Երևան
12 °C
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես դատավորը հայտարարեց այն 3 ժամով ընդմիջելու մասին: Բանն այն է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել դատարան` տեղեկացնելով, որ մեկ այլ դատական նիստի է եւ միայն ժամը 14:00-ին կարող է ներկայանալ դատարան: Դատարանը որոշում կայացրեց նիստն ընդմիջել, մինչեւ պաշտպանի դատարան ներկայանալը:
Մինչ ընդմիջում հայտարարելը դեկտեմբերի 19-ից հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը եւ դատարանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրա պահանջը` «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ, կատարվի: «Պաշտպանյալիս վիճակն արդեն ծայրահեղ ծանր է, ես կարծում եմ արտաքինից եւ հյուծված վիճակից ակնհայտ երեւում է, դա: Շատ էլեմենտար խնդրանք-պահանջ ունի իմ պաշտպանյալը՝ «Արմավիր» ՔԿՀ տեղափոխումը եւ եւ նրա բժշկական հետազոտությունների կազմակերպում: Արդեն մեկ ամիս է անգործություն է տիրում եւ ինձ ինչ-որ ֆորմալ գրություններ են ուղարկում, համաձայն որի՝ դատարանի համաձայնությունն է անհրաժեշտ իր տեղափոխման հարցը կազմակերպելու նպատակով: Խնդրում եմ տեղեկացնել արդյո՞ք որեւէ գրություն դատարանը ստացել է ԱՆ ՔԿՎ-ից եւ արդյո՞ք դատարանը որեւէ միջոց ձեռնարկել է իր պաշտպանյալի տեղափոխման հարցում»,- դիմելով դատարանին ասաց Ֆանյանը:
Ի պատասխան դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախորդ նիստին գրություն էր ուղարկել ՔԿՎ՝ նշելով, որ եթե անհրաժեշտ է դատարանի թույլտվությունը, ապա խնդրել է տեղյակ պահել այդ մասին, որպեսզի դատարանը կողմնորոշվի: Դատարանը ստացել է ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի առաջին տեղակալի կողմից ուղարկված գրությունը, համաձայն որի՝ Բիլյանի մոտ ախտորոշվել է հարմարվողականության խանգարում, լրացուցիչ հետազոտությունների կարիք չկա, գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Հարկ է նշել, որ «Նուբարաշեն» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում առկա են բժշկական օգնության միեւնույն պայմանները, ուստի Արմեն Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհրաժեշտություն չկա»,- հրապարակեց դատավորը: Արմինե Ֆանյանն էլ հրապարակեց իրեն հասցեագրված դիմումը, համաձայն որի՝ Արմեն Բիլյանի տեղափոխության հարցը հնարավոր է միայն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում դատարանի,-հեղ.) համաձայնությունը ստանալուց հետո: Այլ կերպ ասած, դատարանը եւ պաշտպանը նույն վարչությունից իրար հակասող գրություններ են ստացել:
Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,- ասաց նա:
«Սասնա ծռերից» Գեւորգ Եղիազարյանն էլ զինված ապստամբության կոչ արեց. «Մարդկանց հետ ոնց ուզում վարվում են. կոչ եմ անում գիտակից հանրությանը, սա դառնալու է Հաց բերողի պատմությունը, որից հետո նոր դուրս եք գալու բողոքի ցույցերի, կանխե՛ք: Զինված ապստամբության կոչ եմ անում հանրությանը ես հենց հիմա, սատկացրե՛ք ցեղասպան ռեժիմին»:
Նշենք, որ նիստի ընթացքում Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Նիստն ընդմիջվեց: Նիստից հետո «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։
«Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ՔԿՀ-ները անգործության են մատնված, հատկապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ն: Ենիգոմշյանի խոսքով՝ այնտեղ կալանավորի միայն ճնշումն են չափում: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը նշեց, որ եթե Արմեն Բիլյանի հետ մի բան պատահի՝ պատասխանատուն իշխանություններն են:
Նշենք, որ հացադուլի մեջ է գտնվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, նա նույնպես պահանջում է, որ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT