Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը վերջապես թեւակոխեց դատաքննության փուլ: Շուրջ 5 ամիս այս գործով չէր հաջողվում նախապատրաստական փուլն ավարտել՝ տարբեր պատճառներով:
Գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: Նիստը նախագահում է դատավոր Մեսրոպ Մակյանը:
Մինչ Մակյանի՝ դատաքննության փուլ սկսելու մասին հայտարարելը, «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով հետեւյալ հարցը. ըստ Ալումյանի՝ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է մարդկանց ապստամբելու իրավունքը, բայց ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ գլխում, որտեղ նշված են քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, ապստամբողների վերաբերյալ ոչինչ չկա, հետեւաբար Քր.օր.-ի եւ Սահմանադրության միջեւ կա անհամապատասխանություն: Ալումյանի միջնորդությանը միացան մյուս պաշտպանները եւս: Ինչպես նաեւ միջնորդության վերաբերյալ հայտարարություններ հնչեցրին «Սասնա ծռեր» խմբի անդամները: Մասնավորապես Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Իշխանությունը յուրացրած ազգադավ ռեժիմի կամակատար ենիչերիները՝ ոստիկանները, դատավորները, պետք է պատրաստ լինեն հայկական Նյուրնբերգին, պետք է ուշքի գաք ու հասկանաք՝ ինչ եք անում՝ մասնակցում եք ազգի քայքայմանն ու կեղեքմանը, մարդու որոշում կայացնելու իրավունքին անգամ Աստված չի միջամտում»: Գագիկ Եղիազարյանն էլ ասաց, որ Հայաստանն այսօր այնքան թշվառ վիճակում է, որ կարող է համեմատվել աֆրիկյան որոշ երկրների հետ: «Ով կփորձի դատապարտել ժողովրդի ապստամբության իրավունքը, նա կարժանանա Թալեաթի ճակատագրին: Այս անգամ ցեղասպանություն թույլ չենք տա: Այս անգամ հայ ժողովուրդը ցեղասպանության կես ճանապարհին կգնդակահարի Թալեաթին… ուշքի եկեք, թալեաթներ»,-շարունակեց Գագիկ Եղիազարյանը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հորդորեց ըստ էության հայտարարություններ անել, Եղիազարյանը հակադարձեց, որ ավելի քան ըստ էության է իր հայտարարությունը: Պավել Մանուկյանն էլ վստահեցրեց, որ ամբաստանյալներից ոչ ոք քրեական անցյալ չունի, ապա նշեց. «Եթե մինչև ստեղ դատավոր ու դատախազ խաղանք, մեր երկիրը կկորցնենք: Երկիրը կանգնեցրել են ցեղասպանության առաջ, բռնագաղթն արտագաղթ են անվանում, բա էլ ինչպե՞ս պաշտպանեինք մեր երեխաների իրավունքները, եթե ոչ ապստամբությամբ: Ամեն ինչ հանել եք վաճառքի՝ հոգեւորը, նյութականը, ընդերքը…կարծես Հայաստանը մարմնավաճառ լինի: Մեզ էլ ի՞նչ ելք էր մնում»: Պավել Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ դատարանը չի կարող անաչառ լինել, քանի որ ուղղորդվում է իշխանությունների կողմից:
Իրավիճակը լարվեց, երբ միջնորդության դեմ փորձեց առարկել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամները սկսեցին իրենց անհամաձայնությունը հայտնել՝ նրան ընդհատելով եւ վիրավորական արտահայտություններ հնչեցնել, ինչի համար դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիա կիրառեց: Պավել Մանուկյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Գագիկ Եղիազարյանը նախազգուշացում ստացան: «Դատարանին սանկցիա՝ հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար»,- ասաց Սմբատ Բարսեղյանը:
«Ձենդ կտրի՛»-դիմելով դատախազին, բղավեց Պավել Մանուկյանը, ինչից հետո ուղեկցող ոստիկանները փորձեցին հանդարտեցնել լարված իրավիճակը: Ապա Պավել Մանուկյանը բղավեց. «Ապրիլյան քառօրյայի դավաճանությունն ինչո՞ւ չեք բացահայտում, ես հեսա փաստեր եմ տալու»:
Դատավոր Մեսրոպ Մակյանը Հայկ Ալումյանի միջնորդության քննարկումը հետաձգեց, ապա դատաքննությունը համարեց սկսված եւ խոսքը փոխանցեց մեղադրող դատախազներին՝ մեղադրական եզրակացությունը հրապարակելու համար:
Մեղադրողների ձայնը, սակայն, հազիվ էր լսելի, եւ որպեսզի դահլիճում ներկա գտնվողները փորձեին ընկալել դատախազների խոսքերը, մոտ 4 բարձրախոս դրեցին նրանց դիմաց, սակայն՝ անօգուտ:
Առաջինը մեղադրողները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի մեղադրական եզրակացությունը: «Այն բանից հետո, երբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը եւ փոխադրելը կազմակերպելու համար 2016թ. հունիսի 22-ին կալանավորվել է Ժիրայր Սեֆիլյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի եւ մյուսների հետ որոշել են զավթել ու պահել ՊՊԾ գնդի շենքերը, շինությունները եւ ոստիկանական տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ վերցնել եւ պահել պատանդներ, որից հետո պատանդներին ազատելու պայմանով պետությանը հարկադրել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից ազատել Ժիրայր Սեֆիլանին եւ մի շարք այլ անձանց...Իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու համար Պավել Մանուկյանը կազմակերպված խմբի մյուս անդամների հետ, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեռք է բերել եւ պահել հրազեն հանդիսացող ընդհանուր 14 հատ, այդ թվում՝ «ԱԿ-74-Ս» տեսակի 5.45 տրամաչափի՝ 12 հատ, «ԱԿՄ» տեսակի 7,62 տրամաչափի՝ 2 հատ ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 840 հատ 5.4մմ տրամչափի եւ 552 հատ 7.62մմ տրամաչափի փամփուշտներով, հրազեն հանդիսացող «Ռեւոլվեր» տեսակի 5.66 տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող նռնակներ՝ «Ֆ-1» տեսակի 12 հատ, «ՌԴԳ-5» տեսակի 4 հատ, «ՌԳ-42» տեսակի 1 հատ, «Մ-75» տեսակի 1 հատ, ձեռքի նռնակների պայթեցման համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող պայթուցիցչներ»,- հրապարակեց մեղադրող դատախազը: Ըստ այդմ՝ ռազմամթերք հանդիսացող նռնակների, ինքնաձիգերի, պայթուցիցչների գործադրմամբ Պավել Մանուկյանը խմբի մյուս անդամների հետ պատանդ է վերցրել եւ պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: Այս ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղից վեր կացավ եւ դիմելով դատավորին՝ ասաց. «Էս բարբաջանքները չեմ ուզում լսել, ես գնում եմ, սանկցիա կիրառի»: Մեսրոպ Մակյանը «ընդառաջ» գնալով Խանդոյանին, նրան 3 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից: Դահլիճից հեռանալու ցանկություն հայտնեց նաեւՊավել Մանուկյանը «Գլուխս սկսեց ցավել, մենք դասից փախնում ենք»,- ասաց նա:
Մեղադրական եզրակացության ընթերցանության ընթացքում Պավել Մանուկյանը նստած էր շրջված:
Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը լրացավ Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառված սանկցիայի երեք ժամը, նա վերադարձվեց դահլիճ, սակայն մեղադրական եզրակացության ընթերցանությունը այդպես էլ ավարտին չհասավ: Այն կավարտվի հաջորդ նիստին: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT