության աչքերում հեղինակազրում է փաստաբաններին եւ նրանց խոսքը»,- ասաց պաշտպանը ապա մեջբերեց հարցազրույցից հետեւյալ հատվածը.
«Եթե ուզում եք իմանաք, իմացե՛ք, ամեն մեղավորը, որ նիստերը չեն ընթացել, դա փաստաբանների պատճառով է, որ չեն ներկայացել դատական նիստին։ Կամ էլ հայտարարում են, որ էդ անձնավորությանը չեք թողնումգա, մենք լքում ենք դատական նիստերի դահլիճ, վեր էին կենում, գնում էին։ Ես էլ սանկցիաներ էին կիրառում։ Խնդրում եմ՝ հիշեք, որ էդ 4 ամիսը, եթե դատական նիստը չի եղել, չի եղել էնպատճառով, որ դատական նիստին չեն ներկայացել պաշտպանները, ներկայացած պաշտպաններնէլ լքել են դատական նիստերի դահլիճը»:
Վերը նշվածը, ըստ Բալասանյանի ընդգծված բացասական վերաբերմունք է արտահայտում գործում ներգրավված փաստաբանների նկատմամբ, քանի որ պաշտպաններին բացահայտ մեղադրում են նիստերը տապալելու մեջ: Նրա խոսքով՝ Արտուշ Գաբրիելյանն իր վարքագծով չի ամրապնդել հասարակության հավատը դատարանի անկախության հանդեպ, այլեւ խորացրել է առանց այդ էլ առկա անվստահությունը: «Եվրադատարանի համար հասկանալի չէ այն փաստը, որը գործը քննող դատավորը հարցազրույց է տալիս…Հասկանում եմ, գայթակղությունը մեծ է, որովհետեւ փաստաբանները հարցազրույցներ են տալիս»,-նկատեց Գրիշա Բալասանյանը, ինչից հետո դատավորը ժպտաց: Ըստ նրա՝ դատավորը ցույց է տվել իր ոչ անաչառությունը. «Իմ պրակտիկայում չի եղել, որ գործ քննող դատավորը հրապարակային հարցազրույց տա եւ արտահայտի իր դիրքորոշումը»,- ասաց պաշտպանը, ինչից հետո Սասնա ծուռ Աշոտ Պետրոսյանը կատակեց. «Փաստորեն «ապստամբ» դատավոր ունենք»: Նրա այս հայտարարությունից հետո անգամ դատավորը սկսեց ծիծաղել:
Գործով մյուս պաշտպանները միացան Բալասանյանի միջնորդությանը, իսկ մեղադրող կողմը առարակեց: Մասնավորապես մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը ասաց, որ դատավորի հարցազրույցը վերջինիս կողմնակալ կամ աչառու լինելու վերաբերյալ տվյալներ չի պարունակում: Մեղադրողը նշեց, որ դատավորը հարցազրույցում պարզապես նիստերի հետաձգման պատճառների մասին է խոսել, այլ ոչ բուն դատական գործի:
Մինչ խորհրդակցական սենյակ հեռենալը, դատավոր Արտուշ Գաբրիելյանն ըստ էության սկսեց արդարացնել իր հարցարզույցը ու հենց տեղում էլ որոշում կայացնել: Մասնավորապես նա ասաց, որ այն, ինչ նշել է լրագրողի հետ զրույցում, միշտ էլ ասել է: Ապա նա պաշտպաններին հորդորեց ներկայանալ նիստերին, որպեսզի գործն առաջ գնա. «Չորս ամսում չի եղել մի դեպք, երբ իմ պատճառով նիստը չկայանա: Ե՞ս էի պատճառը, որ նիստ չէր լինում…Պատճառն այն էր, որ չենք կարողացել իրար գլուխ հավաքվել: Հիմա քանի նիստ է՝ փառք Աստծո, բոլորը գալիս են նիստի»,- ասաց նա ապա հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալուն պես հերթական անգամ մերժեց միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո եւս մեկ ինքնաբացարկի միջնորդությունն էլ ներկայացրեց պաշտպան Մուշեղ Շուշանյանը: Նա նշեց, որ նախորդ ամիսներին դատավորի՝ իր հանդեպ կայացրած սանկցիաների որոշումներում որակումներ են առկա եղել, որոնցով իր պաշտպանյալները ներկայացվել են որպես հանցավոր խումբ կազմակերպածներ, մինչդեռ դատավճիռ դեռ չկա: «Դատավորի համար այս գործի ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ որոշված: Այսինքն, ներկայիս դատավարությունն արդարադատության իմիտացիա է»,- մասնավորապես նշեց Շուշանյանը: Նրա միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս, իսկ մեղադրող կողմն ինչպես միշտ առարկեց: Այս միջնորդությունը եւես մերժվեց:
Այսքանով սակայն ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը չավարտվեց. այսօրվա նիստի ընթացքում ներկայացվեվց նաեւ Արտուշ Գաբրիելյանի դեմ երրորդ ինքնաբացարկը: Այս անգամ էլ միջնորդության հեղինակը Մանվել Աթոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Նա նշեց, որ դատավորը կողմնակալ է, ինչը փաստվում է, մասնավորապես, այն հանգամանքով, որ նա որոշել է Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ, այն էլ՝ անորոշ ժամկետով: Այս հիմքով ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը եւս մերժվեց:
Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT