Տեսակետները, թե գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, հակասում են ապստամության իրավունքին

16/05/2018 schedule19:47

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, ըստ էության, անդրադառնալով քաղբատարկյալների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:

Ավետիսյանը նախ ասաց, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, ընթացքի մեջ է, իշխանափոխությունը նույնիսկ չի ավարտվել եւ ժողովրդին հանգստացնելու բոլոր կոչերը, եթե դիտավորյալ չեն արվում, ապա անհեռատեսություն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին, ասել է. «Ինձ համար երկու տարբեր խնդիրներ կան: Կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չունենք զոհեր, եւ կան գործեր, որտեղ ունենք զոհեր: Ես ուղիղ ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերվում է «Սասնա ծռերի» գործին: Այն գործերում, որտեղ չկան զոհեր, դրանք պարզ գործեր են, եւ մարդիկ օրենքով սահմանված կարգով պետք է դուրս գան բանտերից: Նախաքննական փուլում գտնվող գործերը եւս պետք է օրինական ճանապարհով լուծենք: Ես հույս ունեմ, որ ՀՀ որեւէ քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտերը եւ ասեմ՝ տղերք, դուրս եկեք:

«Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը շատ կարեւոր է՝ Հայաստանում համերաշխության հաստատման համար: Այդ գործի վերաբերյալ հանրային քննարկում պետք է ունենանք՝ տարբեր ֆորմատներով»,- մասնավորապես հայտարարել է վարչապետը:

Վարուժան Ավետիսյանն այսօր ներկայացրեց ապստամբության մասին իր տեսությունը՝ նշելով, որ ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի օրգանական բաղադրիչ է եւ ինքնապաշտպանական իրավունքի պսակն է:

Ապստամբության իրավունքի իրավաչափությունը կարող է դիտարկվել միայն դրա սահմանազանցման հետ՝ այդ իրավունքի իրացման գործողությունների համադրմամբ: Հաշվի առնելով, որ ապստամբությունը սկսվելու պահից արդեն ռազմական գործողություն է, պետք է դիտարկվի ապստամբական գործողությունների իրավաչափությունը բացառապես ռազմական գործողությունների, զինված հակամարտությունների իրավունքի շրջանակներում: Եթե կողմերը, տվյալ դեպքում՝ ապստամբները, չեն կատարել որեւէ ռազմական, պատերազմական հանցագործություն՝ գերիների ստորացնել, սպանել, ապա ապստամբներն ամբողջությամբ մնում են ապստամբության իրավունքի տրամաբանության եւ բովանդակության մեջ եւ անպարտ են օրենքի դատարանի առաջ:

«Խեղկատակության աստիճանի հասնող կեղծ մարդասիրությունից, կեղծ համերաշխության լոզունգներով ներկայացվող բոլոր այն տեսակետները, թե գիտե՞ք ինչ, այնուամենայնիվ, զոհեր կան, այնուամենայնիվ մարդիկ են մահացել, պետք է ոմանց մասով նկատի ունենանք այդ հանգամանքը եւ այլն, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ այդ բոլոր արտահայտությունները, այդ բոլոր կարծիքները ակնհայտորեն հակասում են ինքնապաշտպանության իրավունքին, ապստամբության իրավունքին: Սրանք մեթոդներ, ձեւեր են՝ ժողովրդի ընդվզման հեղափոխության շարունակությունը կասեցնելու եւ համապատասխան ուղղությամբ տանելու ու արդեն քաղաքական շահաբաժիններ վաստակելու նպատակով:... Այն ազգը, որ մերժում է ապստամբության իրավունքը եւ ուրանում է ապստամբներին, ցավոք սրտի, դատապարտված է հայրենազրկման: Մեր ժողովուրդը սա հասկանում է եւ թույլ չի տալու, որ ռեժիմի մնացորդները եւ ինչ-ինչ պատճառներով ռեժիմի մնացորդների հետ առեւտուր անելու միջոցով հեղափոխությունը զրոյացնելու նկատառում ունեցողները կարողանան պահել վիճակ եւ մեր երկիրը թաղված թողնել այս թրքաբոլշեւիկյան գաղութատիրական համակարգի մեջ եւ խլել մեր ժողովրդից վերջապես ազատագրվելու շանսը. դա տեղի չի ունենալու»,-հայտարարեց Ավետիսյանը:

Վերջինս ամփոփելով ասաց, որ հնարավոր չէ գալուստ սահակյանական ոճով զինված ապտամբություն բարձրացնել եւ այնպես անել, որ բացառվի որեւէ մեկի զոհ գնալը: Շատ ցավալի օրինակ է եւ էթիկայի տեսակետից մի քիչ սուր կընկալվի, բայց չմոռանանք, որ ռեժիմին ծառայող ոստիկանությունը այդ ռեժիմի զինված պահակներն են, եւ եթե անհրաժեշտ է ջարդել ռեժիմի դիմադրությունը, ապա, ցավոք սրտի, պետք է չեզոքացվի այդ զինված պահակի դիմադրությունը եւ, բնականաբար, այդ ժամանակ կարող էին լինել նաեւ զոհեր, ինչպես ապստամբների այնպես էլ՝ ոստիկանների շրջանում։ Այդ ամենի մեղավորը հանցավոր համագործակցությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, եւ նրանք պետք է պատասխան տան դրա համար։ Ցավալի զոհերով հանդերձ, այդ գործողությունները տեղավորվում են ապստամբության իրավունքի, ինքնապաշտպանության իրավունքի մեջ»։

Ավետիսյանը նաեւ հայտարարեց, որ այս պահին կարեւոր խնդիրը ապստամբներին ազատելն է, որպեսզի ապստամբների ազատությունը հեղափոխության պրոցեսը շարունակական դարձնի եւ նրանց մասնակցությամբ հասցնի իր տրամաբանական ավարտին: «Ակնհայտ է, որ չենք լքելու երկիրը, այլ՝ մենք դառնալու ենք հեղափոխության ամենաակտիվ քաջալերողն ու մասնակիցները»,- եզրափակեց Ավետիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2706 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը