Երևան
12 °C
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով արտագնա դատական նիստը:
Արդեն երեք ամիս է՝ դատարանը նախապատրաստական փուլից չի անցել դատաքննության, չնայած այն հանգամանքին, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց մի քանի պաշտպանների ներկայության դատական նիստ է անում:
Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը: Դատարանը նրա բացակայությունը համարեց հարգելի եւ որոշեց՝ պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չէ նիստը շարունակելու համար:
Սա հերթական անգամ առաջացրեց պաշտպանների դժգոհությունը: «Եթե պարտադիր չի պաշտպանի ներկայությունն այս փուլում, ապա մենք այստեղ ժամանակ ենք վատնում եւ կարող ենք հանգիստ գնալ, դուք պաշտպանների ներգրավում անեք: Հիմա ես շփոթվել եկել եմ, դուրս գամ սանկցիա ե՞ք կիրառելու»,- դատավորից հետաքրքրվեց ամբաստանյալ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ի պատասխան Արտուշ Գաբրիելյանն ասաց՝ այո, պաշտպանի հարցին՝ շփոթվելու համա՞ր, դատավորը դրական պատասխան տվեց:
Ինեսսա Պետրոսյանը շարունակեց իր դժգոհությունը. «Եթե պաշտպանները հարգելի պատճառով բացակայում են ինչպե՞ս եք նիստը շարունակում եւ պաշտպաններ ներգրավվում»: Դատավորը հակադարձեց. «Ձեր ուզածն էլ նա է, որ եթե մեկ պաշտպան չի ներկայանում, հետաձգենք, գնանք տուն... Բարի եղեք մտածեք ձեր պաշտպանյալների մասին: Ի վնաս ձեր պաշտպանյալների գործողություն եք անում»,- դիմելով փաստաբանին ասաց Գաբրիելյանը: Ինեսսա Պետրոսյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ ծանր մեղադրանքներ են առաջադրվել, եւ յուրաքանչյուրն ամբաստանյալ ունի պաշտպանի իրավունք, իսկ պաշտպանի բացակայությամբ նիստի շարունակությունը ոտնահարում է ամբաստանյալների իրավունքը: «Դուք բոլորով միասին պարտաճանաչ երեք ամիս դատական նիստը հետաձգում եք: Կարող եմ մի քանի պաշտպանների թվարկել, որոնք պարտաճանաչ ներկայացել են դատական նիստին: Հիմա այնպիսի տպավորություն եք թողնում, որ ոչ թե եկել եք Ձեր պաշտպանյալի իրավունքների հետ կապված գործողություններ իրականացնեք, այլ տեսնեք, որ եթե մի պաշտպան բացակայում է, ապա հետաձգեք նիստը, գնաք»,- ասաց դատավորը:
Այնուհետեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հիշեցումից հետո ամբաստանյալ Գեւորգ Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցից պահանջեց լքել նիստերի դահլիճը։ Դատավորը նշեց, թե նախորդ նիստին Իրիցյանը հրաժարվել է իր ծառայություններից, ուստի դատարանը որոշում է կայացրել փաստաբանին հեռացնել գործի վարույթից: Նինա Կարապետյանցն էլ ի պատասխան ասաց, որ դատարանի նման որոշում ինքը չի ստացել:
Գործով մասնակից մյուս պաշտպանները դատարանի այս պահանջը անօրինական համարեցին։
«Դուք այստեղ ինչ եք անում, լքեք նիստերի դահլիճը»,- դիմելով Նինա Կարապետյանցին ասաց դատավորը, ինչից հետո պաշտպանը հեռացվեց:
Արտուշ Գաբրիելյանը դժգոհությունն արտահայտող պաշտպաններին արգելեց այլեւս խոսել։
Դատավորի գործողությունների դեմ առարկող Ինեսսա Պետրոսյանի նկատմամբ էլ դատարանը սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Այս սանկցիան կիրառվեց այն բանից հետո, երբ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, թե պաշտպանները խանգարում են դատավարության կարգը՝ տեղից հայտարարությունն են անում:
Դատական նիստին ներկա չէ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբան Իննեսա Պետրոսյանն ասաց, որ Շուշանյանը առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է հիվանդանոցում. «էնքան դատարանի բակում կանգնեց, հիվանդացավ»,- ասաց Պետրոսյանը: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը պնդեց՝ Շուշանյանը երեք նիստ է՝ բացակայում է, եւ որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավել՝ Լիանա Գասպարյանին։
Վերջինս պնդեց՝ ինքն առանց Կյուրեղյանի համաձայնության չի կարող ներգրավվել գործում։ Կյուրեղյանին դահլիճ բերելու որոշում կայացվեց։ Ուղեկցող ոստիկանը դատավորին հայտնեց, որ Կյուրեղյանը չի ցանկանում բարձրանալ նիստերի դահլիճ. «Հենց հիմա բարձրացրեք վերեւ»,- դիմելով ուղեկցողին ասաց դատավորը: Ինչից հետո պաշտպան Արա Ղարագյոզյանը հայտարարեց. «Այսինքն՝ բռնություն եք գործադրելու»: Գաբրիելյանն բացասական պատասխան տվեց, ապա նիստը ընդմիջեց Սերգեյ Կյուրեղյանին նիստերի դահլիճ բարձրացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT