Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավորներից Արթուր Օհանյանն այսօր սույն գործով դատական նիստի ժամանակ որոշում կայացրեց խմբի 11 անդամների համար երեք հանրային պաշտպան ներգրավել: Նրանք են՝ Արմինե Ֆանյանը, Անյուտա Մկրտչյանը եւ Սերգեյ Մանուկյանը:
Այս գործով անցնում են Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորգ Իրիցյանը եւ Թորոս Թորոսյանը:
Երկու նիստ առաջ, ի աջակցություն իրենց հացադուլավոր ընկերների, «Սասնա ծռերը» որոշել էին լքել դահլիճը, եւ դատավորը նրանց 5 ժամով հեռացրել էր նիստից: Մինչ հեռանալը՝ նրանք հայտարարել էին, որ հրաժարվում են նաեւ պաշտպանների ծառայություններից: Պաշտպաններն էլ նախորդ նիստին չէին մտել դահլիճ, քանի որ նիստը դատավորը ուշ էր սկսել: Նրանք դիմում էին հասցեագրել դատարանին եւ հեռացել: Դատարանը փաստաբանների նկատմամբ սանկցիա էր կիրառել եւ որոշել գործով հանրային պաշտպաններ ներգրավել:
Արդյոք ձեւական չէ՞ 11 անդամների պաշտպանությունը թողնել երեք հանրային պաշտպանների «ուսերին», այլ հարց է: Խնդիրն այն է, որ դատարանը նրանց ներգրավելուց հետո կամ առաջ չհարցրեց այդ 11 անձանց դիրքորոշումը՝ արդյո՞ք նրանք ցանկանում են, որ իրենց պաշտպանությունը ստանձնեն հանրային պաշտպանները, թե՞ ոչ, կամ ցանկանո՞ւմ են արդյոք, որ իրենց պաշտպանությունը ստանձնեն հենց այդ պաշտպանները, թե՞ ոչ: Չնայած այն հանգամանքին, որ դատարանը 11 անդամներին էլ նախորդ նիստերից մեկի ժամանակ հեռացրել էր նիստերի դահլիճից, այնուամենայնիվ, այսօր նրանց մի քանի պաշտպաններ միջնորդեցին 11-ին էլ բերել նիստերի դահլիճ եւ ճշտել նրանց դիրքորոշումը հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ: Դատարանը, սակայն, միջնորդությունը քննության չառավ: Ավելին, երբ հանրային պաշտպաններից մեկը միջնորդեց հետաձգել նիստը եւ մեկ ամիս ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար, դատարանը սա էլ քննության չառավ: Այսինքն` հանրային պաշտպաններն այսօր մասնակցեցին մի դատավարության, որի նյութերին անգամ ծանոթ չեն:
Նշենք, որ գործում այսօր ներգրավված երեք հանրային պաշտպաններից միայն Արմինե Ֆանյանն էր, որ քիչ թե շատ ծանոթ էր քրեական գործի նյութերին (նախաքննության ընթացքում): Նա այս գործից անջատված մասով պաշտպանում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի շահերը:
Առանց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գիտության հանրային պաշտպան ներգրավելու որոշումն այսօր զայրացրեց ոչ միայն փաստաբաններին, այլեւ՝ հանրային պաշտպաններից Ֆանյանին:
Մասնավորապես, նա առարկեց նախագահողի գործողությունների դեմ եւ միջնորդեց 11 անդամներին հրավիրել նիստերի դահլիճ եւ ճշտել նրանց դիրքորոշումը՝ պաշտպան ներգրավելու վերաբերյալ: «Առնվազն այն անձանց ներկայացրեք, ում պաշտպանները ներկա են այստեղ, նման եղանակով զրկեցիք այդ անձանց արդյունավետ պաշտպանության միջոցից»,- ասաց Ֆանյանը՝ հավալելով, որ օբյեկտիվորեն ինքը չգիտի 11 անձանց դիրքորոշումը, ընդունո՞ւմ են մեղադրանքը, թե՝ ոչ, կամ միջնորդությունների վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեն. «Դատարանը անօրինական է հանրային պաշտպաններին ներգրավել սույն քրեական գործով վարույթին»,- հավելեց Ֆանյանը:
Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը մերժեց Ֆանյանի միջնորդությունը, ապա դիմելով դատավարության մասնակիցներին՝ ասաց. «Բոլորդ լավ տեղյակ եք, որ նախորդ նիստը չկայացավ, որովհետեւ դուք լքեցիք դատական նիստերի դահլիճը, երկրորդ անգամ դատարանը միջոցներ ձեռնարկեց, որպեսզի ձեզ հրավիրի դատական նիստերի դահլիճ, դուք չներկայացաք, ավելի ճիշտ շենք ներկայացաք, բայց նիստերի դահլիճ՝ ոչ: Դատարան ներկայացրիք դիմում, համաձայն որի՝ հայտնում եք, որ «անհայտ է ծանուցագրեր ուղարկելու պատճառը, քանի որ մեր պաշտպանյալները հրաժարվում են մեզնից»»:
Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նախագահող դատավորին հորդորեց գրության բովանդակությունը հրապարկել ամբողջությամբ, սակայն դատավորը սկսեց բղավել Սահակյանի վրա՝ ասելով, որ իրեն չընդհատեն. «Լսեք ինչ եմ ասում, ձեզ բացատրություն չեմ տալու»,- բղավեց դատավորը: «Մոռանում եք ասել, որ քանի որ նիստը ուշացումով եք սկսել, ուստի մենք հեռանում ենք»,- գրության բովանդակությունից մեջբերում արեց պաշտպանը, ապա դիմելով դատավորին, ասաց. «Չգոռաք ինձ վրա, ձեր ձայնը կգնաք կբարձրացնեք ուրիշ տեղում, մի մոռացեք, որ դուք նախագահող եք, ես էլ՝ պաշտպան»:
Պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ առաջարկեց չշարունակել դատավարությունը, միանգամից դատավճիռ կայացնել եւ պետությանն ուղղակի դիտավորությամբ վնաս չպատճառել: «Օրենքը հանրային պաշտպան ներգրավելու հստակ ընթացակարգ է սահմանել, դուք չեք ճշտել մեր պաշտպանյալներից՝ նրանք պաշտպան ունե՞ն, թե՝ չունեն...: Դուք ուղղակի որոշում եք կայացրել: Դուք որպես պահեստային տաբերակ պետության միջոցների հաշվին հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսները ծախսում եք՝ անտեսելով օրենսդրական կարգավորումները: Նման պարագայում պետք չէ շարունակել պետությանը ուղղակի դիտավորությամբ վնաս պատճառել, որը կատարում է դատարանը, դատախազությունը՝ հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսի օգտագործման միջոցով: Դուք մեզ տվեք դատավճիռները, ես ձեզ երկրորդ անգամ եմ հայտարարում՝ մեր պաշտպանյալները չեն ընդունում սա որպես դատարան եւ շարունակելու են բոյկոտել: Իմաստը ո՞րն է այս ձեւական գործընթացի, ինչո՞ւ եք ինքնախաբեությամբ զբաղվում, ամենակարճ լուծումը՝ վճիռը տվեք էդ մարդկանց: Դուք պետության միջոցները ծախսում եք, քիչ է, հիմա էլ հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսն եք ծախսում՝ դրանով մեզ վնաս հասցնելով: Հանրային պաշտպանը 11 անձի համա՞ր: Ձեր պրակտիկայում նման բան եղե՞լ է, վստահ եմ՝ չի եղել, դուք աչք եք փակում դրա վրա»,- դիմելով դատավորին՝ ասաց Պապիկյանը:
Պաշտպան Մուշեղ Շուշանյանը ակնհայտ անօրինական եւ կամայական որակեց դատարանի որոշումը եւ եւս մեկ անգամ միջնորդեց 11 անդամներին բերել նիստերի դահլիճ՝ ճշտել նրանց դիրքորոշումն ու ցանկությունը, թե ում են նրանք ցանկանում տեսնել որպես պաշտպան: Եթե նրանք ցանկություն հայտնեն, որ պաշտպանությունը իրականացվի մեր կողմից, ապա դուք պարտավոր եք հանրային պաշտպանների լիազորությունները որպես հանրային պաշտպաններ դադարեցնել: Կոպտորեն խախտվում են մեր պաշտպանյալների իրավունքները, առանց նրանց գիտության ու համաձայնության դուք ապօրինի կերպով ներգրավում եք հանրային պաշտպաններ, որոնք նույնիսկ ծանոթ չեն քրեական գործի նյութերին: Այսինքն՝ զուտ ձեւական հանրային պաշտպանների ֆիզիկական ներկայությունը ապահովելու համար դուք ցանկանում եք դատավարություն իրականացնել, եթե ցանկանում եք, խնդիր չկա, առանց մեզ իրականացրեք»,- ասաց Շուշանյանը:
Պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ, դիմելով նախագահողին, ասաց, որ դատարանը գործ ունի պարզապես առաջ գնալու ցանկության հետ: «Հարգելի՛ դատարան, դուք հիմա ի՞նչ եք անում: Երբ որ ստեղծվում էր հանրային պաշտպանի գրասենյակը, ես հիշում եմ, այն ժամանակ շատերն ասում էին, որ վտանգ է լինելու, որ հանրային պաշտպանի գրասենյակը դառնալու է պետական մարմինների կցորդ, կամակատար: Բայց այն ժամանակվա պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասում էր՝ դա բացառված է, չի լինելու այդպիսի բան, սխալվեց: Դուք գիտե՞ք էս մարդիկ ինչքան գործ ունեն վարույթում, ինչի՞ եք երեք հոգու բերել նստացրել, որից երկուսը առհասարակ գործի նյութերին ծանոթ չեն, բայց դուք բերել, նստացրել եք, ուզում եք ասել, որ սա դատական պրոցես է ու ուզում եք այսպես առաջ գնալ: Սա անթույլատրելի է, արդեն մի քանի անգամ պարզվում է, որ առաջ գնալու ձեր ցանկությունը պրոցեսը միայն ետ է շպրտում»,- ասաց Վարոսյանը:
Չնայած դատավորի հորդորներին, պաշտպաններ Երվանդ Վարոսյանը, Հարություն Բաղդասարյանը, Հայարփի Սարգսյանը, Դավիթ Գյուրջյանը, Մուշեղ Շուշանյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը եւ Արայիկ Պապիկյանը իրենց հայտարարություններն անելուց հետո լքեցին նիստերի դահլիճը: Նրանց հեռանալուց հետո, սակայն, դատարանը շարունակեց հետազոտել գործում առկա ապացույցները: Նիստը բոյկոտեցին նաեւ դահլիճում ներկա գտնվող «Սասնա ծռեր» խմբի համակիրները:
Այսօրվա նիստում մի քանի ժամ դատական նիստերի դահլիճում էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի (նա հայրենին լավ չի տիրապետում) համար դատական դեպարտամենտի կողմից հրավիրված թարգմանիչը: Պարզ չէր, թե այս ժամերի ընթացքում պետության կողմից հրավիրված թարգմանիչը ո՞ւմ համար էր թարգմանություն իրականացնում եւ ինչո՞ւ էր շարունակում գտնվել նիստերի դահլիճում այն դեպքում, երբ Թամրազյանը նիստերի դահլիճում չէր: Այսպիսով՝ այսօրվա նիստն անցավ երեք հանրային պաշտպանների, մեկ դատավորի եւ երկու մեղադրող դատախազների մասնակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT