Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:
Դատարանում այսօր հրապարակվեցին սույն գործի անջատված մասով մեղադրյալների նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:
ՊՊԾ գունդ մտած մեղադրյալները, ի տարբերություն «Սասնա ծռեր» խմբի անդամների, ցուցմունքներ են տվել եւ ուշագրավ դրվագներ պատմել:
Անջատված մասով մեղադրյալներ, Սպիտակի բնակիչներ Էդգար Սողոմոնյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Գեւորգ Մելքոնյանը այսօր դատարանում հրաժարվեցին ցուցմունքներ տալուց եւ հարցերին պատասխանելուց:
Նման պայմաններում դատարանը որոշեց հրապարակել Սողոմոնյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Էդգար Սողոմոնյանը ցուցմունք է տվել 2016 թվականի սեպտեմբերի 6-ին: Քննիչի հարցին ի պատասխան նա նշել է, որ պատանդ պահելու դրվագով առաջադրված մեղադրանքը չի ընդունում, իսկ զենք-զինամթերքի մեղադրանքի վեաբերյալ հայտնել է, որ ճիշտ է՝ զենք վերցրել է, սակայն դա արել է առանց հասկանալու:
Քննիչի հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է մասնակցել ՊՊԾ գնդի գրավմանը, Սողոմոնյանը պատասխանել է, որ 2016 թվականի հուլիսի 16-ին սպիտակցիներով, որոնց թվում եղել են Արմեն Լամբարյանը, Արմեն Բիլյանը, հավաքվել են Սպիտակում գտնվող զրուցարաններից մեկում, նշել են համաքաղաքացիներից մեկի ծնունդը, հաց են կերել, խմել, զրուցել ցույցերից. «Լամբարյանն ասաց, որ գնալու ենք Երեւան՝ ցույցի, Սեֆիլյանին ազատելու, ես մտածում էի, որ ժողովուրդը հավաքվելու է ցույց անի, Ժիրայր կամ Հայաստան ճվա, որ նրան ազատեն, քանի որ նա կալանավորված էր: Լամբարյանն ասում էր, որ Ժիրայրը հայրենասեր մարդ է, պետք է նրան ցույցերով ազատեն: Գիշերը ժամը 3-ի կողմերը արդեն բոլորը խմած էին, որոշեցին ճանապարհվել Երեւան, «ֆորդը» վարում էր Արմենը (Արմեն Բիլյանը)»,- պատմել է Սողոմոնյանը: Վերջինս իր ցուցմունքում նշել է, որ ավելի ուշ է հասկացել, որ ոստիկանության շենք են մտել: «Հանկարծ ուժեղ հարվածի ձայն լսեցի ու տեսա, որ մի «Կռազ» առաջամասով բախվել է փողոցի աջ կողմի պատին ու մտել ներս, այդ պահին Արմենը կանգնեցրեց «Ֆորդը» ու ասեց՝ իջեք, իջեք: Ես շփոթված էի, չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ավելի ուշ եմ հասկացել, որ ոստիկանության շենք ենք մտել»,- իր նախաքննական ցուցմունքում նշել է մեղադրյալը: Նա նաեւ պատմել է, որ հերթապահ մասի միջանցքում Արմեն Բիլյանը կրակոց է արձակել: Սողոմոնյանը նաեւ տեսել է միջանցքի երկու սենյակների հատվածների մոտ լիքը կազմվածքով մի տղամարդ, որը ձեռքը բռնած, կիսակռացած քայլերով դուրս է եկել: Սողոմոնյանը պատմել է, որ Արմեն Բիլյանը եւ մյուսները մի ոստիկանից պահանջել են բացել զինանոցի դուռը, ապա ինչ-որ առարկայով բացել են այն, մտել ներս, եւ այնտեղ եղած ավտոմատները լցրել են ինչ-որ պայուսակի մեջ եւ տեղափոխել վերեւի հարկ:
Ըստ էության, Սողոմոնյանն իր ցուցմունքի այս հատվածում ներկայացրել է սպանված ոստիկան, ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի ենթադրյալ հրազենային վնասվածք ստանալու դրվագը:
Քննիչի հարցին ի պատասխան՝ մեղադրյալը նշել է, որ հաջորդ օրն է իմացել, որ ՊՊԾ գնդում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը, թե ինչ հանգամանքներում եւ ում կողմից՝ չի իմացել: Նա նաեւ պատմել է, որ ծռերից Սմբատ Բարսեղյանի մոտ եղել է հրացան, որի վրա եղել է հեռադիտակ, ըստ ցուցմունքի՝ նա այդ զենքով միշտ գտնվել է երեք հարկանի շենքի 3-րդ հարկի տանիքում:
Էդգար Սողոմոնյանը նաեւ նշել է, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Վարդան Գերավետյանը ասել են, որ սպասելու են ժողովրդին, որ ժողովուրդը հավաքվի, ճեղքի ոստիկանների շղթան, միանա իրենց ու ժողովրդի հետ գնան իշխանափոխության:
Նրա ներկայացմամբ, իրավապահներին հանձնվելուց մի քանի ժամ առաջ երրորդ հարկում քննարկել են՝ հանձնվե՞ն, թե՞ ոչ, ու այդ քննարկման ընթացքում Վարուժանն ասել է, որ արյունահեղությունից խուսափելու համար պետք է հանձնվեն, իսկ Արեգը չի համաձայնվել եւ ասել է, որ կհանձնվեն միայն Ժիրայր Սեֆիլյանի պահանջով: Ապա Վարուժան Ավետիսյանը եւ Մխիթար Ավետիսյանը հայտնել են, որ հանձնվում են, ինչից հետո Սողոմոնյանը ուրախացել է: Ըստ ցուցմունքի՝ նա նաեւ նկատել է, թե ինչպես է Արթուր Սողոմոնյանը գումարները ճղել, իսկ մի մասն էլ կոշիկների մեջ է դրել: Նշենք, որ գնդի տարածքում գտնվող «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկին պատկանող բանկոմատից 14 մլն-ից ավելի դրամի հափշտակություն է եղել: Արթուր Սողոմոնյանը մեղադրվում է նաեւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն կատարելու համար:
Ապա Էդգար Սողոմոնյանը նկարագրել է՝ ինչպես են այրվել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ոստիկանական մեքենաները։ Քննիչի կողմից ներկայացված տեսագրությունները դիտելով՝ մեղադրյալն ասել է, որ ոստիկանական առաջին ավտոբուսատիպ մեքենան այրելու համար «Վիլիս»-ով մոտեցել են Արամ Մանուկյանը, որը վարել է մեքենան, առջեւում նստած է եղել Աշոտ Պետրոսյանը, իսկ հետեւում նստած է եղել Էդվարդ Գրիգորյանը: Ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, հենց նրանք են այդ ավտոբուսատիպ մեքենան հետեւի կողմից այրել ու հեռացել:
Երկրորդ ոստիկանական մարդատար մեքենան «Վիլիս»-ով քաշել եւ մոտեցրել են ավտոբուսատիպ մեքենայի կողմը: Այդ ժամանակ «Վիլիս»-ի աջ կողմից իջել է Գառնիկ Հովակիմյանը, վարորդը Արամ Մանուկյանն է եղել։
Մեքենաների կողքը կանգնած են եղել Էդվարդ Գրիգորյանը, Աշոտ Պետրոսյանը, որոնց մոտեցել է Մխիթար Ավետիսյանը: Հետո մի քանի հոգի, որոնց մեջ ճանաչել է Գառնիկին ու Էդվարդ Գրիգորյանին, ավտոբուսատիպ մեքենայի հետեւում կանգնած կարմիր «ջորին» հրելով՝ մոտեցրել եւ կանգնեցրել են երկու այրվող մեքենաների միջնամասում, որտեղ էլ «ջորին» այրվել է: Այդ ընթացքում նրանց մոտ են եղել նաեւ Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը: 4-րդ ոստիկանական մեքենան այրելու նախապատրաստական գործողություններին մասնակցել են Արամ Մանուկյանը, որն այդ մեքենայի ղեկին է նստած եղել, իսկ մեքենան գնդից հրելով՝ հանել են Սեդրակ Նազարյանը, Աշոտ Պետրոսյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:
Մեքենայի շուրջ հավաքված են եղել Մխիթարը, Արմեն Լամբարյանը, Էդվարդը, Պավլիկը, Վարուժանը եւ Հովոն՝ Հովհաննես Հարությունյանը: Վերջինը, ըստ Սողոմոնյանի ցուցմունքի, տարայով ինչ-որ բան է լցրել մեքենայի բեռնախցիկի ու սրահի մեջ, իսկ Սեթոն անիվ է դրել մեքենայի մեջ: Սողոմոնյանը նշել է նաեւ, որ մեքենայի դիմապակու վրա ներկով «ՄԱՀ» գրողը Հովոն է եղել։ Արամ Մանուկյանը նստել է մեքենայի ղեկին, իսկ Աշոտն ու Հովոն, մեքենան հրելով, մոտեցրել են այրված երեք մեքենաներին եւ այրել:
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Սողոմոնյանին հիշեցրեց, որ դատական նիստերից մեկի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանը Գագիկ Մկրտչյանի սպանության հետ որեւէ առնչություն չունի, եւ այն ժամանակ, երբ Մկրտչյանը վիրավորվել է, Արմեն Բիլյանն առհասարակ այնտեղ չի եղել, եւ որ միջադեպի ժամանակ ներկա է եղել ինքը, Արմեն Լամբարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը, եւ այդ իրավիճակում Էդվարդ Գրիգորյանի կողմից արձակված մեկ պատահական կրակոցից է վիրավորվել ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Սողոմոնյանը պատասխանեց, որ Պավել Մանուկյանի ասածն իրականությանը չի համապատասխանում: Արեգ Կյուրեղյանն էլ Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կամ առաջարկ եղե՞լ է ցուցմունք տալու դիմաց ազատ արձակվել, ինչին Սողոմոնյանը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ հրաժարվում է հարցերին պատասխանել: Կյուրեղյանը հայտարարեց, որ ձերբակալելուց հետո Սողոմոնյանին ոստիկանության Մասիսի բաժնում ծեծել են։ Այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ հայտարարեց, որ բոլորը գիտեն, թե ինչպես է նա ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։ «Բոլորը լավ գիտեն, թե ոնց ես ցուցմունք տվել ու գնացել տուն: Ես ձեզ ներում եմ, այն առումով, որ հասկանում եմ՝ տղա եք, փախաք, գնացիք. ես ձեզ վատ աչքով չեմ նայում: Դու գիտես՝ ինչ ես արել, ով ա քեզ թելադրել, որ գրես, բայց ճշմարտությունը բոլորը պետք է իմանան»,- ասաց Բիլյանը:
Գործի անջատված մասով մյուս մեղադրյալ Գեւորգ Մելքոնյանն էլ թեեւ հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, սակայն նախաքննական ցուցմունքները հրապարակելուց հետո չպնդեց դրանք՝ ասելով, որ հոգեբանական ճնշման տակ է եղել եւ նախաքննության ընթացքում հայտնած որոշ դրվագներ սխալ է ասել:
Մասնավորապես նախաքննության ընթացքում Մելքոնյանը պատմել է, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 16-ին, երբ Սպիտակից Երեւան էին գալիս, ճանապարհին մեքենան վարել է Արմեն Բիլյանը, վերջինս մի պահ կանգնեցրել է մեքենան, մի քանի հոգով դուրս են եկել, խոսել ինչ-որ մարդկանց հետ, ապա սպիտակ պարկով ինչ-որ բան դրել մեքենայի բեռնախցիկն ու շարունակել ճանապարհը: Մելքոնյանը կարծիք է հայտնել, որ պարկի մեջ զենք է: Այսօր, սակայն, Մելքոնյանը դատարանում ասաց, որ սպիտակ պարկը մեքենայի բեռնախցիկի մեջ դնելու դրվագը չի տեսել, որովհետեւ Երեւան գալու ամբողջ ճանապարհին քնած է եղել: Նախաքննության ընթացքում նա նշել է, թե լսել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը, սակայն դատարանոմ ասաց, որ ինքը նման բան չի լսել: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին՝ ինչո՞ւ է ստորագրել համակարգչային շարվածքով շարադրված ցուցմունքի տակ, եթե հասկացել է, որ դրա բովանդակությունն իրականությանը չի համապատասխանում, Մելքոնյանը պատասխանեց, թե այն ժամանակ Հայաստանում այլ մթնոլորտ էր տիրում:
Հարցին՝ ի՞նչ մթնոլորտ էր տիրում, ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը արձագանքեց՝ նշելով թե սահմանադրական կարգը տապալվել էր, եւ Մելքոնյանը նույնությամբ կրկնեց նրա խոսքերը:
Նշենք, որ Էդգար Սողոմոնյանը, Ռուբեն Գեւորգյանը եւ Գեւորգ Մելքոնյանը փախուստի էին դիմել գնդից: Անդրադառնալով այս դրվագին, մեղադրյալ Մելքոնյանն ասաց, որ իրենք ի սկզբանե էլ գնդի տարածքում մնալու մտադրություն չեն ունեցել, բայց Արմեն Լամբարյանը պարբերաբար իրենց մոտ է եղել, եւ փախուստի դիմելու քայլեր չեն ձեռնարկել. «Բայց ես գիտեի, որ Ռուբենը հեռախոսով կապ էր հաստատել բարձրաստիճան ոստիկանի՝ մասնավորապես՝ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի, ինչպես նաեւ տարածքում գտնվող ոստիկանների հետ, եւ հենց այդ տղաների օգնությամբ էլ մեզ հաջողվեց դիմել փախուստի»,- գրել է Մելքոնյանը:
Նշենք, որ գործի անջատված մասով մեղադրյալները նախաքննության ընթացքում ազատության մեջ են եղել: Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա 2019 թվականի հունվարի 9-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT