Երևան
12 °C
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ լարված մթնոլորտում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը:
Լարված մթնոլորտ սկսվեց այն պահից հետո, երբ Արտուշ Գաբրիելյանը հերթական ընդմիջումից հետո սանկցիա կիրառեց սույն գործով պաշտպաններից երկուսի՝ Արայիկ Պապիկյանի եւ Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Նշենք, որ ընդմիջում հայտարարելիս դատավորը դատավարության կողմերին չէր տեղեկացրել, որ հեռանում է խորհրդակցական սենյակ եւ ինչ պատճառով:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընդմիջումից հետո վերադառնալով ասաց. «Փաստաբաններն անհարգալից վերաբերմունք են դրսեւորել դատարանի նկատմամբ եւ որոշվեց պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի պատասխանատվության ենթարկել»:
Մինչ նման որոշում կայացնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ արձանագրություն է կազմվել այն մասին, որ կարգադրիչը ձեռքի մետաղաորսիչ սարքով զննության է ենթարկել Արայիկ Պապիկյանին, որի ընթացքում սարքը մետաղական իրի առկայության մասին ազդանշան է տվել: Իր կողմից առաջարկ է հնչել ցույց տալ մետաղական իրը կամ ազատվել դրանից, սակայն վերջինս հրաժարվել է կատարել պահանջը: Ըստ նրա՝ նույն արձանագրության վրա առկա է նաեւ Արայիկ Պապիկյանի գրառումը, որի համաձայն՝ իրեն ապօրինի պահանջ է ներկայացվել՝ պայուսակից հանել ազդանշան արձակող բոլոր իրերը: Փաստաբանը նշել է, որ եթե դրանք արգելված են, ապա պետք է ներկայացվի դրանց ցանկը, ինչպես նաև իրավական ակտն արգելված լինելու մասին, այլապես պահանջը կամայական է, և խոչընդոտում է իր մասնագիտական աշխատանքը կատարելու հարցում:
Նմանատիպ արձանագրություն էր կազմվել այս անգամ Արեգ Կյուրեղյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, որի համաձայն՝ դատական կարգադրիչը ձեռքի մետաղաորսիչ սարքով զննության է ենթարկել փաստաբանին, որի ընթացքում սարքը մետաղական իրի առկայության մասին ազդանշան է տվել: Առաջարկ է հնչեցվել ցույց տալ մետաղական իրը կամ ազատվել դրանից: Սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Ըստ դատավորի՝ արձանագրության վերաբերյալ Մուշեղ Շուշանյանի կողմից գրառում էր կատարվել, որի համաձայն՝ իրեն պահանջ է ներկայացվել բացել պայուսակն ու հանել մետաղական առարկաները, սակայն ինքը հրաժարվել է կատարել այդ անօրինական պահանջը: Ըստ Շուշանյանի՝ պահանջն ապօրինի է, քանի որ նրա կողմից չի վկայակոչվել այն իրավական հիմքը, որի ուժով դատական կարգադրիչն իրավունք ունի փաստաբանին խուզարկության ենթարկել՝ նրա պայուսակի պարունակությունը դատարկելու միջոցով: Փաստաբանը նշել էր, որ չկա իրավական ակտ, որը սահմանում է արգելված իրերի ցանկը, որոնցով դատարան մուտք գործելն արգելված է, դատական կարգադրիչի պահանջը կամայական է, չունի իրավական հիմք, դրա հետևանքով խախտվում է իր պաշտպանյալների պաշտպանության իրավունքը: Փաստաբանը դատարանից պահանջել էր միջոցներ ձեռնարկել իր եւ իր պաշտպանյալների իրավունքների խախտումը վերացնելու, եւ իր մուտքը դատական նիստերի դահլիճ ապահովելու նպատակով:
Փաստաբան Հրանտ Գևորգյանը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը ոչ մի կերպ չի կարողանում հայտնվել նիստերի դահլիճում, քանի որ յուրաքանչյուր անգամ արգելք է դրվում նրա մուտք գործելու դեմ: Նա խնդրեց միջոցներ ձեռնարկել՝ փաստաբանի մուտքը դահլիճ ապահովելու համար: Դատավորը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, իսկ երբ նիստը վերսկսվեց, հրապարակեց որոշումները:
Դատավորի այս որոշման դեմ ընդդիմացան գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները: Մասնավորապես՝ Պավել Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանն ասաց, որ իրենք դատարանին խնդրել էին լուծել պաշտպանի՝ դատարանում գտնվելու եւ ոչ թե նրա նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը: Դատարանի գործողությունների դեմ առարկություն էր ցանկանում հայտնել նաեւ պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, ում դիմելիս դատավորն ասաց. «պարո՛ն Ինեսսա», ապա ուղղեց իրեն՝ «տիկի՛ն Ինեսսա Պետրոսյան, նստեք, խնդրում եմ: Դատավորի գործողությունների դեմ փորձում էր հայտարարություն անել նաեւ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, սակայն չէր կարողանում քանի որ վերջինիս բարձրախոսը չէր աշխատում: Հայրապետյանը բարձրախոսը թափահարելով հայտարարեց, թե ինչու են անջատել իր բարձրախոսը, ինչին ի պատասխան Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ թույլ չի տալիս հայտարարություն անել:
Փորձում էր հայտարարություն անել նաեւ Պավել Մանուկյանի մյուս պաշտպան Հարություն Բաղդասարյանը, ինչը Գաբրիելյանը թույլ չէր տալիս: Դատավորը մի քանի պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացրեց, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT