Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր

15/01/2025 schedule11:18

2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը, որի շրջանակում 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագրերը ներկայացվում են մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ։

Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր․

  1. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ քաղաքացիները։
  2. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ քաղաքացիները։
  3.  2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
  4. 2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
  5. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
  6. 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները (վարկը չի դիտարկվում որպես փոխառություն և 2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի չափով վարկ ստացած (այդ թվում՝ հիփոթեքային)  քաղաքացիները չեն ներառվում այս խմբում):

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր  ներկայացնելու պարտավորություն ունեն նաև այն ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն), որոնք հարկային տարվա ընթացքում հարկային գործակալ չհանդիսացողներից ստացել են հարկվող եկամուտներ։ Ընդ որում, քաղաքացիների այս խումբն ունի եկամտային հարկը նույն ժամկետում պետական բյուջե վճարելու պարտավորություն, օրինակ՝ այն անձինք, որոնք նախորդ տարվա ընթացքում վարձակալությամբ տրամադրել են բնակարան։

Ինչպես ներկայացնել հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիրը քաղաքացիները ներկայացնում են տարեկան մեկ անգամ՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է ինչպես վեբ տարբերակով՝ https://self-portal.taxservice.am/, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով: Հավելվածը հասանելի է Apple App Store-ում՝ iOS-ի համար, Google Play Store-ում՝ Android-ի համար։ Ներբեռնելիս փնտրման դաշտում պետք է հավաքել Self Portal անվանումը:

Այս համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ խիստ էլեկտրոնային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես ձեզ համար ապահովելու նպատակով: Անձի նույնականացումն իրականացվում է «Ես եմ» hարթակում երկու տարբերակով՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։

Բջջային հեռախոսի միջոցով նույնականացում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

  1. ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին հետևյալ եղանակներով.

  • Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
  • Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
  • Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով նույնականցում ձեռք բերելու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը․

  1. ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ նաև նույնականացման քարտն ընթերցող սարք, որը կարող եք նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader):
  3. Այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։

Կարևոր է իմանալ, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Ինչպես օգտվել սոցիալական ծախսից

Հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ և զավակներ) համար կատարած սոցիալական ծախսերից։ Քաղաքացին կարող է օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք է բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել է ուսման վճար։ Ընդ որում, կրթական ծախսերը կարող են կատարված լինել ինչպես նախադպրոցական, այնպես էլ տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համար։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամ։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր և ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարեկան 100.000 դրամ: Փոխհատուցումից օգտվելու համար անհրաժեշտ է ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice)՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17079 դիտում

«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ

Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան

Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն

Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում

Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան

Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը

«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին

«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն

Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել

Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան

Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ

Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով

Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները

Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ

Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ

Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան

Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան

Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան

Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ

Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել

Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան

Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ

Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են

ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց

Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ