Արայիկ Խանդոյանը եւ Գագիկ Եղիազարյանն այսօր դատարան չբերվեցին. լուսանկարներ

28/06/2017 schedule17:38

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լարված իրավիճակ էր. շարունակվում էր «Սասան ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը:

Դատարանում ուժեղացված հսկողություն էր՝ շրջապատված ոստիկանական ուժերով եւ ավտոմատներով զինված դիմակավորներով:

Ինչպես նախորդ դատական նիստին, այսօր եւս կարգադրիչները փաստաբաններից շատերին չթույլատրեցին նիստերի դահլիճ մուտք գործել, քանի որ վերջիններս հրաժարեցին բացել իրենց պայուսակներն ու ցույց տալ, թե դրանցում ինչ կա: Սակայն կարգադրիչներն այս հարցում երկակի ստանդարտներ էին կիրառում: Մասնավորապես, զննության ենթարկվեց փաստաբան Երվանդ Վարոսյանը. նրա պայուսակը մետաղորսիչով անցկացնելիս դրա ազդանշանը միացավ եւ կարգադրիչները նրանից հետաքրքրվեցին, թե ինչ մետաղական իր կա պայուսակի մեջ, Վարոսյանն ասաց, թե ոչ մի անթույլատրելի իր չկա, որից հետո նրան թույլատրեցին նիստերի դահլիճ: Իսկ ահա փաստաբան Լուսինե Սահակյանի պայուսակը մետաղորսիչով անցկացնելիս նույնպես ազդանշան էր միացել, սակայն Սահակյանի դեպքում կարգադրիչները պահանջում էին բացել պայուսակը: Լուսինե Սահակյանը պնդում էր՝ ազդանշանը միանում է, քանի որ պայուսակը բազմաթիվ մետաղական առարկաներ ունի եւ հասկանալի է, որ ազդանշանը պետք է միանար: Նա պնդեց, որ եթե բացի պայուսակը, ապա դա ոչ թե զննություն կլինի, այլ խուզարկություն:

Փաստաբան Արա Զաքարյանից էլ կարգադրիչները պահանջում էին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, վերջինս հրաժարվեց ներկայացնել՝ նշելով, որ դռնբաց դատական նիստին ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ ինքը կարող է մասնակցել, իսկ անձը հավաստող փաստաթուղթ ինքը կներկայացնի միայն դատավորին: Խուզարկությունից հրաժարվեցին նաեւ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Տիգրան Հայրապետյանը, Արայիկ Պապիկյանը:

Այս ընթացքում ապակիներից այն կողմ՝ բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ Սասնա ծռեր խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի եւ Մխիթար Ավետիսյանի միջեւ: Ապակիներից այս կողմ գտնվող նրանց համակիրներն ու լրագրողները միայն տեսան, թե ինչպես են ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Սմբատ Բարսեղյանին ոստիկանները բռնի ուժի կիրառմամբ դուրս տանում նիստերի դահլիճից: Լսելի չէր նաեւ թե ինչից առաջացավ միջադեպը. լսվում էր միայն նրանց բղավոցները: Սա ավելի սրեց իրավիճակը եւ ապակիներից այս կողմ գտնվող քաղաքացիները տեսնելով, թե ինչպես են ամբաստանյալներին բռնությամբ դուրս հանում, սկսեցին հարվածել ապակիներին:

Րոպեներ անց, դահլիճից դուրս գալով` Արեգ Կյուրեղյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողների հետ զրույցում ասաց,  որ Արեգը փորձել է իրեն թղթի վրա գրված գրություն փոխանցել, սակայն ուղեկցող ոստիկաններից մեկը խլել է թուղթը եւ պատռել` չնայած հանգամանքին, որ իր պաշտպանյալն իր հետ գրավոր եւ բանավոր հաղորդակցվելու իրավունք ունի: Նա նաեւ ահազանգեց, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի, գոռոցի ձայներ են լսվել. «Իմ պաշտպանյալին խոշտանգում են, գցել են գետնին»,- ասաց Ղարագյոզյանը:

Այս ընթացքում միջադեպ տեղի ունեցավ նաեւ դատարանի բակում՝ դատարանի դիմաց գտնվող փաստաբանների եւ ոստիկանների միջեւ: Մի խումբ փաստաբաններ տեսել էին, թե ինչպես են կարմիրբերետավորները ծեծի ենթարկելով բերման ենթարկում ինչ-որ քաղաքացու:

Լուսինե Սահակյանը եւ Արա Զաքարյանը փորձել են քաղաքացուն օգնության շտապել, ոստիկաններին հայտնել, որ իրենք գնում են`այդ քաղաքացու շահերը ներկայացնելու, սակայն վերջիններս խոչընդոտելով փաստաբանների աշխատանքը բռնություն կիրառելով եւ քաշքշելով արգելում էին մոտենալ բերման ենթարկվածին: Երբ Լուսինե Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է տեղի ունեցել, Սահակյանն ասաց. «Ոստիկանությունը բռնի ուժ է գործադրում նաեւ իմ նկատմամբ»: Կարմիրբերետավորները շրջափակման մեջ էին վերցրել փաստաբաններին` պնդելով, որ եթե ցանկանում են բերման ենթարկված քաղաքացուն իրավական օգնություն ցույց տալ, ապա գնան Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ոստիկանության բաժանմունք: Ավելի ուշ պարզվեց, որ բերման ենթարկված քաղաքացին Սասնա ծռեր խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրն է՝ Դավիթը: Նա բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնության փորձ կատարելու կասկածանքով:

Այս միջադեպին զուգահեռ մեկ ու կես ժամ հետո սկսվեց «Սասնա ծռեր» խմբի գործով նիստը, որին ներկա էին մոտ երկու պաշտպան եւ մի քանի ամբաստանյալներ, նրանցից Արայիկ Խանդոյանն ու Գագիկ Եղիազարյանն այսօր դատարան չէին բերվել: Նախորդ նիստին նրանք 6 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Ի վերջո, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատավարության մասնակիցներին ասաց, թե դատավարության մասնակիցներից շատերը բացակայում են նիստից, ուստի այն ենթակա է հետաձգման: Այնինչ փաստաբանների մի մասը դահլիճում չէր ոչ թե չներկայանալու, այլ դատարանում ու դրա դիմաց ստեղծված լարված իրավիճակի պատճառով: Գործով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 12-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5600 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը