Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին

15/01/2025 schedule13:34

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությանը մանկական ճարպակալման վրա՝ որպես գլոբալ առողջապահական մարտահրավեր:

«Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում:

Ըստ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի զեկույցի՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում 5 տարեկանից ցածր երեխաների 8%-ը, 7–9 տարեկան երեխաների ավելի քան 30%-ը և 10–19 տարեկան երեխաների շուրջ 25%-ը ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն: Սկսած 1990 թվականից՝ 5–19 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում ճարպակալման տարածվածությունն ամբողջ աշխարհում քառապատկվել է: Այս միտումը նկատվում է ոչ միայն զարգացած երկրներում, այլև զարգացող երկրներում, որտեղ թերսնուցումը շարունակում է մնալ լուրջ խնդիր:

Գիրությունը սահմանվում է որպես ճարպի ոչ նորմալ կամ ավելորդ կուտակում, որը կարող է վնաս հասցնել առողջությանը: Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ), որը հաշվարկվում է որպես քաշը կիլոգրամներով բաժանված հասակի քառակուսուն մետրերով, սովորաբար օգտագործվում է ավելորդ քաշի ու ճարպակալման ախտորոշման նպատակով: Մինչև 5 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես քաշի և հասակի հարաբերություն, որը գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտների միջնաթիբը, համապատասխանաբար, երկու և երեք ստանդարտ շեղումներով: 5–19 տարեկան երեխաների դեպքում ավելորդ քաշն ու ճարպակալումը սահմանվում են որպես ՄԶԻ-ը ըստ տարիքի, որը  գերազանցում է ԱՀԿ աճի ստանդարտ ցուցանիշի միջնաթիվը,համապատասխանաբար, մեկ և երկու ստանդարտ շեղումներով:

Գիրության պատճառները բարդ են և բազմաթիվ: Բարձր ՄԶԻ-ն հաճախ կապված է այնպիսի գործոնների համադրության հետ, ինչպիսիք են՝ ֆիզիկական ակտիվության պակասը, կալորիաների ավելորդ օգտագործումը և սննդակարգի վատ որակը: Ներկայումս ազատ շաքարների, հատկապես շաքարով քաղցրացված ըմպելիքների (ՇՔԸ) և քաղցրավենիքի օգտագործումը հանդիսանում է բարձր կալորիականության հիմնական աղբյուր և նպաստում է երեխաների սննդակարգի որակի վատթարացմանը: ՇՔԸ-ն ներառում է խմիչքների լայն շրջանակ՝ գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, հյութեր, համեմված կաթ, էներգետիկ ըմպելիքներ, ինչպես նաև քաղցր թեյ և սուրճ:

Աշխարհի երկրների մեծամասնությունում երեխաների կողմից ազատ շաքարների օգտագործումը գերազանցում է նրանց օրական էներգիայի 10%-ը, ինչը բարձր է ԱՀԿ-ի առաջարկած շեմից: Վերջին 15 տարիների ընթացքում ՇՔԸ-ի օգտագործումն աճել է 21.2%-ով: 6–9 տարեկան երեխաների շուրջ քառորդը շաբաթական երեք և ավելի անգամ շաքարով քաղցրացված ըմպելիքներ է օգտագործում:

Հեղուկի տեսքով ընդունվող էներգիան սովորաբար հանգեցնում է ավելի ցածր հագեցվածության՝ համեմատած պինդ սննդի հետ, ինչի պատճառով սննդի հաջորդ ընդունման ժամանակ էներգիայի փոխհատուցումը չի լինում ամբողջական: Մանկական գիրությունը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), այդ թվում՝ սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղի և երիկամային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից է: Այն նաև կապված է հոգեկան առողջության խանգարումների, այդ թվում՝ տագնապայնության և դեպրեսիայի զարգացման բարձր ռիսկի հետ:

Ճարպակալում ունեցող երեխաները մեծ հավանականությամբ կմնան գիրավուն նաև մեծահասակ տարիքում, ինչը բարձրացնում է ՈՎՀ-ների զարգացման ռիսկը: Գիրության հետ կապված ՈՎՀ-ները հանդիսանում են գլոբալ մահացության հիմնական պատճառներից մեկը: 2019 թվականին ՈՎՀ-ները պատասխանատու էին աշխարհի մահերի մոտ 75%-ի համար: Կանխատեսվում է, որ 2048 թվականին ՈՎՀ-ների պատճառով մահացության մասնաբաժինը կհասնի 86%-ի՝ տարեկան 77 միլիոն մահով:

Համաձայն ԱՀԿ 2019թ․-ի զեկույցի` Հայաստանում գրանցված բոլոր մահերի շուրջ 93%-ը պայմանավորված է ՈՎՀ-ով: ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ՈՎՀ-ից որևէ մեկով պայմանավորված վաղաժամ մահվան (մինչև 70 տարեկան) հավանականությունը կազմում է 22%: Տնտեսական վնասի վերլուծությունը վկայում է, որ ՈՎՀ-ով պայմանավորված ՀՀ տնտեսական ծախսերը (թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի) կազմում են 362.7 մլրդ ՀՀ դրամ, որը հավասար է 2018թ-ին հանրապետության համախառն ներքին արդյունքի 6.5%-ին:

Մանկական գիրության հետևանքները նպաստում են հիվանդությունների գլոբալ բեռի աճին և ֆինանսական ծանրաբեռնվածություն ստեղծում ընտանիքների, առողջապահական համակարգերի և համաշխարհային տնտեսության վրա: ԱՀԿ-ն ընդգծում է շաքարով քաղցրացված ըմպելիքների օգտագործման հետ կապված մանկական ճարպակալման հիմնախնդրի լրջությունը և կոչ է անում համալիր միջոցներ ձեռնարկել այս խնդրի լուծման ուղղությամբ։

ԱՀԿ հիմնական խորհուրդներից են՝

  1. ՇՔԸ-ների հասանելիության և տարածվածության սահմանափակում:
    ԱՀԿ-ն շաքարով քաղցրացված ըմպելիքների հարկումը համարում է հեռանկարային գործիք՝ սպառումը նվազեցնելու համար: Ներկայումս 59.1% երկրներներում այդ հարկերն արդեն գործում են:
  2. Գովազդի սահմանափակում: Պետք է խստացնել վնասակար սննդի և ըմպելիքների գովազդի կանոնակարգումը:
  3. Սննդի, սննդամթերքի սպառման և հիվանդությունների դինամիկայի համաճարակաբանական հսկողության արդյունավետ համակարգերի զարգացման և աջակցության ապահովում:
  4. Դպրոցական սննդի պատշաճ կազմակերպում։ ՇՔԸ-ների օգտագործումը դպրոցներում պետք է սահմանափակվի կամ արգելվի:
  5. Առողջապահական աշխատակիցների վերապատրաստում: Պետք է մեծացնել մասնագետների կարողությունները՝ աջակցելու գիրությամբ տառապող երեխաներին:
  6. Մոնիտորինգ և գնահատում: Անհրաժեշտ է վերահսկել առողջապահական նախաձեռնությունները և խթանել միջոլորտային համագործակցությունը:
  7. Հանրային իրազեկում: Կարևոր է բարձրացնել հանրության իրազեկվածությունն առողջ սննդի և ֆիզիկական ակտիվության առավելությունների մասին»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3415 դիտում

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում

Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է