Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Գեւորգյանը, լքել է Հայաստանը: Դատարանը նման պայմաններում որոշեց հրապարակել վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
Տուժողը նախաքննոթյան ընթացքում հարցաքննվել էր մի քանի անգամ եւ մանրամասն ցուցմունքներ տվել «Սասնա ծռեր» խմբի անդամների գործողությունների վերաբերյալ:
Իր ցուցմունքում Գեւորգյանը նշել է, որ աշխատել է ՊՊԾ գնդի 3-րդ վաշտում (կարմիրբերետավորների) 2016 թվականի հուլիսի 17-ին մեկ այլ ոստիկանի հետ ծառայություն է իրականացնելիս եղել Ալեք Մանուկյան փողոցում, երբ ռադիոկապով լսել են, որ ՊՊԾ գնդի վրա մի խումբ անձինք հարձակում են գործել, եւ օգնություն է անհրաժեշտ: Դրանից հետո, Գեւորգյանն իրեն պատկանող մեքենայով ինքն ու ոստիկան Սարգսյանը գնացել են ՊՊԾ գնդի տարածք:
«Հասնելով ՊՊԾ գնդի դարպասների մոտ՝ տեսա, որ մի մարդ կրակում է: Երբ նա սկսեց մեր ուղղությամբ կրակել, մենք մեքենան թողեցինք եւ վազեցինք հակառակ ուղղությամբ: Շրջանցելով ՊՊԾ գունդը՝ պատի վրայով մուտք գործեցի եւ վազեցի դեպի հերթապահ մաս, որպեսզի ստանամ անձնական հաշվեցուցակային զենքը»,- գրել է Գեւորգյանը: Այնտեղ, սակայն, ըստ ցուցմունքի՝ մի խումբ երիտասարդներ զենքերն ուղղել են դեպի իրեն եւ պահանջել, որ հանձնվի, ու ինքը տիպված է եղել կատարել նրանց պահանջը: Ըստ տուժողի ցուցմունքի՝ նույն ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ զենքի պահասենյակում գտնվող ոստիկաններին ստիպելիս են եղել բացել մնացած պահարանները:
Ոստիկանը նաեւ ասել է, որ գնդում բոլորը զինված են եղել, նրանց մոտ եղել է ավտոմատ՝ պահեստատուփերով, ատրճանակ, եղել են նաեւ նռնակներ: Նա նշել է, թե տեսել է՝ ինչպես են կապված ձեռքերով ներս բերում Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին: Տուժողը նաեւ հավելել է, որ Պավել Մանուկյանն ասել է, որ ազատեն նրանց ձեռքերը: «Երեկոյան մեզ ուղեկցեցին դեպի մեր գումարտակ: Այնտեղ փշալարով փակել էին: Բարձրացանք երկրորդ հարկ՝ մի սենյակ, որտեղ 20 րոպե մնալուց հետո մեզ տարան մեկ ուրիշ սենյակ: Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- այսպիսի ցուցմունք է տվել տուժող ոստիկանը:
Նրա խոսքով՝ առավոտյան, երբ իրենց տարել են լվացվելու, տեսել է, որ ամբողջ գնդի տարածքում մարդիկ են հերթապահում, իրենց ասել են, որ նրանց կանգնեցրել են, որպեսզի եթե իրավապահները փորձեն մուտք գործել գնդի տարածք, նրանց ոչնչացնեն:
Ըստ ցուցմունքի՝ երիտասարդների խումբն անընդհատ տարեցների հետ վիճաբանության մեջ է մտել: «Այդպես եղավ նաեւ իմ այնտեղից դուրս գալու ժամանակ: Ես Պավելին պատճառաբանեցի, իբր մի քանի օրից պիտի նշանվեմ, նա էլ խորհրդակցեց մյուսների հետ ու որոշեցին, որ պիտի ինձ բաց թողնեն, սակայն երիտասարդները դեմ էին, նույնիսկ երբ ես արդեն պետք է դուրս գայի, Պավելը խորհուրդ տվեց ինձ զրահաբաճկոն հագնել՝ պատճառաբանելով, որ երիտասարդներից մեկը կարող է ինձ ոչնչացնել»,- իր ցուցմունքում նշել է ոստիկանը:
Երկրորդ անգամ տված ցուցմունքում Դավիթ Գեւորգյանը գրել է, թե խաբել է Պավելին, երբ ասել է, որ պիտի նշանվի, ապա հավելել, է, որ Պավել Մանուկյանն է իրեն ուղեկցել ու պահել թիկունքը, որպեսզի երիտասարդներն իրեն չսպանեն:
«Զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանն ասել էր, որ եթե ինձ բաց թողնեն, սպանելու են ինձ»,- նշել է տուժողը: Խոսելով գնդապետ Արթուր Վանոյանի սպանության հանգամանքների մասին, տուժողն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ լսել է Արեգ Կյուրեղյանի եւ Սմբատ Բարսեղյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որից ենթադրել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը. ըստ ցուցմունքի՝ Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասել է՝ ինչո՞ւ ես սպանել, եւ վերջինս պատասխանում է, որ կրակել են, որից հետո է ինքը կրակել: Մյուս ցուցմունքում մանրամասնել է, որ Արեգ Կյուրեղյանը Սմբատի հետ զրույցում հիշեցրել է պայմանավորվածությունն այն մասին, որ մարդ չեն սպանելու, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ոտքից են կրակելու, բայց նաեւ նշել, որ Սմբատ Բարսեղյանն այդ խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, չի նշել, թե ինքն է սպանել Վանոյանին:
Ըստ նրա ցուցմունքի՝ ինքը նաեւ հետեւյալ խոսակցություններ է լսել. «Հենց Ժիրայր Սեֆիլյանը գա, իշխանափոխություն կանեն, երկիրը կվերցնեն իրենց ձեռքն ու կզբաղվեն Ղարաբաղի հարցով»:
Քննիչը տուժող ոստիկանին ցույց է տվել լուսանկարներ, որում նա ճանաչել է խմբի անդամներից Մխիթարին, Արամ եւ Պավել Մանուկյաններին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին: Ճանաչելով Մխիթարին, Գեւորգյանը ցուցմունքում նշել է. «Մխիթարն ասել է, որ եթե կռիվ սկսվի, մեզ գցելու են առաջ, ու իրենք առաջ գնան: Վերջինս լուսանկարներից մեկում ճանաչել է նաեւ խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին. «Արեգն ամենաագրեսիվն է եղել, անընդհատ կրկնել է, որ ավելի լավ ա մահանա, քան 15 տարի դատապարտվի...: Արեգը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է, ասում էր, որ եթե շտուրմ լինի, մեզ՝ բոլոր ոստիկաններիս, շարելու են առաջին շարքում, որպեսզի առաջինը մեզ վրա կրակեն»,- ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:
Ոստիկանը հայտնել է, որ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանը իրեն մարդկային է պահել, նույնը նաեւ Սեդրակ Նազարյանը:
Սույն գործով հաջորդ նիստը կշարունակվի ապրիլի 3-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT