Խախտումներ են հայտնաբերվել «Ակադեմիկոս Գաբրիելյանի անվ․ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ում․ ՊՎԾ

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ և դրա շրջանակներում «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությամբ հայտնաբերվել են խախտումներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

ՊՎԾ-ն իրեն օրենքով վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակում՝ ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացրել է Հայաստանի Հանրապետության մասնակցությունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողություն, որի ընթացքում ուսումնասիրվել է 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ ներմուծված դեղերի և բժշկական նշանակության պարագաների պատվերների ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման գործընթացները:

Ուսումնասիրվել են նաև դեղամիջոցների ոչնչացման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել է դեպք, երբ ՊՈԱԿ-ի կողմից պահեստում գտնվող դեղամիջոցները շուրջ 3 ամիս չեն գույքագրվել և դրանց բաշխումը չի իրականացվել, որի արդյունքում 1 044 192 240 ՀՀ դրամ ինվոյսային արժեքով դեղամիջոցների պահպանման ժամկետները անցել են և համաձայն ներկայացված փաստաթղթերի՝ դրանք ոչնչացվել են:

ՊՈԱԿ-ի մեկ այլ պահեստում պահպանվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների մեծ մասը սահմանված կարգով գույքագրված և ՊՈԱԿ-ի հաշվեկշռում արտացոլված չեն եղել: Ավելին՝ պահեստում իրականացված տեղատեսության արդյունքում ուսումնասիրող խմբի կողմից հայտնաբերվել են՝ 71 095 080 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ դեղեր (որոնց պահպանման ժամկետները հիմնականում լրանում էին 2022 թվականին), որոնք ՊՈԱԿ-ի տիրապետման տակ են գտնվել դեռևս 2020-2021 թվականներից, սակայն սահմանված կարգով չեն հաշվառվել և հետագայում չեն բաշխվել, ինչի արդյունքում դարձել են ժամկետանց:

Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է նաև, որ ՊՈԱԿ-ի պահեստից որոշ ապրանքներ բացակայել են և դրանց ելքը հավաստող փաստաթղթեր առկա չեն եղել, մասնավորապես՝ պահեստից բացակայել են «Անալիզի նմուշային փայտիկներ բամբակյա ներդիրով 1»՝ 12000 հատ և «Նմուշային կոլբաներ»՝ 6000 հատ: Նշված ապրանքներն ըստ ՊՈԱԿ-ի կողմից կատարված վերագնահատման՝ արժեցել են՝ ընդհանուր 4 200 000 ՀՀ դրամ.

Ուսումնասիրության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Միաժամանակ, ուսումնասիրության ընթացքում իրականացվել է նաև ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների փաստացի կատարման, փաստաթղթերի և այլ կրիչների հանդիպակաց ուսումնասիրություն, որի ընթացքում տարբեր դրվագներով բացահայտվել է թվով 34 անվանում՝ ընդհանուր 201 495 ԱՄՆ դոլար արժեքով դեղերի անհետացման դեպքեր, որոնք Փորձագիտական կենտրոնի կողմից առանց իրավական հիմքի չեն վերադարձվել ՊՈԱԿ-ին և միաժամանակ չեն գտնվել Փորձագիտական կենտրոնում:

ՊՎԾ-ն հայտնում է, որ առերևույթ հանցագործության հանգամանքների վերաբերյալ ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19342 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը