Երևան
12 °C
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ վերջերս արած հայտարարություններին այն մասին, թե իրեն չեն ներառում բարեկամական խմբերի այցերում, որտեղ կարող էր խոսել գերիների հարցի մասին:
«Քիչ առաջ խոսնակս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը նեղսրտում, որ իշխանության հետ աշխատել չի լինում, որ մանր բաներ են անում իր հանդեպ, ուզում էր բարեկամական խմբերում ներառվել, բայց իրան չներառեցին, նույնիսկ ուզում էր գնալ Ժնև և ելույթ ունենալ գերիների հետ կապված: Մի խոսքով, մարդիկ ուզում են աշխատել, չեն թողնում;
Զավեշտալի է, որ պատգամավոր Քոչարյանը մտածում է, որ ՀՀ ԱԺ խորհուրդը ռեստորանի պես մի բան է, ուր կարելի է երբ հարմար է՝ ուղարկել Սեյրան Օհանյանին, նա գա, պատվիրի, որ ուզում ենք, որ Լևոնը լինի՝
Հայաստան-Իրան բարեկամական խմբում,
Հայաստան- ԱՄՆ բարեկամական խմբում,
Հայաստան-Ուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովում,
և ԱԺ խորհուրդը պետք է պատվերը կատարի:
Ի դեպ, առաջին նիստին, որտեղ այդ հարցն էր քննարկում, նույնիսկ Օհանյանը չէր եկել, երկրորդ նիստին հարց է հնչում, կարող եք հիմնավորել, թե ինչո՞ւ պետք է օրինակ՝ պատգամավոր Քոչարյանը լինի իրար հետ հակամարտող երեք երկրների բարեկամական խմբերում միևնույն ժամանակ, ինչը սովորաբար չի արվում հասկանալի պատճառներով, ո՞րն է դրա հիմնավորումը և միակ պատասխանը, որը «Հայաստան»դաշինքի խմբակցության ղեկավար, գեներալ Ս.Օհանյանը մեզ ասաց, այդ պահին չհամոզեց:
Հիմնավորումն էր.
-Դե ինքը անգլերեն լավ ա խոսում:)))
Ինչ վերաբերում է Ժնև գնալուն և միջխորհրդարանական համաժողովի ժամանակ գերիների մասին խոսելուն, պարզվում է, որ պարոն Քոչարյանին հարմար չէր գալ նախատեսված 4 օրվա համաժողովին, իրան հարմար է գերիների մասին խոսել առաջին երկու օրերի ընթացքում, հետո այլ տեղ ուներ գնալու: Գերիների համար խոսելու կոնկրետ օրեր ունի պարոն Քոչարյանը, հետո գործեր կան:
Դա տենց չի աշխատում, կա՛մ գալիս ես աշխատելու, կա՛մ չես գալիս:
Եթե նախկինում ձեզ տենցա հարմար եղել, էլ տենց չի ու տենց չի լինելու:
Ոչ հանձնաժողովների հասանելիք պաշտոններն են վերցնում, որ իրար մեջ կիսելու խնդիր չլինի, ոչ ԱԺ փոխխոսնակի պաշտոնն են վերցնում, որ հանկարծ Իշխան Սաղաթելյանին չնեղացնեն, նիստերին կիսատ-պռատ են գալիս, մի մասն էլ գալիս դռան մոտից կնոպկեն սեղմում ու դահլիճից դուրս վազում, որ աշխատավարձի խնդիր չլինի կամ մանդատից զրկելու հարց չլինի և այլն:
Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես, ասես՝ դե ես սա, սա ու սա եմ ուզում, իսկ սա չեմ ուզում:
Հ.Գ. Ի դեպ, ձեզ, պարոն Քոչարյան, երևի չէին տեղեկացրել, ո՛չ ԱՄՆ, ո՛չ Իրան, ո՛չ ՌԴ խմբերի մեջ պրոֆեսոր Չարչյանը ներառված չի եղել, որ «ավտոմատ» պետք է իրեն մատուցվեր»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը
Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները
2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ
Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար
Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի
Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր
Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT