Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այս պահին շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Դատարանը շարունակում է գործով տուժողների հարցաքննությունը:
Դատարանում հարցաքննվեց շտապօգնության վարորդ Լյուդվիգ Չալաբյանը, որը 2016 թվականի հուլիսի 17-ին բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի եւ բժշկուհի Անահիտ Ենգիբարյանի հետ մտել է ՊՊԾ գունդ՝ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Տուժողն ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, նրանց տեսել է դեպքի օրը: Դատավորի հարցին ի պատասխան տուժողը նշեց, որ ՊՊԾ գնդում խառնաշփոթ իրավիճակ էր, սակայն չկարողացավ նկարագրել, թե ի՞նչ նկատի ուներ՝ խառնաշփոթ ասելով:
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ո՞ր օրն եք մտել գնդի տարածք, տուժողը պատասխանեց՝ «մայիս ամիսն էր ոնց որ, չեմ հիշում»:
Հարցին, թե խմբի անդամներն ի՞նչ գործողություններ էին իրականացնում, Չալաբյանն ասաց. «Գնում գալիս էին, վիրավոր մարդ կար, բժիշկը օգնություն էր ցույց տալիս, ես էլ կանգնած ծխում էի: Տեսա, որ դարպասը կոտրված էր: Կռազ եմ տեսել վնասված: Երկար ժամանակ օգնություն էին ցույց տալիս բժիշկն ու բուժքույրը, մեկի ճնշումն էր բարձրացել, մեկը վատ էր զգում, խառը օգնություն էին ցույց տալիս»,- ասաց նա: Մեղադրողի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ գնդի տարածքում խմբի անդամների մոտ զենք է նկատել՝ թե՛ ավտոմատ եւ թե՛ ատրճանակ: Հարցին՝ նրանք պահանջներ ներկայացնո՞ւմ էին, Լյուդվիգ Չալաբյանն ասաց, որ իրենց չէին ներկայացնում, այլ՝ Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օիսպյանին. «Ջուր են ուզել, սիգարետ են ուզել»: Հարցին, թե կոչեր բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների, ազատազրկված անձնաց ազատ արձակելու վերաբերյալ լսե՞լ եք, տուժողը նշեց, որ այդ կոչերը դրսից էլ էին լսվում, բայց գնդի տարածքում էլ է լսել: Հարցին՝ երբ բժիշկներն ավարտեցին բժշկական օգնություն ցույց տալը, դրանից հետո ի՞նչ տեղի ունեցավ, վավորդը պատասխանեց. «Դրանից հետո արդեն գիշերվա 12-ն էր, մենք դուրս ենք եկել, ուրիշ բրիգադ ա մտել ներս: Ինձ են թողել, ես դուրս եմ եկել, ասեցին, որ ուրիշ բրիգադ գա, դուք գնացեք հետ»,- ասաց նա:
Տուժողն ասաց, որ ինքը գնդի տարածքից ելումուտ է արել, մասնավորապես դատարանում հայտարեց, որ իրեն տարել են Էրեբունու ոստիկանապետի, ապա Վլադիմիր Գասպարյանի (ՀՀ նախկին ոստիկանապետ,-հեղ.) եւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մոտ. «Տարան Գասպարյան Վովայի, Կուտիկյանի (նկատի ունի Կուտոյանին) մոտ: Ասացին՝ կարա՞ս էլի մտնես գունդ, ասացի՝ հա, բա՝ չե՞ս վախենում, ասացի՝ չէ, ինչից վախենամ, ասեցի՝ տղերքը մեզ հետ շատ նորմալ են, մեզ բան չեն ասել: Ասացին՝ կարա՞ս Ալեք Ենգիմոշյանին մտցնես գունդ, ասել եմ՝ հա: Չես վախենո՞ւմ, ասացի՝ չէ: Մտել եմ Ալեք Ենգիոմշյանի թեւը, մտել գունդ ու դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- պատմեց տուժողը: Հարցին՝ թե մինչեւ մյուս բրիգադի ներկայանալը, դուք կարո՞ղ էիք գնդից դուրս գալ, Չալաբյանը պատասխանեց, որ չէին կարող:
Պաշտպանական կողմի հարցին՝ ով էր գնդի տարածքում ձեր տեսած վիրավոր անձը, ում բժշիկները բուժօգնություն են ցույց տվել, տուժողն ասաց, որ չի հիշում: Նա, սակայն, նշեց, որ վիրավորը ոստիկանության աշխատակից չէր, այլ գունդ մտած անձանցից էր: Հարցին՝ վիրավոր ոստիկանի բուժօգնություն ցույց տվե՞լ եք, Չալաբյանը պատասխանեց, որ ինքը վիրավոր ոստիկանի չի տեսել. «Մենք որ եկել ենք, վիրավոր ոստիկանին արդեն տեղափոխել էին»,- ասաց շտապօգնության վարորդը:
Վարուժան Ավետիսյանի հարցին՝ տուժողն անձամբ դիմե՞լ է իրենց, որպեսզի գնդի տարածքից դուրս գա եւ իրեն մերժել են, վարորդը պատասխանեց, որ իրենց դիմել է շտապօգնության բժիշկը եւ ի պատասխան ասել են, որ պետք է համբերեն, դուրս կգան. այս մասին իրեն ասել է բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի հարցին՝ դուք ձեզ տուժող ճանաչո՞ւմ եք, տուժողն ասաց՝ ոչ:
Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին՝ դուք ձեր նախաձեռնությա՞մբ եք հանդիպել Վլադիմիր Գասպարյանի հետ, Չալաբյանը բացասական պատասխան տվեց. «Սկզբից ինձ տարան Էրեբունու ոստիկանություն՝ միլպետի մոտ, ազգանունը Հակոբյան էր, այնտեղ նկարներ ցույց տվեցին, հարցրին՝ հո իրենց չեն նեղել, ասացի՝ չէ, հետո՝ բա լավ սպասի, մեկ էլ մի տղու հետ ինձ ուղեկցեցին Խորենացու վրա ինչ-որ տեղ, տարան Գասպարյան Վովայի մոտ: Նա նկարներ ցույց տվեց, հարցուփորձ արեց, հետո՝ բա սպասի: Հետո տարան ուրիշ կաբինետ, Կուտիկյանի մոտ (նկատի ունի ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին), նորից նույն հարցերն ու նույն պատասխանները»,- պատմեց շտապօգնության վարորդը: Փոստանջյանի մյուս հարցին՝ ի՞նչ նկարներ էին իրեն ցույց տալիս, վարորդը պատասխանեց, որ ցույց էին տալիս այն, ինչ նկարել էին գնդի տարածքում: Հարցին, թե ի՞նչ պայմանավորվեցիք Կուտոյանի եւ Գասպարյանի հետ, տուժողը պատասխանեց, որ իրեն հարցրել են՝ հարկ եղած դեպքում կարո՞ղ է նորից գնդի տարածք մտնել, չի՞ վախենա, նա պատասխանել է, որ չի վախենա: Ըստ Չալաբյանի պատմածի՝ հանդիպումից հետո իրենք կրկին եկել են Էրեբունու ոստիկանություն, որտեղ եղել է Ալեք Ենիգոմշյանը. «Ասացին՝ իրեն պետք է մտցնես գունդ, կարա՞ս, ասացի՝ հա, մեզ նստեցրել են մեքենա, որոշ տեղ բերել, իջել ենք, մտել եմ թեւը ու մտել գունդ: Դրանից հետո մենք դուրս ենք եկել»,- ասաց Լյուդվիգ Չալաբյանը եւ նշեց, որ այդ ժամանակ արդեն շտապօգնության մյուս բրիգադը գունդ գնացած է եղել, ու իրենց ասել են, որ կարող են գնալ:
Նշենք, որ Չալաբյանը դատարան գրավոր դիմում է ներկայացրել՝ հայտնելով, որ չի առարկում, որպեսզի այս գործով ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվի:
Նա դատարանում ցուցմունք տալիս եւս պնդեց, որ չի առարկում համաներման կիրառման դեմ:
Նրա հարցաքննությունն ավարտվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT