Մենք այս ֆարսին չենք մասնակցի. թեժ իրավիճակ. «Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին դահլիճը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ լարված մթնոլորտում շարունակվում  է «Սասնա ծռեր» խմբի 11 անամների գործով դատական նիստը:

Թեժ իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ մեղադրող դատախազները սկսեցին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մասնավորապես Արամ Մանուկյանի եւ Հովհաննես Հարությունյանի մասերի հրապարակումից հետո թեժ իրավիճակ առաջացավ դատարանի դահլիճում: Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը ոտքի կանգնեց, եւ փորձեց լքել նիստերի դահլիճը: Նա հայտարարեց, որ ընթերցվողը իրենց հետ կապ չունի, ինքը չի կարող մնալ: Նախագահողը անընդհատ կրկնում էր. «մնացեք, վա՞տ եք զգում Մարտիրոսյան Հակոբյան»: Դեդը հայտարարեց. «թող վատ զգան իրանք, չեմ կարա մնա էդ կլյաուզնիկ բաներին: Սանկցիա կիրառեք: Իմ մոտ տենց ա, որոշել եմ, չեմ ուզում մասնակից ըլնեմ բաշիբոզուկներին, ենիչներիներին, ուր ա ստեղ դատարան, դուք ընդամենը կամակատարներ եք»: Նախագահողը Դեդին հեռացրեց մինչեւ նիստի ավարտը, սպս ոտքի կանգնեցին Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը: Նրանք հայտարարեցին, որ ներվայանանում են, չեն կարող մնալ: Նախագահողը Արամ Մանուկյանին ասաց, եթե վատ եք զգում գնացեք,թույլատրում  գնալ,  իսկ Արամ Հակոբյանին չթույլատրեց՝ նրան անընդհատ դիմելով Տիկուշի Հակոբյան: դահլիճում մթնոլորտը շատ թեժացավ եւ ելքը եղավ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ընդմիջում հայտարարելը: Ընդմիջումից հետո Վարդան Գերավետյանը խնդրեց «Սասնա ծռերին» ոտքի կանգնել, ապա հայտարարեց. «Այստեղ կա միայն մեկ դատավոր, դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Մենք բոլորս լսել ենք էս վերջերս ձեր նախագահի, ձեր  գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական 7 շրջաններ զիջել Ադրբեջանին: Նման պայմաններում, երբ որ հիմա մենք տեսնում ենք, որ Առաջին ալիքով ցույց են տալիս Մոնթե Մելքոնյանին, դա խեղկատակություն է, ոնց որ ձեռ առնեն, 7 շրջանը, ոչ թե արդբեջանական,  այլ՝ հայկական է,  ոչ թե գրավյալ են, այլ մեր արյունով, մեր պատմությամբ ողողված տարածքներն են: Ձեր եզրակացությունները դուք կկարդաք, ինքներդ ձեր համար, մենք չունենք լսելու այդ եզրակացությունը, որովհետեւ կատարվում է պետական դավաճանություն: Այս պահին Արցախի տարածքից 800....»,- Գերավետյանի հայտարարությունը ընդհատեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը՝ նշելով, որ սա վերաբերելի չէ գործին: Գերավետյանը շարունակեց. «Դուք պետք է դրդապատճառները տեսնեք, ոչինչ չեք տեսնում, այն մարդիկ ովքեր կատարում են պետական դավաճանություն ոչինչ չեք անում: Դուք պարտավոր եք նախ դատավոր-դատախազ լինելուց առաջ նախ  ՀՀ քացաքացի լինել եւ եթե ինչ-որ մեկը կատարում է պետական դավաճանություն, դուք պարտավոր եք նրան դատել: Մենք էս ֆարիս չենք մասնակցի.. եթե համաձայն եք արյունով ողոված 7 շրջանները հանձնել թուրքին մենք այստեղ անելիք չունենք»,- եզրափակեց նա:

Արամ Հակոբյանն էլ հավելեց, որ երկու եզրափակիչ մաս լսեցին՝ արտագրած բոլորի համար, «շեշտվում է պետությանը վնաս հասցնելու մասին, մենք համաձայն չենք, չենք ուզում մնալ ու լսել նույնը, ոչ մի բառ մեր պահանջների  մասին չկա, մեզ հանցագործի կերպարով են ներկայացնում հանրությանը, մենք լքում ենք դահլիճը»»,- ասաց նա:
Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ պաշտպաներին լիազորել են եզրափակիչ մաս որեպս բացառություն իրենց բացակայությամբ հրապարակել: Դատախազները առարկեցին միջնորդության դեմ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ միջնորդություններ ու հայտարարություններ անել, սա կրկին զայրացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին. «Հանգիստ, հանգիստ»,- դիմելով խմբի անդամներին ասաց դատավորը:

Դատարանն այնուամենայնիվ բավարարեց Ծռերի  միջնորդությունը, ինչից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին նիստերի դահլիճը: Նիստերի դահլիճը լքեցին նաեւ ծռերի հարազատները: Այժմ դահիճում էին միայն փաստաբանները, դատավորը, մեղադրողներն ու լրագրողները: Մեղադրողները շարունակում են հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3799 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը