Չէինք ուզում, որ այդպիսի բան լինի. Սասնա ծուռ Հակոբյանի մայրը՝ ՊՊԾ գունդը գրավելու մասին

2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի 31 անդամ գրավեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը: Խմբի մեջ էր նաեւ գյումրեցի, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արամ Հակոբյանը:

Armtimes.com-ը ոստիկանության պարեկապահակային պահպանության գնդի գրավման եւ  դեպքերից մեկ տարի անց տեղի ունեցող իրադարձությունների զարգացումների վերաբերյալ զրուցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի մոր`Ասյա Հակոբյանի հետ:

Վերջինիս հետ մեր զրույցը ներկայացնում եք ստորեւ.

- Տիկին Հակոբյան, ինչպե՞ս ընդունեցիք ՊՊԾ գնդի գրավման լուրը`մեկ տարի առաջ:

- Շատ վատ ընդունեցինք այդ լուրը, չէինք ուզում, որ այդպիսի բան լինի, մենք տեղյակ չէինք, որ Արամը գնացել է Երեւան այդ նպատակով: Ինքը հաճախ էր գնում: Այդ անգամ էլ ասաց`ես Երեւան եմ գնում: Գնաց ու երկու օր չեկավ: Ասել էր, որ 2-րդ օրը պետք է գա, դեպքից երկու օր առաջ էր գնացել:

- Այսօր լրանում է ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին: Մեկ տարի անց ի՞նչ փոփոխություն եք տեսնում:

- Ոչ մի բանի վերաբերյալ էլ փոփոխություն չեմ տեսնում: Կտեսնինք, թե ինչպես են տանջում ընդեղ իրենց, ինչ սանկցիաներ կուդան, ծեծ ու ջարդ կենեն: Շնորհակալ եմ, որ թույլ են տալիս տեսակցենք ու հեռախոսով խոսանք: Էդ ծեծ ու ջարդը շատ վատ է, ոչ մի երկրում չկա նման բան, բացի մեր երկրից:

- Արդար դատավարություն կլինի՞:

- Ի՞նչ դատավարություն, չկա էլ դատավարություն: Մեղադրյալին ու փաստաբանին դատարան չեն թողնում, ըդպես բան կա՞, որ փաստաբանը դատին չլինի: Արգելված է փաստաբանների մուտքը դատարան: Խանդոյանին երբեք չբերեցին դատարան`ծեծերից հետո:

- Սասնա ծռերի պաշտպանները բազմիցս բարձրաձայնեցին, որ խմբի անդամները ոստիկանների կողմից ծեծի են ենթարկվում…

-Բանտարկյալի էլ ծեծե՞ն: Կանդալները ձեռքին մարդուն ծեծում են: Ըդպես բան երբեք չի եղել, մենակ դահիճների օրոք` արաբական երկրներում ըսպես կծեծեին մարդկանց: Ստալինյան ռեժիմ է:

- Ի վերջո պետք է լինե՞ր այդ գնդի գրավումը, թե՞ ոչ:

- Վերջը մի ձեւ պետք է ժողովուրդը ըմբոստանար չէ, շատ անարդարություն կա երկրում: Ինչ էր արել Անդրիաս Ղուկասյանը, նա ոչ մի բան չէր հրահրել, ոստիկաններն են հրահրողները: Դե թող էն 20 հազար ժողովրդին էլ դատեն, որ հավաքվել էր: Ի՞նչ էր արել Արարատ Խանդոյանը, որ կանգնած տեղը բռնել էին մարդուն եւ դատեցին, ինչի՞ համար: Ժողովրդին վախեցնում են, որ ժողովուրդը ձայն չհանի:

- Հասարակական կարծիք կա, որ «Սասնա ծռերի»  գործողությունները սխալ էր, քանի որ նրանց  պատճառով ոստիկաններ մահացան, նրանց երեխաները որբացան…

- Դա դեռ պարզ չէ, թե ինչ է եղել: Փոխհրաձգության արդյունքում է մահացել, հեչ մարդ չգիտի, թե ով է խփել իրանց, կարող է հենց իրանք են իրանց ոստիկանին խփել: Իսկ էն երկու ոստիկանին ոստիկանության սնայպերներն են խփել:

Ասում են` «Սասնա ծռերը» պետականությանը դեմ էին, բայց ծռերը բոլորից շատ էին ուզում պետականությունը, նրանք իշխանությունների դեմ էին դուրս եկել : Պետականությունն օգտագործում են իրենց իշխանությունը պահելու համար: Իրանք էդ քայլին գնացին, որ լավ պետություն կերտեին: Ոչ թե էս պետությունը, որ ժողովուրդը սոված քաշ գուկա:  

Մանրամասները`տեսանյութում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8059 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը