Երևան
12 °C
Տրանսպորտի ոլորտում նոր շարժակազմ ենք ձեռք բերել այս տարի ևս. գնել ենք 15 նոր տրոլեյբուսներ: 171 նոր ավտոբուսներ ենք գնել. բոլոր մասնավոր ավտոբուսները դուրս են գալիս գծերից հունվարի 1-ից և փոխարինվում են 171 նոր ձեռք բերված ավտոբուսներով:
Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետն անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է հաջողվել գծատերերին համոզել, որ գծերն այլևս չեն կարող սպասարկվել իրենց կողմից․
«Ես կարծում եմ, որ շատ համոզելու բան չունենք, որովհետև Երևանի քաղաքապետարանը ունի բոլոր լիազորություններն այդ ոլորտում որոշումներ կայացնելու: Երևանի քաղաքապետարանը, ըստ իր գնումների ծրագրի, նախօրոք տեղեկացնելով բոլորին, որոշում է կայացրել, որ այդ գծերն այլևս չեն կարող սպասարկվել մասնավոր գործընկերների կողմից՝ հաշվի առնելով շարժակազմի մաշվածությունը և նաև այն գնումները, որ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է»:
Ինչ վերաբերում է մասնավոր գծերի վարորդների աշխատանքը կորցնելու խնդրին, ապա Ավինյանը նշեց, որ բոլոր վարորդները, որոնք ունեն D կարգ և երկու տարվա փորձ և կանցնեն, այսպես ասած, քննությունը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կամ «էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ում, որտեղ էլ տրոլեյբուսի վարորդների կարիք կա, կարող են հավակնել այդ աշխատատեղերին, և այս պահին կան բաց մրցույթներ աշխատակիցներ հավաքագրելու նպատակով:
Անդրադառնալով այն մտահոգություններին, որ վարորդները շահագրգռված չեն ուղետոմսի վճար ստանալու հարցում, քաղաքապետը նշեց հետևյալը.
«Մենք ինքներս գիտակցում ենք, որ յուրաքանչյուր նմանատիպ տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում, և առհասարակ այն դժվարությունները, որ ունենք այս ընթացքում, երևանցիները մեզ հետ հաղթահարում են: Ուզում եմ ասել, որ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և խնդիրները, որ դեռևս համակարգում առկա են, վերացված լինեն: Ինչ-որ մի փուլում, որ վստահ լինենք, որ համակարգերը իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերը իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք մենք հայտարարել ենք, բոլորը նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ և ավտոբուսներում, օրինակի համար, առանց տոմս երթևեկող և արտոնյալ, բայց իրենց չպատկանող տոմսով երթևեկող անձանց տուգանելու են, բայց կարծում եմ՝ մենք հնարավարինս դեռևս այդ փուլին գալու ենք: Մենք տեսնում ենք, որ դեռ ունենք աշխատելու տեղ: Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք փետրվարի 1-ից հնարավոր կլինի՞ ապահովել տրանսպորտի շահույթով աշխատանքը, Տիգրան Ավինյանը նշեց. «Այս տարի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունեցել է սեփական եկամուտներ մոտ 8 մլրդ դրամի չափով: Երևանի քաղաքապետարանը արդեն իսկ սուբսիդավորել է ևս 8.5 մլրդ դրամի չափով ու ևս մեկ միլիարդ դեռևս պետք է սուբսդավորի. սա միայն այս տարի: Հաջորդ տարի մոտավորապես այս 8 մլրդ դրամը կանխատեսվում է, որ դառնալու է 13 մլրդ դրամ, այսինքն՝ սեփական եկամուտները որոշ չափով՝ մոտ 5 մլրդ դրամով, աճելու են, բայց, այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը: Այս տարվա տվյալներով, երբ 171 նոր ավտոբուսները չեն մտել գիծ, մեր ծախսը գումարային կազմել է 17.5 մլրդ դրամ: Հաջորդ տարի մեր ծախսը մոտավորապես պլանավորված է 21, 22 միլիարդի շրջանակներում: Սա ընդհանուր տրանսպորտի մասին է»։
Համոզիչ է թվում, որ էթիկան անվտանգության էական բաղադրիչ է․ ՀՀ վարչապետ
Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին
Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան
Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին
Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար
Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին
Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ
Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում
Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում
Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան
Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով
ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր
ՄԻՊ-ն ու Շիրակի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը
Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին․ Սաֆարյան
Տիգրան Ավինյանը մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նոր ժամկետ է հայտնել
Ռուսաստանն ակնկալում է վերականգնել տնտեսական գործակցությունը Սիրիայի նոր իշխանության հետ. Լավրով
Ինչ քայլեր են ձեռնարկվում Երևանի խցանումների կարգավորման համար․ մանրամասնում է քաղաքապետը
ՀՀ նախագահությամբ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր․ վարչապետը՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Թատրոն, որտեղ միշտ սպասում են քեզ. ձեռքբերումներ և կորուստներ. ինչպես է ամփոփում 2024-ը Գյումրու տիկնիկայինը
Երևանի քաղաքապետարանը պետք է շարունակի սուբսիդավորել ընդհանուր տրանսպորտը. Ավինյան
Իրանին շնորհվել է Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ
Աղբահանության վճարի հետ կապված մեթոդն է փոխվել, ոչ թե վճարի չափը. Տիգրան Ավինյան
ՊՆ թիկունքային ապահովման վարչության նոր պետ է նշանակվել
ՀՀ պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցեն հեռավար կամ չեն մասնակցի․ վարչապետ
Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայտարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիան
Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին
ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցեցի հեռավար ձևաչափով. վարչապետ
Նախարարը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը
Ադրբեջանական խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ռուսաստանի օդանավակայաններում․ նոր մանրամասներ
Նախարարը հանդիպել է տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչների հետ․ քննարկվել են ոլորտի խնդիրները
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը
Ի՞նչ աշխատանքներ են 2024-ին իրականացվել Էրեբունի վարչական շրջանում․ ներկայացրել է Հակոբ Բալայանը
Երևանում և մարզերում երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացվել
Ֆրանսիան Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում․ մանրամասնում են ՊԵԿ-ից
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT