Երևան
12 °C
Ջրային կոմիտեն պարզաբանում է հրապարակել՝ հայտնելով, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն են։
«Իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե իբր Բալահովիտում կոյուղատար համակարգը միացված է խմելու ջրի համակարգին։
Ջրային կոմիտեն կապի մեջ է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Բալահովիտի վարչական ղեկավարի հետ։
Իրավիճակի հակիրճ նկարագրությունը հետևյալն է․
Թյուրիմացությունը սկսվել է այն պահից, երբ Բալահովիտի բնակիչներից մեկը, բողոքելով ոռոգման ջրի խնդրից, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե կոյուղին ևս միացված է ջրատար համակարգին։
Իրականում խոսքը հեղեղատարի մասին է եղել։ Տվյալ հատվածով խմելու ջրի ջրատար չի անցնում, առկա է միայն կոյուղատար համակարգ։ «Ջրատար» բառի սխալ ընկալման հետևանքով թյուր կարծիք է ձևավորվել, թե խնդիրը կապված է խմելու ջրի հետ։
Ինչ վերաբերում է 10 երեխայի թունավորման մասին կեղծ լուրերին, այն ևս տարածվել է «փչացած հեռախոսի» շղթայով, երբ կոյուղատարի հարակից տարածքում ապրող բնակիչներից մեկը բողոքել է, որ իր 10-ամյա երեխայի մոտ այդ հատվածի հոտից առաջացել են ալերգիկ սրացումներ։
Բալահովիտի հատվածում կոյուղատար համակարգը իսկապես գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում, սակայն պարբերաբար իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները կատարվում են ամեն տարի, և առաջիկայում ևս նախատեսվում են շարունակական մաքրման և կարգավորման միջոցառումներ։
Միևնույն ժամանակ կան հատվածներ, որտեղ տեխնիկայի մուտքը դժվար է, իսկ տեղ-տեղ՝ անհնար բնակիչների ինքնակամ կառուցված շինությունների, ցանկապատերի, անասնագոմերի և այլ խոչընդոտների պատճառով, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում աշխատանքների իրականացման համար։
Ընդհանուր առմամբ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, և աշխատանքներ են տարվում խնդրի ամբողջական կարգավորման ուղղությամբ»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան
Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ
Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են
Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով
Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները
Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր
Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ
Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ
Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան
Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան
Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը
Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան
Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել
Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ
Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին
Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ
Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ
Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել
Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան
Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են
ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց
Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ
Մալաթիայում գտնվող ջրատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ վարչապետը ուղերձ է հղել
Վթարվել է «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարը․ որ հասցեներում ջուր չի լինի մայիսի 1-ին և 2-ին
Ադրբեջանական աղբյուրը հերքում է, թե 300 հազարի վերադարձի թեման քննարկվել է․ նշում են՝ իրավական հիմք չկա
Անասնաբուժությունը ժամանակակից աշխարհում դարձել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը
Դասական հիբրիդային հարձակում է․ մեր օրակարգ եք բերում Արևմտյան Ադրբեջան զավթողական սպառնալիքը․ Աբրահամյան
Վստահություն, հասանելիություն, որակ․ շուրջ 1500 գործարք ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում․ տեսանյութ
Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
ԵԽ կողմից աջակցության հզոր ազդանշան է․ դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
«Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղված է ոչ միայն մեր տնտեսության, այլև ՀՀ ինքնիշխանության դեմ․ Սարգսյան
ՀՀԿ-ի թաղային խուժանների խոսույթն է. ընտրատասովչիկները հիմա էլ կալուգացի օլիգարխին են ծառայում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT