Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստն անցավ փոքր ինչ լարված մթնոլորտում:
Անջատված գործի այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:
Այսօրվա նիստում հարցաքննվեց ՊՊԾ գնդում պատանդ պահված, տուժող ոստիկան Արթուր Հարությունյանը: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ այժմ էլ շարունակում է աշխատել ՊՊԾ գնդում որպես ավագ ոստիկան:
Նա մանրամասներ ներկայացեց ՊՊԾ գնդում տեղի ունեցած դեպքերից՝ նշելով, որ գնդում է մնացել 7 օր: Ըստ ոստիկանի ցուցմունքի՝ դեպքի օրը 2016 թվականի հուլիսի 16-ի լույս 16-ի գիշերը, հերթապահություն է իականացրել ՊՊԾ գնդում: Ոստիկանը նշեց, որ ԿՊՊ-ի կողմից բախման ձայն լսելով՝ վազել է այդ ուղղությամբ ու տեսել, որ «ԿռԱԶ»-ը հարվածել է գնդի դարպասներին։ «Ինձ թվաց, թե վթար է տեղի ունեցել, տղերքից մեկին՝ Արամայիսին, ասացի՝ զանգի շտապօգնություն, մտածելով որ այդ հարվածից բեռնատարի վարորդը հնարավոր է վիրավոր լինի, հետո նկատեցի, որ մեկը ինքնաձիգով պատի կողմից մտնում է ներս»,- ասաց տուժող Հարությունյանը՝ հավելելով, որ ներս մտնողը «Սասնա ծռեր» խմբի ամդամ Պավել Մանուկյանն էր։ Հարությունյանի խոսքով՝ ինքը փորձել է վերցնել ինքնաձիգը, սակայն ինքն ու Մանուկյանը միմյանց քաշքշել եւ երկուսով ընկել են գետնին, այդ ընթացքում խմբի այլ անդամներ են ներխուժել գնդի տարածք, ու մի քանիսը, որոնց հստակ չի հիշում, ոլորել են իր ձեռքերն ու խլել իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը եւ իրեն տարել ՊՊԾ-ի շարահրապարակի ուղղությամբ: «Պավել Մանուկյանը բացականչում էր, որ մենք ձեր դեմ ոչ մի բան չունենք, չկրակեք, զենքերը վայր դրեք: Հետո ձեռքերս ոլորած ինձ բարձրացրին դեպի շարահրապարակի մոտ, որտեղից դեմ դիմաց գալիս էին Տիգրան Դանիելյանը եւ Խաչատուր Մուրադյանը (ՊՊԾ գնդի ոստիկաններ): Դանիելյանը ինքնաձիգով էր, որովհետեւ ծառայություն էր իրականացնում տարածքում, տեսնելով դեպի իրենց եկող ոստիկաններին, սկսեցին կրակահերթ արձակել, ինչի ժամանակ ոստիկաններից ամեն մեկն իրեն մի կողմ քցեց: Զենքի սպառնալիքով ստիպեցին Խաչատուր Մուրադյանին, որպեսի ցույց տա հերթապահ մասի տեղը»,- պատմեց ոստիկանը: Շարունակելով ցուցմունքը՝ տուժողն ասաց, որ քայլել են դեպի հերթապահ մաս, սակայն իմանալով, որ դուռը դրսից չի բացվում՝ կրակահերթ են արձակել հերթապահ մասի դռան ու պատուհանի ուղղությամբ։ «Խմբի անդամների հետ մտանք հերթապահ մաս, մեզ էլ մտցրին ներս, այդ պահին տեսա հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանին՝ զինանանոցի դռան մոտ կանգնած, արդեն վիրավոր էր թեւից: Էդ ընթացքում պահանջում էին, որպեսզի զինանոցի դուռը բացվի, հերթապահ Խաչատուր Մուրադյանն ասաց, որ բանալիները չկան, չի կարող բացել, ստիպեցին, որ բանալիները բերի ու ջարդեցին դուռը, ներխուժեցին զինանոց: Ես նկատեցի, որ Գագիկ Մկրտչյանը մտավ դեպի հանգստի սենյակ ու չոքեց գետնին, արդեն արնահոսում էր: Փորձեցինք միջամտել, որպեսզի շտապօգություն զանգեն, օգնություն ցույց տան»,- ասաց Արթուր Հարությունյանը: Վերջինս պատմեց, որ ինքը Վարուժան Ավետիսյանի եւ եւս մեկ անձի ուղեկցությամբ բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ խմբի անդամները զենք են որոնել։ «Ասացի՝ զենք-զինամթերք այստեղ չկա։ Էդ պահին Վարուժան Ավետիսյանը բացեց նոթբուքն ու սկսեց հրապարակումներ անել։ Հետո ինձ իջացրին ԿՊՊ-ի տարածք. այնտեղ էին պահում նախկին ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, ներկայիս ոստիկանապետ Վալերի Օսիպյանին պատանդի դերում եւ ուրիշ ոստիկանների»,- ասաց՝ նշելով, որ բարձրաստիճան ոստիկանների հետ հիմնականում բանակցում էր Պավել Մանուկյանը։ Տուժողի խոսքով՝ ինքը գնդի տարածքում պահվել է 7 օր. «7 օրվա ընթացքում իմ նկատմամբ առանձնապես խոշտանգումներ չեն եղել, իմ ազատ տեղաշարժն են սահմանափակել»,- ասաց նա։ Հարությունյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են զոհվել ոստիկաններ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը, սակայն հիշեց, որ գնդում խմբի անդամների հետ հարգել են Վանոյանի հիշատակը։ Նա հայտարարեց, որ ամբաստանյալներից որեւէ պահանջ չունի։
Այսօրվա դատական նիստին Պավել Մանուկյանը հայտարարեց իր պաշտպան Ազատ Շահբազյանից հրաժարվելու մասին: Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ի՞նչն է պաշտպանից հրաժարվելու պատճառը, Մանուկյանը պատասխանեց՝ խարդախ է: Դատավոր Մակյանը հորդորեց վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ինչին ի պատասխան Մանուկյանն ասաց, որ դատավորն իրենց հարցրեց հրաժարման պատճառը, ինքն էլ պատասխանեց հարցին: Նշենք, որ այսօր դատական նիստի կարգը խախտելու եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը տասը ժամով հեռացվեց նիստերի դահլիճից:
Այս պահին սույն գործով կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Հենց խափանման միջոցի հետ կախված էլ այսօր Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հայտարարեցին հացադուլ սկսելու եւ բժշկական օգնությունից հրաժարվելու մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT