Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

24/11/2024 schedule17:10

Աշխարհը գերլարված հետևում է ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումներին և կատարվող գործողություններին:

Փորձագետները վերլուծում են, սակայն դժվարանում են ասել, թե ինչ կլինի «Орешник» բալիստիկ հրթիռով Ուկրաինային հարվածելուց հետո: Արդյոք սա երրորդ համաշխարհային պատերազմի մասի՞ն է ազդարարում՝ հաշվի առնելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ռուսաստանն այսուհետ իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ, այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ:

«Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ տվյալ հարցը բարձրաձայնելիս պետք է վերհիշել, թե ինչ զգուշացում է տվել Միացյալ Նահանգները ՌԴ ղեկավարին․ միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ «Հետևաբար, այն, ինչ հիմա անում է Ռուսաստանը, պարզապես հնարավոր բանակցություններից առաջ իր բանակցային դիրքերի ամրապնդումն է՝ հաշվի առնելով, որ հունվարի 20-ից հետո Թրամփը գործարք է պարտադրելու երկու կողմերին։ ՌԴ-ն առաջինն է խախտել կարմի գծերը, ուստի առաջինն է նաև միջազգայանացրել կոնֆլիկտը, երբ հյուսիսկորեացիներին հրավիրեց հանդիպման Կուրսկում»։

Բլեյանը չի կարևորում Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները: Ըստ նրա՝ այս ելույթը նման չէր 2022 թվականի փետրվարի 24-ին արված հայտարարությանը, երբ Պուտինը սկսեց ռուս-ուկրաինական հակամարտությունը:

«Եթե երկրիդ վրա հարձակում են գործում, դու պետք է հռչակես պատերազմական վիճակ, ամբողջական մոբիլիզացիայի մասին խոսես, սակայն ՌԴ-ն չի գնում դրան։ Գիտենք, որ տեղի են ունեցել միայն մասնակի մոբիլիզացիաներ, որովհետև ռուսները, որոնք հիմա ոգևորված են ագրեսիայից, ոգևորված կլինեն մինչ այն պահը, երբ հարցը իրենց չվերաբերի, բայց խոշոր քաղաքներում, օրինակ՝ Մոսկվայի, Ստ․ Պետերբուրգի մեծ բնակչությունը չի գնա պատերազմի։ Դա հասկանում է նաև Պուտինը։ Այն մարդկային քանակն էլ, որ ունի հիմա ՌԴ-ն, լուրջ գործողությունների համար չեն։ Ես նաև դժվար եմ պատկերացնում, թե ինչպես է ռուսական կողմը, ենթադրենք, Այլասկայից հարված հասցնում ԱՄՆ-ի ուղղությամբ, դա անիրատեսական է: Իսկ այն զենքը, որից հարվածներ է հասցրել Ուկրաինան, անգլիական ու ամերիկյան են։ Պուտինը արկածախնդրության չի գնա»,- նկատում է նա:

Դա, ըստ Բլեյանի, հասկանում է նաև Արևմուտքը, որն էլ Ուկրաինային հնարավորություն տվեց Storm Shadow համակարգերով հարվածներ հասցրել Կուրսկի և Բրյանսկի շրջանների թիրախներին։ Այսինքն՝ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան «մկանային խաղ» խաղալ, ընդգծում է զրուցակիցն ու հավելում, որ եթե անգամ Պուտինը փորձ է անում ցույց տալ, թե տիրապետում է առկա իրավիճակին, հակամարտության ողջ պատկերացումն ունեն միայն եվրոպական երկրները։

«Առջևում ուկրաինական կողմից նորից կտեսնենք նոր զենքերի կիրառում։ Հնարավոր է լուրջ փոփոխություններ լինեն։ Չեմ բացառում, որ Ֆրանսիան մի պահ որոշում կայացնի ֆրանսիական զորքերն Ուկրաինա ուղարկելու։ Անկախ ԱՄՆ հետագա դիրքորոշումից, այսինքն՝ Թրամփի գործողություններից, երբ նա ստանձնի նախագահի պաշտոնը, Եվրոպան հասկանում է, որ այս հակամարտությունը միայն Ուկրաինայինը չէ։ Սա ամբողջ Արևմուտքի պաշտպանության մասին է։ Եթե, օրինակ, Պուտինն ու Զելենսկին կանգնեցնեն պատերազմը, Ռուսաստանը, միևնույն է, հետագայում էլ վերազինվելու է ու տեղորոշելու նոր թիրախներ կայսերական ամբիցիաների համար»,- կարծիք է հայտնում զրուցակիցը:

Այժմյան իրավիճակում «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղարը ելքեր չի տեսնում հնարավորության բացակայության մասին։ Երբ Պուտինն ասում է, թե իրագործելու է այն, ինչ նախագծել է, իսկ Ուկրաինայի նախագահը հայտարարում է, որ չեն կանգնելու, եթե անգամ զենքի մատակարարում չունենան, կանխատեսումներ անել հնարավոր չէ։

Վերջինս միաժամանակ ընդգծում է՝ ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային անհամեմատելի է․ Բայդենը մինչ իր իշխանության ավարտը փորձում է արագացնել այն խոստումների, զենքերի մատակարարումն ու իրականացնումը, որոնք նախկինում տվել է Զելենսկիին։ 

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9930 դիտում

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով

ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր

ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան

Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել

Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով

Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը

ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը

Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան

Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ

Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան

ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել

ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան

Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ

Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը

Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ

Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները

Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը

Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը

Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել

Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին