Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին: Մինչ դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով կհրապարակեր որոշումը՝ ամբաստանյալները կատակեցին. «Տիգրան ջան, հեսա անհապաղ կազատվես»: Դատարանը, սակայն մերժեց Շուշանյանի միջնորդությունը:
Որոշման հրապարակումից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ:
«Ես առաջին նիստում հայտարարեցի ձեզ այն մասին, որ ինձ շղթայված են դատարան տեղափոխում, ինչը ոտնահարում է կալանավորի իրավունքը: Եվ դուք խոստացաք անդրադառնալ ընթացքում, սակայն մինչ օրս լռել եք եւ ձեր լռությամբ մերժել, որն արհամարհանք է դատարանի կողմից իմ անձի նկատմամբ»,- հայտարարեց Դեդը, ապա հավելեց. «Դատարանը մինչեւ հիմա «ամբաստանյալով» է ինձ դիմում, ինչը չի համապատասխանում իմ քաղաքական բռնավոր լինելու կարգավիճակին: Իսկ եթե մենք մեզ թույլ տանք եւ դատարանին դիմենք նույնկերպ իրերը կոչենք իրենց անունով, օրինակ՝ խռբշ կամ ցռան վերգո, հետեւաբար կկարծեք խելագար ենք կամ տգետ: Այդ դեպքում ինչպե՞ս դիմենք ձեզ, ձեր եռյակին (նկատի ունի գործը քննող երեք դատավորներին,-հեղ.), այն դեպքում, երբ խոշտանգում եւ բռնանում եք մի ամբողջ ժողովրդի՝ հատկապես մարտի 1-ի եւ ապրիլյան պատերազմից հետո: Ահաբեկիչներ, ազգի դավաճաններ, թե՝ ղզլբաշներ...Ուշադիր հետեւելով այս դատավարության ամբողջ գործընթացին եւ նրա շուրջ ծավալված գործունեությանը հասկացա, որ սրանք խորհրդային պետության մնացորդներն են եւ մեզ դատում են խորհրդային օրենքներով՝ առաջնորդվելով կեղծ հումանիզմի գաղափարներով: Եվ ինչպես բանաստեղծն է ասել՝ այդ զարհուրելի եռյակը մեկը մյուսին լրացնելով դավեր են նյութում մեր նկատմամբ՝ ազգի եւ նրա պայծառ ապագայի նկատմամբ: Եվ այսպես մղկտում էր մրրկահույզ բանաստեղծը: Ամենազարհուրելին այն է, որ մարդու հոգու քուրայում ձուլված խոսքը, որ այնքան բարձր է հնչել այս օրերում, դրան արժեք տվող չկա, նաեւ զարհուրելի է այն դատարանը, որն իբր ժողովրդիդ միակ արտահայտիչ եւ ամեն մի անհամաձայնություն ուղղված է, նախ եւ առաջ, ժողովրդի դեմ»,- հայտարարեց Դեդը:
Այնուհետեւ պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Արամ Մանուկյանին, դադարացնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրան տուժող ճանաչել:
Հարություն Բաղդասարյանը նշեց, որ «Սասնա ծռերի» գործողությունները պայմանավորված են եղել ծայրահեղ անհրաժեշտությամբ եւ դրանք հանցագործություն դիտելը անթույլատրելի է: Բաղդասարյանն անդրադարձավ Մարտի 1-ին, Բաստիլի գրավմանը: Ապա նշեց, որ «Սասնա ծռերը» կանխել են մեծ վտանգ, թույլ չեն տվել Հայաստանի տարածքների հանձնում, ՀՀ-ում փոխվել է կառավարությունը, «Սասնա ծռերը» օժանդակել են պետության կայացմանը:
Միջնորդությունը ներկայացնելուց հետո դատավոր Արթուր Օհանյանը դիտողություն արեց Բաղդասարյանին . «Փաստաբանը քաղաքական գործիչ չէ, պետք է միայն իրավաբանական հիմնավորումներ անեք»,- ասաց նա եւ թափահարեց ձեռքի տակ եղած Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը:
Այս արտահայտությունից հետո իրավիճակը թեժացավ, պաշտպանները կարծիք հայտնեցին, որ դատավորը մինչեւ խորհրդակցական սենյակ մտնելը իր կանխակալ վերաբերմունքն է արտահայտել եւ պարարտ հող է ստեղծել նրան չվստահելու համար:
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը: Նա հայտարարեց տարածքների հանձնման վերաբերյալ. «Մենք լայն փակված աչքերով շատ քաղաքացիներ ունենք, ովքեր մտածում են՝ լավ, մի քիչ էլ տարածք հանձնենք, ինչ կա որ: 2018 թվին Ադրբեջանը դառնում է 100 տարեկան, իսկ Հայոց եղեռնը՝ 103 տարեկան: Տարածքներ զիջելով՝ ոտնահարում ենք այն փաստը, որ եղեռն է եղել»: Արամ Հակոբյանն էլ հայտարարեց. «88-ից պայքարի մեջ եմ մինչև էս պահը, 96-ից մինչև հիմա իշխանությունը բռնազավթված է, մասնակցել եմ բոլոր ընտրություններին, միտինգներին, ձայնս անընդհատ բարձրացրել եմ, բայց ձայն բարբառո հանապատի: Ես արդեն 60 տարեկան եմ, 30 տարի պայքարում եմ, 30 տարի մի արդար ընտրություն չեմ տեսել. երբ չի լինում ճար՝ խենթերն են գտնում հնար: Ասում եք` մեր տղաները ռազմական բախման ընթացքում են վիրավորվել, դա այդպես չէ, նրանք սառնասրտորեն գնդակահարվել են դիպուկահարի կողմից: Սա քաղաքական դատավարություն է, հաշվերահարդար իշխանությունների կողմից մեր նկատմամբ»:
Մեղադրող Հակոբ Ենոքյանն էլ նշեց, որ պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունն ավելի շատ նման էր Ազգային ժողովում քաղաքական գործչի ելույթի, քան միջնորդության եւ այն ենթակա է մերժման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT