«Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ասում եմ` չշարունակեք». դատավորը՝ փաստաբանին

13/07/2017 schedule11:47

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր  շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 18 անդամի գործով դատական նիստը: 18 անդամից այսօր դատարան էին բերվել միայն Թաթուլ Թամրազյանը, Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, եւ Հովհաննես Հարությունյանը. խմբի մյուս՝ 15 անդամի նկատմամբ նախորդ նիստերից մեկի ժամանակ դատավորը սանկցիա էր կիրառել եւ հեռացրել դատական նիստերի դահլիճից:

Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. դատարանի դահլիճում գտնվող նրա համակիրները Մանուկյանին դիմավորեցին ծափահարություններով եւ «շնորհավոր» վանկարկումներով:

Նիստը սկսվելուն պես խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դիմելով դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարեց, որ միջնորդություն ունի անելու: Դատավորը, սակայն ընդհատեց Սահակյանին եւ ասաց, որ միջնորդությունը կներկայացնի համապատասխան փուլում, քանի որ այժմ դատարանը պետք է անցնի ամբաստանյալների ինքնությունը ճշտելուն, նրանց իրավունքներին ու պարտականություններին ծանոթացնելուն: Սահակյանն ասաց. «Այ հենց այդ կապակցությամբ էլ միջնորդություն ունի անելու»: Սակայն նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը կրկին ընդհատեց նրան եւ փաստաբանին շփոթելով ամբաստանյալի հետ ասաց. «Ամբաստանյալ Լուսինե Սահակյան, ես ձեզ թույլ չեմ տալիս միջնորդություն եւ հայտարարություն անել, նստե՛ք»:

Սահակյանը պնդեց, որ միջնորդություն պետք է ներկայացնի, սակայն Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ Սահակյանի նկատմամբ կիրառում է դատական սանկցիա՝ նախազգուշացում, իսկ երբ փաստաբանը կրկին պնդեց միջնորդության մասին, Գաբրիելյանն արդեն փաստաբանի նկատմամբ խափանման միջոց ընտրեց. «Ես ձեր նկատմամբ խափանման միջոց կընտրեմ» շփոթելով սանկցիայի հետ ասաց դատավորը, ապա հեռացավ խորհրդակցական սենյակ Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիայի հարցը քննարկելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար:

Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ միջնորդություն էր պատրաստվում ներկայացնել դատարանին, Լուսինե Սահակյանն ասաց, որ միջնորդելու էր, որպեսզի դատարանը վերանայի իր որոշումը եւ բոլոր ամբաստանյալներին ներկայացնի նիստերի դահլիճ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6497 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը