Երևան
12 °C
2024 թվականը Գյումրու Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը գունեղ ու մեծ ոգևորությամբ էր սկսել: Կարմիր գորգով և կարմիր փուչիկներով «Գնդիկ բոքոնիկ»-ը հեքիաթի հիմքով ստեղծված ներկայացմամբ տրվել էր 89-րդ թատերաշրջանի մեկնարկը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանն ասում է՝ այս ներկայացումը հաջող սկիզբ ապահովեց ողջ տարվա համար:
««Գնդիկ բոքոնիկ»-ը ֆորմատային առումով շատ այլ ձևով ներկայացրինք՝ հարթակային և ձողիկավոր տիկնիկներով: Հարթակային տիկնիկներ մեզ մոտ ժամանակին օգտագործվել էին, բայց Անի Մարգարյանի բեմադրությունով նոր թափ ստացավ թատրոնը ժանրային առումով: «Գնդիկ բոքոնիկ»-ը լավ արձագանքներ բերեց թատրոնին»,- նկատում է տնօրենը:
Այնուհետև երեխաներին զարմացնելու եկավ Ռեդյարդ Քիփլինգի «Ռիկի Տիկի Տավի»-ն: Տիկինիկային բեմը վերածվեց իրական ջունգլիների:
««Ռիկի Տիկի Տավի»-ն վստահել էի մեր դերասան Ժորա Պետոյանին: Սա տիկնիկային ներկայցում չէ, ավելի շատ պատանի հանդիսատեսին էինք կարծում, որ հասցեագրված է, բայց փորձը ցույց է տալիս, որ տիկնիկայինում բեմադրված ներկայացումները տարիքային սահմանափակում չունեն: Այս ներկայացումը, ինչպես և մյուսները, 0-ից 100 տարեկանների համար են»,- ասում է Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով՝ այս ներկայացումը մեծ արձագանք է ունեցել: Իր բարդությամբ, նաև լուսային ձևավորմամբ նոր ասելիք ուներ տիկնիկայինում:
««Ռիկի Տիկի Տավի» ներկայացումը ներկայացրել ենք 2025-ի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը: Տեսնենք՝ արդյունքները ինչպիսին են լինելու»,- ասում է տիկնիկայինի տնօրենը:
2024-ին Գյումրու տիկնիկայինի հաջողությունների շարքը շարունակել է հրավիրված ռեժիսոր ունենալու՝ տնօրենի մտադրության իրականացումը: Այստեղ հետաքրքիր ներկայացում է բեմադրել ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ռեժիսոր Լոենիդ Հարությունյանը:
«Նա Արցախի թատրոններից մեկի գեղարվեստական ղեկավարն է եղել, նաև անծանոթ անձ չէր մեր թատրոնի համար: Պարոն Հարությունյանը նախկինում մի քանի հաջողված ներկայացում է ունեցել մեր թատրոնում: Ես իրեն առաջարկեցի ևս մեկ ներկայացում բեմադրել, նա էլ ոգևորությամբ ընդունեց հրավերը, և որոշեցինք, որ պետք է մի հրաշապատում բեմադրվի: Առաջարկեցի Կարլո Գոցիի «Սիրո 3 նարինջ» հեքիաթը, և նա այն բեմադրեց մեկ այլ շնչով: Ե՛վ իր մոտեցումն էր հետաքրքիր մեր թատրոնի ստեղծագործական կազմին, և՛ գաղափարային նորարարությունն էր հետաքրքիր: Կարծում եմ՝ իրապես հրաշապատում է ստացվել»,- ընդգծում է Մանուկյանը:
Լոենիդ Հարությունյանը ներկայացման գաղափարից է խոսում, ասում է՝ մեկ անգամ ևս ընդգծել են սիրո, ճշմարտության և ազնվության, ձգտումների և ազնիվ ճանապարհով հաջողության հասնելու ոսկե կանոնները. երեխաներն ամեն ինչ հասկանում են, ուստի պետք է այս ամենը փոքր հասակից նրանց ուղեկիցները լինեն:
Այս ներկայացումն ամանորյա խաղացանկում է, դահլիճը ոգևորությամբ է արձագանքում: Մանուկյանը նշում է՝ սա գրեթե չբեմադրված գործ է: Դատելով հանդիսականի վերաբերմունքից՝ վստահ է՝ դեռ երկար է մնալու տիկնիկայինի խաղացանկում:
Այս հաջողությունների կողքին 2024-ին Գյումրու տիկնիկայինը ծանր կորուստներ է ունեցել: Կյանքից նոյեմբերին հեռացել է թատրոնի հենասյուներից մեկը՝ տաղանդավոր արտիստ Արշալույս Պետրոսյանը։
Ընդամենը մեկ ամիս անց՝ դեկտեմբերին, Գյումրու տիկնիկայինը հրաժեշտ է տվել Ալիխանյան թատրոնի նվիրյալ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Մելինե Սիմոնյանին:
«Սիմոնյանի ավանդը մեծ է ու անգնահատելի հայ թատրոնի զարգացման գործում։ Կերտած կերպարներն ու դերերը՝ անփոխարինելի»,- շեշտում է Արմենուհի Մանուկյանը։
Այս կորուստները մեծ պարտականություն են դրել թատրոնի ուսերին՝ արժանի լինել և պատվով շարունակել արտիստների գործը:
«Նրանց հիշատակը թատրոնը միշտ վառ է պահելու, նրանք անփոխարինելի արտիստներ էին: Փորձում ենք դերասաններ հրավիրել, որ հասկանանք՝ ով է ավելի համապատասխան տիկնիկային արվեստին, կարևորը, որ նրանց մեջ լինի սերը: Թեև ընթացքում ավելի շատ կհաստատվի այդ սիրո գաղափարը, որովհետև, երբ ծանոթ չես այս արվեստին, որոշակի թերարժեքորեն ես մոտենում, բայց երբ որ մտնում ու ծանոթանում ես թատրոնին, սկսում ես սիրել այս արվեստը, կապվել ու դուրս չգալ թատրոնից»,- ընդգծում է տնօրենը:
2024-ին տիկնիկայինը սեղանի շուրջ կիսատ է թողնում Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողովը»: Բեմադրությունը վստահվել է դերասան Լևոն Կաժոյանին, որը փորձելու է 2025-ին հետաքրքիր ձևաչափով ներկայացնել այն:
2025-ին նաև Գյումրու տիկնիկայինի ամենամեծ նպատակը ևս կարող է իրականություն դառնալ: Տարբեր քննարկումներ կան, և տիկնիկայինը վստահ ու պատրաստ սպասում է արտերկրի հյուրախաղերին, որպեսզի երկրից դուրս ներկայանալու և այս արվեստը ներկայացնելու հնարավորություն ունենա: Տնօրենը լիահույս է՝ գործը գալիք տարում գլուխ է գալու:
Որպես ձեռքբերում՝ Մանուկյանը ընդգծում է նաև հանդիսատեսի թվի շեշտակի աճը. «2023-ին ունեցել ենք 1252-ի մոտ հանդիսատես, այս տարի, դեռ դեկտեմբերը չի ավարտվել, իսկ այս ամսին ավելի մեծ է հաճախելիությունը, հիմա մեր հանդիսատեսի թիվը 3600 և ավել է: Այս թվերը խոսում են այն մասին, որ թատրոնը պահանջված է, սպասված, եթե խաղացանկը լիքն է, բազմաժանր, հանդիսականի թիվն էլ մեծ կլինի: Սա նաև աբոնեմենտային համակարգի արդյունքն է, որի շնորհիվ շատ երեխաներ կարող են այցելել տիկնիկային թատրոն»:
Մանուկյանն ասում է՝ 2025-ին ավելի բուռն տարի են ունենալու, շատ ծրագրեր արդեն հստակ են, նաև խաղացանկն է առավել հետաքրքիր դառնալու: Անելու են ամեն ինչ, որպեսզի կարողանան այս ավտոմատացված կյանքում երեխաներին պահել դահլիճում և տիկնիկների օգնությամբ շատ կարևոր գաղափարներ սերմանել ու տեղ հասցնել, դառնալ երեխայի ընկերն ու բարեկամը, ասելիքով հասնել հոգուն ու մտքին. քանի դեռ այս հարցում հաջողում են, ճիշտ ճանապարհին են:
«Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ». սա Գյումրու տիկնիկայինի անխախտ սկզբունքն ու ուղենիշ կարգախոսն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյս օրերին Արարատյան դաշտում և Երևանում դիտվել են ամենասաստիկ սառնամանիքները․ Սուրենյանը գրառում է արել
Գնացինք աշխատանքի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի և երկու մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է․ ՀՀ վարչապետ
Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT