Երևան
12 °C
Շուրջ 11 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ «Միայնակ Գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը դեռ շարունակում է պատժախցում գտնվել:
Խանդոյանը պատժախցում է արդեն 10 օր, այդպես էր որոշել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատժախուց տեղափոխելու պատճառը նրա մոտ հայտնաբերված արգելված իրերն են:
Մեր զրույցում նրա պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ Խանդոյանը շարունակում է հացադուլը: Նա նման ծայրահեղ քայլով իր աջակցությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռերի» անդամներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին: Նրա խոսքով՝ Խանդոյանը հացադուլը դադարեցնելու մտադրություն չունի:
Խանդոյանն առողջական խնդիրներից չի գանգատվում եւ որեւէ բողոք չունի, սակայն նրա պաշտպանի պնդմամբ՝ իր պաշտպանյալի վիճակն այժմ ավելի վատ է. «Երիկամների ցավ, գլխապտույտ, գլխացավ, բավականին շատ առողջական խնդիրներ ունի: Տեղի բուժակները երկու-երեք անգամ այցելել են եւ ճնշումն են չափել, որը բավական ցածր է եղել, բայց որեւէ բուժօգնություն չի ցուցաբերվել, ինքն էլ որեւէ գանգատ չի ներկայացնում: Իր վիճակը բավականին վատացել է դեկտեմբերի 31-ին, ստիպված են եղել շտապօգնության բրիգադ հրավիրել»:
Անդրադառնալով Խանդոյանի մոտ հայտնաբերված արգելված իրերին, Պապիկյանն ասաց, որ դիմում են ներկայացրել, որպեսզի հասկանան, թե ինչ արգելված իրերի մասին է խոսքը եւ արդյո՞ք կիրառված տույժը համաչափ է կատարված արարքին: Մեր հարցին, թե զրուցել է Խանդոյանի հետ, արդյո՞ք այդ արգելած իրերն իրեն են պատկանում, թե՞ ոչ, պաշտպանը պատասխանեց. «Կա իր, որը, ըստ վարկածի, արգելված է, ասում է, որ դա իր իրն է եղել, իսկ մյուսի մասին այս պահին ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ պարզ չէ դա արգելված իր է, թե՝ ոչ: Ընդամենը մամուլից եմ տեղեկացել խոսքն ինչի մասին է, եւ եթե դա արգելված իր է, ապա դա հայտնաբերող անձն առնվազն փորձագետի որակավորում է ունեցել, որ հասկացել է, դա ինչ է, գուցե դա դեղամիջոց է եղել»:
Օրեր առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ եւ ծանոթացել հացադուլավորների պահման պայմաններին: Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, մասնավորապես նշելով նաեւ, որ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու պատճառաբանությունն՝ ըստ փաստաթղթերի, այն է, որ խցում իրականացվել է խուզարկություն, հայտնաբերվել է երկու հեռախոս եւ ինքնաշեն ալկոհոլային խմիչք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT