Երևան
12 °C
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով քիչ առաջ դատարան բերվեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Չնայած ուղեկցող ոստիկանների խոչընդոտներին, Ժիրայր Սեֆիլյանը մոտեցավ Ավետիսյանին եւ ողջագուրվեց: Նշենք, որ Սեֆիլյանն ու Ավետիսյանը դատարանում հանդիպեցին երկարատեւ դադարից հետո:
Վարուժան Ավետիսյանը, սակայն ամբիոնին չմոտեցավ, ի պատասխան դատավորի զգուշացման, նա ասաց. «Ես այստեղ դատարան չեմ տեսնում, դա ռեժիմի գործիք է, ես այստեղ եմ պաշտպանների միջնորդությամբ եւ պատրաստ եմ պատասխանել նրանց հարցերին»: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, եւ եթե նա հրաժարվում է մոտենալ ամբիոնին, ապա դա իր իրավունքն է: «Իմ պաշտպանյալը սա որպես դատարան չի ճանաչում, դա իր դիրքորոշումն է, այդ դիրքորոշմամբ պայմանավորված՝ չի կարող սահմանափակվել Վարուժան Ավետիսյանի հարցաքննելու իրավունքը: Խոսում եք դատավարական կարգի մասին, անտեղի խոսել շատ պետք չէ, որովհետեւ դատավարական կարգը չի կարող հիմք հանդիսանալ անձանց իրավունքները սահմանափակելու համար»,- հայտարարեց Շուշանյանը:
Դատավորը, դիմելով Վարուժան Ավետիսյանին, ասաց, թե վերջինս իր վարքագծով հրաժարվում է հարցաքննությունից, հետեւաբար, դատարանը ստիպված է լինելու դատավարական միջոցներ կիրառել: «Ձեզ հրավիրել ենք այստեղ, որպեսզի զանգվածային անկարգության նախապատրաստման հետ կապված ձեզ հարցադրումներ տա: Ձեր հաղորդած տեղեկությունները կարող են կարեւոր նշանակություն ունենալ պաշտպանության կողմի համար, քանի որ, ըստ էության, նրանց միջնորդությամբ եք դուք դատարան հրավիրվել»,- դիմելով Ավետիսյանին՝ ասաց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ եթե նա չի մոտենալու ամբիոնին, ապա պետք է կանգնած ցուցմունք տա: Ի պատասխան Ավետիսյանը նշեց. «Ես արդեն ասացի, որ Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիքն է: Պատրաստ եմ պատասխանել պաշտպանների հարցերին՝ սակայն նստած»,- ասաց նա:
Նստած հարցերին պատասխանելու համար դատավորը կրկին նախազգուշացում հայտարարեց Ավետիսյանին, ապա ասաց, որ պարտավոր է դատավորին դիմել ոտնկայս: «Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի ես զինված ապստամբություն եմ իրականցրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին՝ նորից դիմել զինված ապստամբության եւ ազատագրվել գաղութային այս կախյալությունից եւ որպես ՀՀ քաղաքացի, ես լիիրավ կերպով իրականցում եմ իմ իրավունքը»,- հայտարարեց Ավետիսյանը: Դատարանը որոշեց Ավետիսյանին, այնուամենայնիվ, հեռացնել նիստերի դահլիճից: Դատարանի այս որոշումը դժգոհություն առաջացրեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի եւ Տիգրան Հայրապետյանի մոտ եւ նրանք առարկեցին դատարանի գործողությունների դեմ:
Նշենք, որ մինչ այդ դատարանում պաշտպանության կողմի հարցերին պատասխանել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: Նրանք դատարան էին բերվել պաշտպանական կողմի միջնորդությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT